22.6 C
Yerevan

Դեպի Քրիստա­փոր


Վերցրե՛ք գրի­չը, ընկերնե՛ր, և ազա­տություն տվե՛ք ձեր մտքե­րին՝ արտա­հայտվե­լով մարտնչող և պրոֆե­սիո­նալ մամուլում, որպեսզի պատվով կրեք արդա­րության, պատվի և ազա­տության սուրը և այդպի­սով վերագտնեք Քրիստա­փո­րի պատգամնե­րին հավա­տա­րիմ, համոզված, բայց  անո­րո­շություննե­րով լի ազնվա­կան ոգին։ 

Կայծ Մինասյան

Կասկա­ծանքնե­րի ժամա­նակ միշտ պետք է վերա­դառնալ հիմնա­րար ակունքնե­րին: Իսկ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության (ՀՅԴ) դեպքում այդ վերա­դարձը նշա­նա­կում է կրկին շրջվել դեպի Քրիստա­փո­րը՝ որպես ողջա­խո­հության, միա­բա­նության և խոհե­մության անսպառ աղբյուր: Իրոք, ողջ պատմության ընթացքում ՀՅԴ‑ը երբեք այնպի­սի մղձա­վանջա­յին շրջան չի ապրել, ինչպի­սին 1991 թվա­կա­նից մինչ օրս ձգվող ժամա­նա­կաշրջանն է: Իրա­վա­ցիո­րեն ընդունված է կարծել, որ երկու սերնդի կործանման պատճառ դարձած այդ ճգնա­ժա­մը, որը ցնցեց ՀՅԴ‑ը 1990 թվա­կա­նին նրա անհա­ջող վերա­դարձից հետո, մի կողմից՝ 1991-ին ԽՍՀՄ փլուզման ժամա­նակ ինքնիշխան պետության վերածննդի, և մյուս կողմից՝ ծանր վիճա­կում հայտնված ղեկա­վա­րության չափա­զանց երե­րուն, անհա­մա­չափ և անմիա­բան քաղա­քա­կա­նության արդյունք էր, որն ուղեկցվում էր ծրագրի, առաջնորդության, ռազմա­վա­րության և միջոցնե­րի իսպառ բացա­կա­յությամբ:
Իրա­կա­նում, ՀՅԴ‑ը կազմա­վորվել և ընդլայնվել է մինչև 1918 թ․ հայկա­կան պետության ստեղծումը: Այնուհետև այն տարածվել է աշխարհով մեկ մինչև 1991թ. Հայաստա­նի ինքնիշխա­նության վերա­կանգնումը, որն այնպի­սի իրա­տե­սա­կան ապտակ հասցրեց բոլոր հայկա­կան կազմա­կերպություննե­րին, որ դրանց դերա­կա­տարնե­րը կա՛մ ստիպված եղան հարմարվել իրա­վի­ճա­կին, կա՛մ անհե­տա­ցան պատմության թատե­րա­բե­մից։
Ի հավե­լումն նշյալ արտա­քին պատճառնե­րի, որոնք իրենց ազդե­ցությունն են թողել ՀՅԴ‑ի վրա համա­կարգա­յին և ռազմա­վա­րա­կան, քաղա­քա­կան և տնտե­սա­կան, հասա­րա­կա­կան և մշա­կութա­յին ոլորտնե­րում, նպաստե­լով Դաշնակցության քայքայմա­նը ոչ միայն Հայաստա­նում, այլև ամբողջ աշխարհում, ուրիշ՝ ներքին պատճառներ էլ գոյություն ունեն․ նախ և առաջ ղեկա­վարնե­րի քարա­ցա­ծությունը, որոնք ուղղա­կիո­րեն շեղվել են Քրիստա­փո­րի հավա­սա­րակշռված քաղա­քա­կա­նությունից, որովհետև քրիստա­փո­րության միայն մի հայե­ցա­կարգն էր պատկե­րացվում, որը հակադրվում էր ցանկա­ցած տրա­մա­բա­նության՝ որպես սրբա­զան սկզբունք: Ի՞նչ հայե­ցա­կարգի մասին է խոսքը: Եվ ինչպե՞ս պետք է ՀՅԴ‑ը վերա­կանգնի իր ներքին հավա­սա­րակշռությունը՝ առանց ինքն իրեն ուրա­նա­լու կամ կուսակցա­կաննե­րին մերժե­լու։

1889–1990 թվա­կաննե­րին, երբ Քրիստա­փո­րը հղա­ցավ ՀՅԴ ստեղծման գաղա­փա­րը, մտա­ծեց և ստեղծեց այն, նա հիմնվում էր հակակշիռ տարրե­րի մի ամբողջության վրա, որի մեջտե­ղում նա ինքը դարձավ հինգե­րորդ տարրը՝ միջանկյալ կետը տարածքի (թագադրումը) (Դուման), անհա­տի (ժողովրդա­վա­րության) (Վարանդյան), ազգի (հաստա­տության) (Զավարյան) և Ժողո­վուրդի (ճարտա­րա­գործության) (Ռոստոմ) միջև, այսինքն՝ այն ամբողջ նյութը, որից կերտված է դաշնակցա­կան աշխարհը։ Ավաղ, առա­վե­լա­պաշտ առաջնորդնե­րի ձեռքում, որոնք կտե­ղա­վորվեն ավե­լի շուտ Դումանյան տարածքում, եթե նրանց կապե­լու լինենք վերոնշյալ տարրե­րից որևէ մեկին, ընդ որում դա կլի­նի մոտա­վոր կերպով, ինքնա­բե­րա­բար, մեկ-մեկ էլ որոշ բաներ մոռա­նա­լով, որի համար Ձեր ներո­ղամտությունն ենք հայցում, ՀՅԴ պատմության իրա­զեկ դիտորդն այդ խեղաթյուրված երև­ույթի մեջ դաշնակցա­կան կուռ կառուցվածք չի նկա­տում, այլ տեսնում է ավե­լի շուտ քաղա­քա­կան մի անհայտ կառույց կամ նրա ծաղրանկա­րը, մինչև իսկ՝ մի հրեշ:
Եվ հենց ձախողման շղթան կոտրե­լու, գաղա­փա­րա­կան աղքա­տությունից դուրս գալու և անօ­րի­նա­կա­նությա­նը վերջ դնե­լու համար, իմաստուն կլի­ներ, որ կուսակցության անդամնե­րը, ովքեր խիստ և հիմնա­վոր կասկածներ ունեն, վերա­դառնան Քրիստա­փո­րի ակունքնե­րին, ով, թույլ տվեք հիշեցնել, Կանտի, Հեգե­լի, Բերգսո­նի և մեծն Լուսա­վո­րիչնե­րի հետև­որդն է:
Մեր ընկերնե­րի աչքե­րում վաղուց կորսված լույսը նորից վառե­լու համար, եկեք վերա­դառնանք ներքին երկընտրանքնե­րին, որոնք վնաս են հասցրել ՀՅԴ-ին իր սկզբնա­վորման պահից. Քրիստա­փո­րը հակակշիռ տարրե­րի հանրա­գումար է միա­ժա­մա­նակ ինքնա­վար ինքնիշխա­նության և սահմա­նա­փակ ինքնիշխա­նության, ազգա­յին ռազմա­վա­րության և ռուսա­մոլ ռազմա­վա­րության, պետա­կա­նա­մե­տության և դաշնա­պե­տության, պետության և վարչա­կարգի, տարածքա­յին հայդա­տա­կա­նության և հասա­րա­կա­կան հայդա­տա­կա­նության, թայֆա­յա­կա­նության և միասնա­կա­նության, պահպա­նո­ղա­կա­նության և անընդհատ զարգացման ուսմունքի, ապա­կենտրո­նացման և գաղա­փա­րա­կան կենտրո­նա­մե­տության, ժողովրդա­վա­րա­կան համայնա­վա­րության և առասպե­լա­կան համայնա­վա­րության, ազգա­յին գերա­գույն նպա­տա­կի և օրգա­նա­կան ազգայնա­կա­նության, իրա­կա­նության և դիցա­բա­նության, բանա­պաշտության և մեսիա­կա­նության, հասա­րա­կա­գի­տության և գաղա­փա­րա­խո­սության, պատմության և հիշո­ղության, բացառման մշա­կույթի և լայնա­խո­հության, նպա­տակնե­րի և միջոցնե­րի, ժամա­նա­կի և տարա­ծության, կազմա­կերպության գաղա­փա­րի և կուսակցության գաղա­փա­րի, միա­կարծության և բազմա­կարծության, մոտա­կա ծրագրի և հեռա­կա ծրագրի, և վերջա­պես Հայ Յեղա­փո­խա­կաննե­րի Դաշնության (ՀՅ-ների‑Դ) և Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության (ՀՅԴ) միջև։
Չափա­զանց երկար ժամա­նակ ՀՅԴ‑ն երկփեղկված է եղել որո­շա­կի կատե­գո­րիա­նե­րի միջև՝ հրա­ժարվե­լով մնա­ցած բոլո­րից, որոնք նույնքան ընդունե­լի են դաշնակցա­կան տեսանկյունից: Օրի­նակ, ԽՍՀՄ‑ի փլուզումից ի վեր ՀՅԴ բոլոր ղեկա­վարնե­րը նախընտրել են սահմա­նա­փակ ինքնիշխա­նությունը, ռուսա­մոլ ռազմա­վա­րությունը, տարածքա­յին հայդա­տա­կա­նությունը, թայֆա­յա­կա­նությունը, պահպա­նո­ղա­կա­նությունը, մեսիա­կա­նությունը, առասպե­լա­կան համայնա­վա­րությունը, ինքնանպա­տա­կը, դիցա­բա­նությունը, հիշո­ղությունը, օրգա­նա­կան ազգայնա­կա­նությունը, կուսակցա­կա­նությունը, հեռա­կա ծրա­գի­րը, միա­կարծությունը և Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը։ Նրանք մերժե­ցին կամ ուղղա­կիո­րեն պայքար մղե­ցին դաշնակցա­կան աշխարհի մյուս տարրե­րի, մասնա­վո­րա­պես՝ ինքնա­վար ինքնիշխա­նության, ազգա­յին ռազմա­վա­րության, պետա­կա­նա­մե­տության, հասա­րա­կա­կան հայդա­տա­կա­նության, լայնա­խո­հության, անընդհատ զարգացման ուսմունքի, ապա­կենտրո­նացման, ժողովրդա­վա­րա­կան համայնա­վա­րության, ազգա­յին գերա­գույն նպա­տա­կի, միջոցնե­րի, պատմության, միասնա­կա­նության, կազմա­կերպության գաղա­փա­րի և մոտա­կա ծրագրի դեմ։
Այնուա­մե­նայնիվ, անկեղծո­րեն պետք է արձա­նագրենք, որ եկել է Հայ Յեղա­փո­խա­կաննե­րի Դաշնությունը (ՀՅ-ների‑Դ) վերա­կանգնե­լու ժամա­նա­կը։ Այդ դաշնակցա­կան մոդե­լը սկիզբ է առնում Քրիստա­փո­րի ակունքնե­րից, հիմնվե­լով այն ուժի վրա, որը կարե­լի է քաղել միջազգա­յին համա­կարգից, իրա­կա­նությունից, օտար մշա­կութա­յին արժեքնե­րի ընդունումից, անհատնե­րի կյանքի բարե­լա­վումից, ապա­կենտրո­նա­ցումից և այլն… Մի խոսքով, վերա­դառնա­լով Քրիստա­փո­րի ակունքնե­րին, առանց ինքներս մեզ ուրա­նա­լու, առանց կուսակցության անդամնե­րին մերժե­լու, և առանց հոգե­վար ղեկա­վա­րության անսկիզբ, անվերջ ու աննպա­տակ ֆաթվա­յի (իսլա­մա­կան տեսա­կե­տը ներկա­յացնող եզրա­հանգում) առարկա դառնա­լու։ Մարդկությունն՝ ընդհանրա­պես, հայե­րը՝ մասնա­վո­րա­պես, տվյալ՝ ավե­լի քան հարյուրամյա կազմա­կերպության անդամներն՝ առա­վել ևս, ավե­լի լավին են արժա­նի, քան առկա անտաշ, անպտուղ և վտանգա­վոր կառույցն է, որն այլևս չի կարող գոյություն ունե­նալ ներկա­յիս կենսակերպով/սկզբունքով/պահվածքով։ Ժամա­նակն է, որ կուսակցության անդամնե­րը, ովքեր դեռ հավա­տում են քրիստա­փորյան գերա­գույն նպա­տա­կին, համարձա­կություն ունե­նան տապա­լե­լու կուսակցությունը՝ Դաշնակցության ակունքնե­րին վերա­դառնա­լու համար ․․․
Վերցրե՛ք գրի­չը, ընկերնե՛ր, և ազա­տություն տվե՛ք ձեր մտքե­րին՝ արտա­հայտվե­լով մարտնչող և պրոֆե­սիո­նալ մամուլում, որպեսզի պատվով կրեք արդա­րության, պատվի և ազա­տության սուրը և այդպի­սով վերագտնեք Քրիստա­փո­րի պատգամնե­րին հավա­տա­րիմ, համոզված, բայց անո­րո­շություննե­րով լի ազնվա­կան ոգին, որովհետև ինքը, որպես Կանտի հավա­տա­րիմ հետև­որդ, ով 1885 թվա­կա­նից ի վեր կասկա­ծի տակ է դրել գոյություն ունե­ցող հայոց հասա­րա­կա­կան կարգը, լավ գիտեր, որ երբեմն ավե­լի շատ դաշնակցա­կան հավատ կա անկեղծ կասկա­ծի մեջ, քան կուսակցա­կան կույր դավա­նանքում։ «Հարատև կռիվ». սա է իր «ապրանքա­նի­շի» էությունը։ Այժմ մնում է, ինչպես 1889–1890 թվա­կաննե­րին, գտնել երկու հյուրա­նոց՝ Hôtel du Nord‑ը (Հյուսի­սա­յին հյուրա­նոց) և Hôtel du Sud‑ը (Հարա­վա­յին հյուրա­նոց), հայկա­կան նոր դաշինք կնքե­լու և նոր քրիստա­փորյան վերազգա­յին միասնություն ստեղծե­լու համար…
Կայծ Մինասյան

Առնչվող Հոդվածներ