Հայաստան

Հավատամքն Է Լուսավորում Վաղվա Օրը

Հիմա երբ շատերը Հայ Դատին չեն հավատում, այն համարում են միամտություն, թող հիշեն, որ մի ժամանակ էլ նույնն էր անկախության և Արցախի համար մղվող պայքարը։ Սփյուռքահայերից շատերը Արցախով ապրում էին առանց այն տեսնելու, բայց զգում էին։ Եվ հենց այդ իրական զգացումն ու հավատամքն է այն ճշմարտությունը, որի վրա հենվում է ամեն ինչ։

Վիգեն Հովսեփյան


Civilnet-ի հյուրն է ամերիկաբնակ ազգային գործիչ Վիգեն Հովսեփյանը։
Անդրադառնալով այն բանին, որ լինելով ավելի շատ ֆինանսների և քաղաքագիտության մասնագիետ, ինչպե՞ս է ստացվել, որ նաև բանաստեղծ է դարձել, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ ինչ որ մի պահի մարդու մոտ հավաքվում, կուտակվում է և՛ էներգիան, և՛ փորձը, ու կարիք է առաջանում ինչ որ կերպ դա իրացնել և կիրառել։ Բանաստեղծությունը, ասյիքն ստեղծագործելը ազատություն է տալիս մարդուն, նրան հանգստացնում սթրեսային առօրյայից։
Ի տարբերություն քաղաքականության, որում ինքը տասնյակ տարիներ է անցկացրել, բանաստեղծությունը թույլ է տալիս բառերը կիրառել ամեն կերպ, որ երևակայությունն ու իրականությունը, ճշմարտությունը կխթանեն, բացում է մի ազատ աշխարհ, ուր մաքուր էներգիա է և հանդիպում են ամենատարբեր աշխարհներ։
Վիգեն Հովսեփյանը չթաքցրեց, որ բանաստեղծելը ինչ որ առումով հանգիստ և նույնիսկ փախուստ կարող է համարվել ամենօրյա կյանքից, բայց այն ոչ թե մերժում է առօրյա կյանքը, այլ փոխլրացնում, համադրում մի աշխարհը մյուսին և դրանք իրար կապոող մարդու համար կամուրջ հանդիսանում։ Ընդ որում բանաստեղծություն գրելը չի կարող լինել հենց այնպես, ինքնանպատակ։ Եթե բանաստեղծությունը կեղծ հիմքերի վրա գրվեց, իրական ազատություն, երազանք ու իրականություն չպարունակեց, ընթերցողը միանգամից կզգա խաբեությունը։ Անհնար է գրել այն, ինչ չեսզ զգում, չես ապրում։ Այո՛, բանաստեղծելը կտրում է կյանքի կոնկրետ պահերից, բայց ինքը չի հեռանա իր կյանքից և իր իրականությունից, քանի որ կյանքում ամեն ինչ իր տեղն ունի։
Վիգեն Հովսեփյանն անդրադարձավ այն բանին, որ մեզանում բանաստեղծություն գրելը երբեմն կարող է լուրջ չընդունվել, հեգնանքի առիթ հանդիսանալ, կամ տարակուսանք հարուցել։ Անձամբ իրեն փորձել են այնպիսի կարծիք հայտնել, որ դու լուրջ մարդ ես, ի՞նչ կարիք կա բանաստեղծությամբ զբաղվելու, ասես թե բանաստեղծությունը անլուրջ և անվայել մի բան է, կամ միայն որոշ մարդկանց մենաշնորհ։
Բանաստեղծությունը նաև համապիտանի լեզու է մարդկանց հետ խոսելու համար։ Այն ինչ անհնար է թվումա ասել առօրյա լեզվով, ասվում և փոխանցվում է արվեստի, ստեղծագործության, նաև բանաստեղծությունների միջոցով։ Եվ բոլոր սկզբունքորեն կրթ մարդիկ՝ լինեն լրագրողներ, խմբագիրներ, երաժիշտներ, այլ կերպ ասած ՄՏԱԾՈՂ, նրանք այդ բանաստեղծությունների միջոցով առնչվում են մի շարք հարցերի կամ պատասխանների, հնարավորություն են ունենում պատասխանել արծարծված հարցերին կամ նոր հարցեր առաջադրել։
Վիգեն Հովսեփյանը նաև խոսեց գաղափարի համընդանուր լինել չլինելու ու դրա խնդրիների մասին։ Այսօր հայկական կազմակերպությունները ոչ թե ապրում են համահայկականության միացման, դրան ձուլման մտքերով, այլ հակադրությամբ ու շրջանցումով։ Ոչ թե իրենք իրենց ու իրենց շահերը նպատակները համադրում են այդ համահայկականությանը ու փորձում թրծել այն, հակառակը՝ խուսափում են ու հակադրվում։ Բազմաթիվ կառուցյներ, քաղաքական գործիչներ առաջին իսկ դժվարության հանդիպելով, զգտում են շրջանցել, այլ ոչ թե լուծել խնդիրը, որքան էլ դա տհաճ կամ զզվելի լինի։ Ինչպես օրինակ այն, որ ներկայիս ակտիվ բռնապետ Էրդողանը հայերին խորհուրդ է տալիս մի կողմ դնել պատմական անիմաստ հիշողությունը, կառչած չմնալ դրանից, մինչդեռ ինքը և՛ շարունակում է ուրանալ ցեղասպանությունը և ինքն է ցեղասպան դառնում ուրիշների համար։ Իսկ դա նշանակում է որ մարդը, ազգը, պետք է հստակ գաղափար ունենա՝ չշեղվելու և չմոլորվելու համար։ Դրա համար հավատամք է պետք։ Հիմա արժեքների ճգնաժամ է։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր։ Երբ մարդն ինչ որ բանի հավատում է, պարտադիր չէ, որ այդ հավատը կրոնական լինի, նա կամ միամիտ ու ռոմատիկ տպավորություն է թողնում, կամ՝ հետամնաց։ Այն կարծիքն է սկսել գերիշխել, որ եթե դու ինչ որ բանի հավատում ես, ապա ինքդ քեզ սահմանափակում ես։ Բայց հենց այդ հավատամքն ու գաղափարն է առաջ տանողը։ Օրինակ մենք ամեն պահ աստղերը չենք տեսնում, բայց գիտենք, որ կան։ հենց դա է հավատամքը։ Հենց այդ պատճառով է իր գիրքը վերնագրված՝ «Աստղերու հավատքով»։ Եվ հավատամքը, գաղափարը որպես երևույթ, պիտի լինի ամեն մտածող մարդու ամենակարևոր սկզբուքներից մեկը։ ՀԻմա երբ շատերը Հայ Դատին չեն հավատում, այն համարում են միամտություն, թող հիշեն, որ մի ժամանակ էլ նույնն էր անկախության և Արցախի համար մղվող պայքարը։ Սփյուռքահայերից շատերը Արցախով ապրում էին առանց այն տեսնելու, բայց զգում էին։ Եվ հենց այդ իրական զգացումն ու հավատամքն է այն ճշմարտությունը, որի վրա հենվում է ամեն ինչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *