19 C
Yerevan

Ալիևի Ղազա­խա­կան Դեսպա­նը

Գերա­զանցա­պես պաշտո­նա­կան տեսա­կետներ արտա­հայտող՝ Բաքվի haqqin.az‑ը շատ հավա­նա­կան է համա­րում, որ հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գիրն «ստո­րագրվի Ալմա­թիում»:

Վահրամ Աթա­նեսյան

Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից

Tengrinews‑ը, հղում անե­լով նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքին, փոխանցում է հայ-ադրբե­ջա­նա­կան նախա­րա­րա­կան հանդիպման վերա­բերյալ Ղազախստա­նի առաջնորդ Կասիմ Ժոմարթ Տոկաեւի հայտա­րա­րությունը: Ողջունում եմ ղազա­խա­կան կողմի առա­ջարկությամբ Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի բանակցություններ անցկացնե­լու համա­ձայնությունը՝ երկու երկրնե­րի միջեւ խաղա­ղության պայմա­նագրի նախա­պատրաստման համար,- ասված է Ղազախստա­նի նախա­գա­հի հայտա­րա­րությամբ:

Տոկաեւը խորհրդանշա­կան է համա­րում, որ բանակցություննե­րը կկա­յա­նան Ալմա­թիում, որտեղ 1991 թվա­կա­նին «ստո­րագրվել է Ալմա-Աթա­յի պատմա­կան հռչա­կա­գի­րը, որ ամրագրել է ԱՀՊ պետություննե­րի անկախ զարգացման հիմքե­րը եւ հաստա­տել միջպե­տա­կան սահմաննե­րի որո­շարկման սկզբունքնե­րը»: Ելնում եմ նրա­նից, որ առա­ջի­կա հանդի­պումը կշա­ռա­յի հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի գործնա­կա­նացմա­նը, կնպաստի Հարա­վա­յին Կովկա­սում կայուն եւ երկա­րա­տեւ խաղա­ղության հաստատմա­նը,- ամփոել է Ղազախստա­նի նախա­գա­հը:

Ոչ լրիվ մեկ ամսվա ընթացքում Ղազախստա­նի նախա­գահն այցե­լել է Բաքու եւ Երեւան, իսկ այդ միջա­կայքում Երեւա­նում է գտնվել Ղազախստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը: Դեռեւս այդ ժամա­նակ փորձա­գի­տա­կան սթափ գնա­հա­տա­կան է հնչել, որ չի բացա­ռել Ղազախստա­նի միջնորդությունը հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րին: Ու թեեւ ղազա­խա­կան կողմը հավաստիացնում, Բաքուն էլ պնդում է, որ Միրզո­յան-Բայրա­մով բանակցություննե­րը բացա­ռա­պես երկկողմ են, նախա­գահ Տոկաեւի հայտա­րա­րությունը վկա­յում է, որ Աստա­նան ամե­նեւին էլ միայն «հարթակ տրա­մադրող չէ»:

Տոկաեւի հայտա­րա­րության «մեխը» նրա այն ձեւա­կերպումն է, որ 1991թ. դեկտեմբե­րին Ալմա-Աթա­յի պատմա­կան հռչա­կա­գի­րը «հաստա­տել է ԱՊՀ երկրնե­րի միջպե­տա­կան սահմաննե­րի որո­շարկման սկզբունքնե­րը»: Փաստա­ցի դա նշա­նա­կում է, որ Ղազախստա­նը հանդես է գալիս հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զա­տումն այդ սկզբունքնե­րի հիման վրա իրա­կա­նացնե­լու օգտին: Այս առումով հարց է ծագում. իր այդ հայտա­րա­րությունը նա համաձայնեցրե՞լ է Իլհամ Ալիեւի հետ:

Գերա­զանցա­պես պաշտո­նա­կան տեսա­կետներ արտա­հայտող՝ Բաքվի haqqin.az‑ը շատ հավա­նա­կան է համա­րում, որ հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գիրն «ստո­րագրվի Ալմա­թիում»: Ընդ որում, բառա­ցիո­րեն մեջբե­րում է Ղազախստա­նի նախա­գա­հի հայտա­րա­րությունը եւ որեւէ վերա­պա­հում սահմաննե­րի որո­շարկման սկզբունքնե­րի առումով չի անում: Սա երաշխի՞ք է, որ Ղազախստա­նի նախա­գա­հը նաեւ Իլհամ Ալիեւի անունից է «լիա­զորված» քաղա­քա­կան նման ամրագրում անե­լու համար:

Ակնհայտո­րեն արդա­րա­ցի է փորձա­գի­տա­կան տեսա­կե­տը, որ Ղազախստա­նի «քաշը» չի բավա­րա­րում, որպեսզի հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման ինքնուրույն միջնորդություն ստանձի: Պետա­կան դեպարտա­մենտի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը հարկ է համա­րել Ալմա­թիի նախա­րա­րա­կան հանդի­պումից առաջ վերա­հաստա­տել, որ պետքարտուղար Բլինքե­նը «ներգրավված է հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում»: Անցած շաբաթ Աստա­նա է այցե­լել Մեծ Բրի­տա­նիա­յի նախկին վարչա­պետ, գործող արտգործնա­խա­րար Քեմե­րո­նը:

Իրա­վի­ճակն, այդուհանդերձ, փխրուն է: Ալմա­թիում Միրզո­յան-Բայրա­մով բանակցություննե­րի վերա­բերյալ տեսա­կետ դեռեւս չի հնչել Մոսկվա­յից, Անկա­րա­յից եւ Թեհրա­նից: Առայժմ լռում է նաեւ Բրյուսե­լը: Ո՞վ է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը խթա­նե­լու, ո՞վ՝ այն ձախո­ղե­լու շահա­ռուն, ի՞նչ հարա­բե­րություններ ունի նա Ալիեւի հետ, նրա նկատմամբ ազդե­ցության ի՞նչ գործի­քա­կազմ: ԼՂ եւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման ավե­լի քան երեսնամյա պատմությունը հնա­րա­վո­րության մի քանի «պատուհան» գիտի, որ Ադրբե­ջա­նի կողմից «շրխկո­ցով փակվել են»: Ո՞վ է երաշխա­վո­րը, որ Ալմա­թին «հաջո­ղությամբ կպսակվի» կամ հանդի­պումն առհա­սա­րակ կկա­յա­նա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ