22.6 C
Yerevan

ՌԴ Եվ Իրա­նի Շուրջ Կատարվո­ղը Մեկ Ընդհա­նուր Երև­ույթ Է

Առա­ջին հայացքով Իրա­նը նպաստա­վորվում է այս փաստաթղթով։ Կրա­կը դադա­րում է, ամե­րիկյան պաշա­րումը՝ վերացվում, ստա­նում է վնա­սի հատուցում, վերսկսում է իր նավթարդյունա­բե­րությունը։ Ամբողջ հանգույցը ձևա­կերպվել է միացյալ մեխա­նիզմի տիրույթում։

Շահան Գանտա­հարյան

Radar Armenia-ի զրուցա­կիցն է միջազգայնա­գետ Շահան Գանտա­հարյա­նը։

- ԱՄՆ և Իրա­նի նախա­գահներն էլեկտրո­նա­յին եղա­նա­կով ստո­րագրե­ցին հրա­դա­դա­րի մասին փոխըմբռնման հուշա­գի­րը, որը հնա­րա­վո­րություն է տալիս 60 օրով երկա­րաձգել զինա­դա­դա­րը։ Ինչպե՞ս կմեկնա­բա­նեք տեղի ունե­ցա­ծը. ինչպե՞ս հաջողվեց երկու երկրնե­րին գալ համա­ձայնության։

- Կարծում եմ՝ կողմե­րը հակված էին ռազմա­կան գործո­ղություննե­րին վերջ տալու առա­ջադրանքին։ ԱՄՆ‑ն ուզում էր վառե­լի­քի գնե­րը իջեցնել միջանկյալ ընտրություննե­րից առաջ, իսկ Իրանն ուզում էր վերա­գործարկել կասեցված նավթարդյունա­բե­րությունը։ Ժամա­նա­կը սկսել էր երկկողմա­նիո­րեն նեղել։ Իհարկե, կան նաև ավե­լի հեռա­հար նպա­տակներ։ Չմո­ռա­նանք Պեկի­նի դերը։ Հենց որ Թրամփը հայտա­րա­րեց Վենե­սուե­լան կրկնե­լու մասին, Պեկինն արտգործնա­խա­րա­րի խոսնա­կի միջո­ցով՝ դիվա­նա­գի­տա­կան ըսե­լաձև­ով հասկացրեց, որ Չինաստա­նը դա չի արտո­նե­լու։ Այս հանգա­մանքնե­րով ալ կողմե­րը գնա­ցին գործարքի։

- Նաև հրա­պա­րակվել են այդ 14 կետա­նոց փաստաթղթի մանրա­մասնե­րը. Ձեր կարծի­քով՝ որքանո՞վ են դրանք ուղղված խնդիրնե­րի լուծմա­նը։

- Առա­ջին հայացքով Իրա­նը նպաստա­վորվում է այս փաստաթղթով։ Կրա­կը դադա­րում է, ամե­րիկյան պաշա­րումը՝ վերացվում, ստա­նում է վնա­սի հատուցում, վերսկսում է իր նավթարդյունա­բե­րությունը։ Ամբողջ հանգույցը ձևա­կերպվել է միացյալ մեխա­նիզմի տիրույթում։ Դա ենթադրում է Հորմուզի նոր վարչա­կա­ռա­վա­րում, հետև­ա­բար՝ գերշա­հույթնե­րի բաշխման սկզբունք։ Դա ճշտվե­լու է հետա­գա բանակցություննե­րում, բայց դրա նախադրյա­լը երև­ում է։

- Այսօր առա­վոտյան հայտնի դարձավ, որ Շվեյցա­րիա­յում կայա­նա­լիք բանակցություննե­րը չեղարկվել են, քանի որ ԱՄՆ փոխնա­խա­գա­հը չի մեկնել։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ո՞րն է իրա­կան պատճա­ռը։

- Պետք է սպա­սել իսկա­կան պատճառնե­րի մասին պաշտո­նա­կան լրատվությա­նը։ Առայժմ խոսվում է տեխնի­կա­կան խոչընդոտնե­րի մասին։ Վաշինգտոնն ուզում է այս ձևով ասել, որ պայմա­նա­վորվա­ծությունը չեղարկե­լու հիմնա­կան խնդիր չկա։ Մանրա­մասնե­րի շուրջ շարունա­կում են խոսել։ Լիբա­նա­նին վերա­բե­րող հարցը բոլո­րո­վին այլ կետ է, և հնա­րա­վոր է՝ այս հարցը թաքնված լինի «տեխնի­կա­կան» ձևա­կերպման տակ։

- Արդյո՞ք բանակցություննե­րի չեղարկումը կարող է նորից ռազմա­կան գործո­ղություննե­րի մեկնարկի հանգեցնել։

- Չեմ կարծում, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը կվերսկսվեն նախկին ձևով։ Չեն բացառվում, սակայն, սահմա­նա­փակ գործո­ղություններ։

- Իսրա­յե­լի դիրքո­րո­շումն այս հարցում ինչպիսի՞ն է, և ի՞նչ ազդե­ցություն կունե­նա։

- Իսրա­յե­լը դժգոհ է այս համա­ձայնությունից։ Իսրա­յե­լին դեռևս չի հաջողվել իրա­գործել իր առջև դրված հիմնա­կան երկու առա­ջադրանքնե­րը՝ անվտանգության գոտին և «Հեզբոլլա­հի» արմա­տա­կան չեզո­քա­ցումը։ Սա ներիսրա­յե­լա­կան լուրջ փոփո­խություննե­րի կառաջնորդի։

- Այս ամե­նը տարա­ծաշրջա­նի վրա ի՞նչ ազդե­ցություն կթողնի։

- Տարա­ծաշրջա­նում կլի­նի ընդհա­նուր տնտե­սա­քա­ղա­քա­կան քարտե­զի փոփո­խություն՝ գլխա­վոր դերե­րի վերա­բաշխման առումով։ «Աբրա­համյան դաշինքի» տեսությունը կվե­րա­դառնա, կսկսվեն Իրան-Սաուդյան Արա­բիա հարա­բե­րություննե­րի նորմա­լացման գործընթացներ։ Իրա­նի դերը անվտանգության հարթա­կից և պրոքսի կետե­րից կվե­րա­փոխվի տնտե­սա­կա­նի։ ԱՄՆ‑ը, Իրա­նի հետ համա­ձայնության գալով, փորձում է կանխարգե­լել Չինաստան-Իրան-ՌԴ առանցքի կազմա­վո­րումը։ Ուշագրավ է, որ Իրա­նի հետ համա­ձայնությանն առընթեր որոշվե­ցին ՌԴ‑ի դեմ պատժա­մի­ջոցնե­րի խստա­ցումնե­րը, և Ուկրաի­նան հարվածներ հասցրեց Մոսկվա­յին։ Աշխարհա­քա­ղա­քա­կան այս զուգա­հեռնե­րը պետք է դիտարկել փոխկա­պակցվա­ծության դիտանկյունից։

Աղբյուրը՝ https://radar.am/hy/news/interview-2763727863/?fbclid=IwY2xjawSmD1lleHRuA2FlbQIxMABicmlkETFZTGxSUjhpd2xLbm9kMG9Nc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHtKS3aOOQcaz1LVwLVpq4BkX4wtKWDNGXhXKGZU4Uyhgr7MnZEJgffd6MuKT_aem_qQdeKjrZy1dW718TkW-_Rg

Առնչվող Հոդվածներ