19 C
Yerevan

Ջուր Պղտո­րողնե­րը Շատ Են

Ադրբե­ջանն է ի սկզբա­նե պահանջել, որ միջնորդներ չլի­նեն, և փաստա­ցի միջնորդ չկա, նաև՝ ՌԴ‑ի տեսքով, որն այսօր Ադրբե­ջա­նի դաշնա­կիցն է, այսպի­սով Ալիևը արդա­րա­նում է Պուտի­նի առջև»:

Դավիթ Ստե­փանյան

Ալիևը արդա­րա­նում է Պուտի­նի առջև. ինչու է Ադրբե­ջա­նի նախա­գա­հը անընդհատ խոսում միջնորդներ չլի­նե­լու մասին

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի՝ Ալիևի այն հայտա­րա­րություննե­րը, որ սահմա­նա­զատման ու սահմա­նագծման աշխա­տանքնե­րը երկկողմ բանակցություննե­րի արդյունք են, ըստ քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի, իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նում են այնքա­նով, որ փաստաթղթա­վորված միջնորդ իրոք գոյություն չունի, և չեն համա­պա­տասխա­նում այնքա­նով, որ միջնորդ չկա, սակայն կա մոդե­րա­տոր:

«Վերջին երկու տարի­նե­րին կա մոդե­րա­տոր, և այդ մոդե­րա­տո­րը ԱՄՆ‑ն է: Պետքարտուղա­րության ներկա­յա­ցուցիչներ Միլլե­րի, Պատե­լի վերջին երկու հայտա­րա­րություննե­րը, Բլինքե­նի զանգերն ու այդ զանգե­րի պարունա­կությունը ևս խոսում են այն մասին, որ կա մոդե­րա­տոր, և դա ԱՄՆ‑ն է»,- «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իսկ, թե ինչո՞ւ է Ալիևը պարբե­րա­բար շրջա­նա­ռում այդ թեզը, քաղա­քա­գետն ասում է՝ շատ հստակ է՝ ցույց տա, որ ադրբե­ջա­նա­կան դիրքո­րո­շումը հաշվի է առնվում. «Ադրբե­ջանն է ի սկզբա­նե պահանջել, որ միջնորդներ չլի­նեն, և փաստա­ցի միջնորդ չկա, նաև՝ ՌԴ‑ի տեսքով, որն այսօր Ադրբե­ջա­նի դաշնա­կիցն է, այսպի­սով Ալիևը արդա­րա­նում է Պուտի­նի առջև»:

Խոսե­լով Տավուշի շուրջ տեղի ունե­ցող գործընթացնե­րի վերա­բերյալ ընդդի­մության գործո­ղություննե­րի և մեկնա­բա­նություննե­րի մասին՝ զրուցա­կի­ցը նկա­տում է՝ եթե Տավուշում Վազգեն Մանուկյանն ու իր նմաննե­րը հայտա­րա­րում են, որ պետք է դուրս գալ, մոբի­լի­զացվել ու պայքա­րել իշխա­նության դեմ, նրանք ոչ թե օգնում են այդ պայքա­րին, այլ խանգա­րում:

«Նրանց անուննե­րը վաղուց բոլո­րին հայտնի են, մարդիկ հասկա­նում են՝ իրենք ովքեր են և ինչ շահեր են սպա­սարկում: Եթե Թագուհի Թովմասյա­նը, Բագրատ սրբա­զա­նը և մնա­ցած սրբա­զաններն այնտեղ չլի­նեին, միգուցե քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը գնար ու կանգներ տավուշցի­նե­րի կողքին, համե­նայն դեպս այդ հավա­նա­կա­նությունը անգամնե­րով կաճեր: Թագուհի­թովմասյաններն ու մնա­ցած սրբա­զաննե­րը, որոնք այնտեղ են գտնվում, և որոնց անկեղծությունը շատ հարցեր է առա­ջացնում մարդկանց մոտ՝ հաշվի առնե­լով նրանց քաղա­քա­կան անցյա­լը, եկե­ղե­ցու դերա­կա­տա­րումը Հայաստա­նի հանրա­յին կյանքում: Այդ դերա­կա­տա­րումը, ցավոք, բավա­կա­նին ամո­թա­լի է»,- կարծիք է հայտնում քաղա­քա­գե­տը:

Ըստ Ստե­փանյա­նի՝ լավ կլի­ներ, եթե սրբա­զան հայրե­րը ավե­լի եռանդուն գործունեությամբ զբաղվեին, օրի­նակ, ԼՂ հայա­թափման ժամա­նակ, այն ժամա­նակ, երբ Լաչի­նի միջանցքը փակվել էր. «Նույն Արցա­խի թեմի առաջնորդը, որն այսօր Տավուշում ճանա­պարհներ է փակում, այն ժամա­նակ մատը մատին չտվեց, երբ որ Արցա­խի ճանա­պարհը փակ էր, և արցախցի­նե­րին խեղդում էին: Ես որևէ կասկած չունեմ տավուշցի­նե­րի մղումնե­րի մեջ, որոնք պայքա­րում են սեփա­կան հայրե­նի­քում և տնե­րում ապրե­լու համար: Իսկ այն մարդիկ, որոնք այնտեղ գործուղվել են Երև­ա­նից, ինձ համար ընդունե­լի չեն, և ես լուրջ կասկածներ ունեմ ներանց մոտի­վա­ցիա­յի մեջ»:

Խոսե­լով սահմա­նա­զատման ու սահմա­նագծման գործընթա­ցից՝ քաղա­քա­գետն ասում է, որ ամեն ինչ կախված է նրա­նից, թե ինչ կլի­նի վաղը:

«Այս փուլում ինձ համար այս գործընթացն ընդունե­լի է, բայց եթե վաղը այն շարունակվի միայն ու միայն հայկա­կան կողմի զիջումնե­րով, ուրեմն սա լրիվ այլ գործընթաց է, սահմա­նա­զա­տում չէ: Այնպես որ սպա­սենք ու տեսնենք՝ ինչ կլի­նի վաղը: Օրի­նակ, եթե նույն Բերքա­բե­րում մենք ստա­նանք մեր տարածքնե­րը, որոնք հայկա­կան տարածքներ են, ես որևէ խնդիր չեմ տեսնի»,- եզրա­փա­կում է Ստե­փանյա­նը:

Հերմի­նե Կարա­պետյան

Հոդվա­ծը՝ armtimes.am կայքից։

https://armtimes.com/hy/article/286229?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR01n-4Ux70zLbsnqbNtUrwOTOykTEflt9YhgVQ0Mn1l3QDFSlnjWLtibCg_aem_ARogUy9e1fOMTzBo3Z6ywViEVW1DaJ5BYM4eotH4seMMUORi46BUxmwX_NEpt9qPVrVV2P96c9psJ0qQwmd7kPfm

Առնչվող Հոդվածներ