22.6 C
Yerevan

Հավա­տամքն Է Լուսա­վո­րում Վաղվա Օրը

Հիմա երբ շատե­րը Հայ Դատին չեն հավա­տում, այն համա­րում են միամտություն, թող հիշեն, որ մի ժամա­նակ էլ նույնն էր անկա­խության և Արցա­խի համար մղվող պայքա­րը։ Սփյուռքա­հա­յե­րից շատե­րը Արցա­խով ապրում էին առանց այն տեսնե­լու, բայց զգում էին։ Եվ հենց այդ իրա­կան զգա­ցումն ու հավա­տամքն է այն ճշմարտությունը, որի վրա հենվում է ամեն ինչ։

Վիգեն Հովսեփյան


Civilnet‑ի հյուրն է ամե­րի­կաբնակ ազգա­յին գործիչ Վիգեն Հովսեփյա­նը։
Անդրա­դառնա­լով այն բանին, որ լինե­լով ավե­լի շատ ֆինանսնե­րի և քաղա­քա­գի­տության մասնա­գիետ, ինչպե՞ս է ստացվել, որ նաև բանաստեղծ է դարձել, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ ինչ որ մի պահի մարդու մոտ հավաքվում, կուտակվում է և՛ էներգիան, և՛ փորձը, ու կարիք է առա­ջա­նում ինչ որ կերպ դա իրացնել և կիրա­ռել։ Բանաստեղծությունը, ասյիքն ստեղծա­գործե­լը ազա­տություն է տալիս մարդուն, նրան հանգստացնում սթրե­սա­յին առօրյա­յից։
Ի տարբե­րություն քաղա­քա­կա­նության, որում ինքը տասնյակ տարի­ներ է անցկացրել, բանաստեղծությունը թույլ է տալիս բառե­րը կիրա­ռել ամեն կերպ, որ երև­ա­կա­յությունն ու իրա­կա­նությունը, ճշմարտությունը կխթա­նեն, բացում է մի ազատ աշխարհ, ուր մաքուր էներգիա է և հանդի­պում են ամե­նա­տարբեր աշխարհներ։
Վիգեն Հովսեփյա­նը չթաքցրեց, որ բանաստեղծե­լը ինչ որ առումով հանգիստ և նույնիսկ փախուստ կարող է համարվել ամե­նօրյա կյանքից, բայց այն ոչ թե մերժում է առօրյա կյանքը, այլ փոխլրացնում, համադրում մի աշխարհը մյուսին և դրանք իրար կապոող մարդու համար կամուրջ հանդի­սա­նում։ Ընդ որում բանաստեղծություն գրե­լը չի կարող լինել հենց այնպես, ինքնանպա­տակ։ Եթե բանաստեղծությունը կեղծ հիմքե­րի վրա գրվեց, իրա­կան ազա­տություն, երա­զանք ու իրա­կա­նություն չպա­րունա­կեց, ընթերցո­ղը միանգա­մից կզգա խաբեությունը։ Անհնար է գրել այն, ինչ չեսզ զգում, չես ապրում։ Այո՛, բանաստեղծե­լը կտրում է կյանքի կոնկրետ պահե­րից, բայց ինքը չի հեռա­նա իր կյանքից և իր իրա­կա­նությունից, քանի որ կյանքում ամեն ինչ իր տեղն ունի։
Վիգեն Հովսեփյանն անդրա­դարձավ այն բանին, որ մեզա­նում բանաստեղծություն գրե­լը երբեմն կարող է լուրջ չընդունվել, հեգնանքի առիթ հանդի­սա­նալ, կամ տարա­կուսանք հարուցել։ Անձամբ իրեն փորձել են այնպի­սի կարծիք հայտնել, որ դու լուրջ մարդ ես, ի՞նչ կարիք կա բանաստեղծությամբ զբաղվե­լու, ասես թե բանաստեղծությունը անլուրջ և անվա­յել մի բան է, կամ միայն որոշ մարդկանց մենաշնորհ։
Բանաստեղծությունը նաև համա­պի­տա­նի լեզու է մարդկանց հետ խոսե­լու համար։ Այն ինչ անհնար է թվումա ասել առօրյա լեզվով, ասվում և փոխանցվում է արվեստի, ստեղծա­գործության, նաև բանաստեղծություննե­րի միջո­ցով։ Եվ բոլոր սկզբունքո­րեն կրթ մարդիկ՝ լինեն լրագրողներ, խմբա­գիրներ, երա­ժիշտներ, այլ կերպ ասած ՄՏԱԾՈՂ, նրանք այդ բանաստեղծություննե­րի միջո­ցով առնչվում են մի շարք հարցե­րի կամ պատասխաննե­րի, հնա­րա­վո­րություն են ունե­նում պատասխա­նել արծարծված հարցե­րին կամ նոր հարցեր առա­ջադրել։
Վիգեն Հովսեփյա­նը նաև խոսեց գաղա­փա­րի համընդա­նուր լինել չլի­նե­լու ու դրա խնդրի­նե­րի մասին։ Այսօր հայկա­կան կազմա­կերպություննե­րը ոչ թե ապրում են համա­հայկա­կա­նության միացման, դրան ձուլման մտքե­րով, այլ հակադրությամբ ու շրջանցումով։ Ոչ թե իրենք իրենց ու իրենց շահե­րը նպա­տակնե­րը համադրում են այդ համա­հայկա­կա­նությա­նը ու փորձում թրծել այն, հակա­ռա­կը՝ խուսա­փում են ու հակադրվում։ Բազմա­թիվ կառուցյներ, քաղա­քա­կան գործիչներ առա­ջին իսկ դժվա­րության հանդի­պե­լով, զգտում են շրջանցել, այլ ոչ թե լուծել խնդի­րը, որքան էլ դա տհաճ կամ զզվե­լի լինի։ Ինչպես օրի­նակ այն, որ ներկա­յիս ակտիվ բռնա­պետ Էրդո­ղա­նը հայե­րին խորհուրդ է տալիս մի կողմ դնել պատմա­կան անի­մաստ հիշո­ղությունը, կառչած չմնալ դրա­նից, մինչդեռ ինքը և՛ շարունա­կում է ուրա­նալ ցեղասպա­նությունը և ինքն է ցեղասպան դառնում ուրիշնե­րի համար։ Իսկ դա նշա­նա­կում է որ մարդը, ազգը, պետք է հստակ գաղա­փար ունե­նա՝ չշեղվե­լու և չմո­լորվե­լու համար։ Դրա համար հավա­տամք է պետք։ Հիմա արժեքնե­րի ճգնա­ժամ է։ Ոչ միայն Հայաստա­նում, այլև ամե­նուր։ Երբ մարդն ինչ որ բանի հավա­տում է, պարտա­դիր չէ, որ այդ հավա­տը կրո­նա­կան լինի, նա կամ միա­միտ ու ռոմա­տիկ տպա­վո­րություն է թողնում, կամ՝ հետամնաց։ Այն կարծիքն է սկսել գերիշխել, որ եթե դու ինչ որ բանի հավա­տում ես, ապա ինքդ քեզ սահմա­նա­փա­կում ես։ Բայց հենց այդ հավա­տամքն ու գաղա­փարն է առաջ տանո­ղը։ Օրի­նակ մենք ամեն պահ աստղե­րը չենք տեսնում, բայց գիտենք, որ կան։ հենց դա է հավա­տամքը։ Հենց այդ պատճա­ռով է իր գիրքը վերնագրված՝ «Աստղե­րու հավատքով»։ Եվ հավա­տամքը, գաղա­փա­րը որպես երև­ույթ, պիտի լինի ամեն մտա­ծող մարդու ամե­նա­կարև­որ սկզբուքնե­րից մեկը։ ՀԻմա երբ շատե­րը Հայ Դատին չեն հավա­տում, այն համա­րում են միամտություն, թող հիշեն, որ մի ժամա­նակ էլ նույնն էր անկա­խության և Արցա­խի համար մղվող պայքա­րը։ Սփյուռքա­հա­յե­րից շատե­րը Արցա­խով ապրում էին առանց այն տեսնե­լու, բայց զգում էին։ Եվ հենց այդ իրա­կան զգա­ցումն ու հավա­տամքն է այն ճշմարտությունը, որի վրա հենվում է ամեն ինչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ