22.6 C
Yerevan

Բաքվում ԱՄՆ Դեսպա­նը Կայցե­լի՞ Շուշի

ԴԵսպան Լիբին ասել է, որ ամե­րի­կա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը «նոր որակ կստա­նան, եթե կարգա­վորվի մարդու իրա­վունքնե­րի եւ խոսքի ազա­տության հետ կապված իրա­վի­ճա­կը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մայի­սի 3‑ին Բաքվում Միացյալ Նահանգնե­րի դեսպան Լիբին մամուլի ասուլիս է կազմա­կերպել «մի քանի լրատվա­մի­ջոցնե­րի համար»: Նա Բաքու է ժամա­նել անցյալ դեկտեմբե­րի 6‑ին՝ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի հետ: Մոտ երկու ամիս Իլհամ Ալիեւը ձգձգում էր ԱՄՆ դեսպա­նի հավա­տարմագրի ընդունման պաշտո­նա­կան արա­րո­ղությունը: Երեւում է, այսօր էլ դեսպան Լիբին Բաքվում առանձնա­կի բարե­հա­ճության չի արժա­նա­նում: Եւ նրա մամուլի ասուլի­սից տեղե­կատվությունը թողնում է տպա­վո­րություն, որ ԱՄՆ դեսպա­նը Վաշինգտո­նից իր մասին հիշեցնե­լու հանձնա­րա­րություն է ստա­ցել:

Մարդու իրա­վունքնե­րի եւ խոսքի ու ազա­տության, հավաքնե­րի բռնաշնշման մասին դեսպան Լիբիի դիտարկումնե­րը մի կողմ թողած, նա Ալիեւի վարչա­կազմին երկու կարեւոր ուղերձ է հղել. Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տում շրջա­նա­ռության դրված «պատժա­մի­ջո­ցա­յին օրի­նա­գի­ծը չի արտա­հայտում Սպի­տակ տան դիրքո­րո­շումը, իսկ իր Շուշի չայցե­լե­լը քաղա­քա­կան կեցվածք չէ, զուտ անձնա­կան է, կայցե­լի, երբ պատրաստ կլի­նի, առայժմ պատրաստ չէ»: Կոնգրե­սի արտա­քին հարա­բե­րություննե­րի կոմի­տեում պաշտո­նա­պես մուտքագրված օրի­նա­գի­ծը, ինչպես աղբյուրներն են հայտնել Վաշինգտո­նում «Թուրան» գործա­կա­լության թղթակցին, ադրբե­ջանցի մի շարք բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի եւ Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նին մեղադրում է Լեռնա­յին Ղարա­բա­ղում «պատե­րազմա­կան հանցա­գործություններ կատա­րե­լու մեջ»:

ԴԵսպանն ասում է, որ այն չի արտա­հայտում Սպի­տակ տան դիրքո­րո­շումը: Այսինքն, Վաշինգտոնն ընդունու՞մ է, որ սեպտեմբե­րի 19-ին մեկօրյա պատե­րազմն օրինակա՞ն էր, Ալիեւն իրա­վունք ուներ ուժի բիրտ կիրառմամբ լուծա­րել Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կա­նությունը, հայ բնակչությա­նը բռնատեղահանե՞լ: Մամուլում եւ մի շարք փորձա­գի­տա­կան վերլուծություննե­րում կայուն տեսա­կետ կա, որ ԼՂ-ում մեկօրյա պատե­րազմին նախորդել է Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի հանդի­պում, եւ ամեն ինչ համա­ձայնեցվել:

Եթե Կոնգրե­սի «պատժա­մի­ջո­ցա­յին օրի­նա­գի­ծը» չի արտա­հայտում Սպի­տակ տան դիրքո­րո­շումը, ապա ի՞նչ փաստա­կան հիմքի վրա են ամե­րիկյան մոտ երեք տասնյակ օրենսդիրներն, ասենք, Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նին մեղադրում պատե­րազմա­կան հանցանք գործե­լու մեջ: Պետք է ենթադրել, որ նման տեղե­կություններ տրա­մադրել են ԱՄՆ իրա­զեկ մարմիննե­րը: Ուստի, կարծես, իրա­կա­նությա­նը մոտ է ադրբե­ջանցի փորձա­գետնե­րի կարծի­քը, որ թե մարդու իրա­վունքնե­րի եւ ազա­տություննե­րի բռնաճնշման, թե ԼՂ-ում պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի մասին հիշե­ցումնե­րը մի նպա­տակ են հետապնդում՝ «Ալիեւին հեռացնել Պուտի­նից»:

Ուշագրավ է, որ դեսպան Լիբին մամուլի ասուլիս է կազմա­կերպել, երբ հայտնի է դարձել, որ Բաքու է այցե­լել Ուկրաի­նա­յի Գերա­գույն Ռադա­յի փոխխոսնակ Կոնդրատյուկը եւ վերստին առա­ջարկել, որ Բաքուն ներգրավվի ուկրաի­նա­կան կարգա­վորման սկզբունքնե­րի մշակմա­նը, ինչից մեկ օր անց Մոսկվա­յից ուղղա­կի Ալիեւի մոտ են գործուղվել Դաշնա­յին ժողո­վի Վերին պալա­տի փոխնա­խա­գա­հը եւ պրոֆի­լա­յին կոմի­տեի նախա­գա­հը:

ԴԵսպան Լիբին ասել է, որ ամե­րի­կա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը «նոր որակ կստա­նան, եթե կարգա­վորվի մարդու իրա­վունքնե­րի եւ խոսքի ազա­տության հետ կապված իրա­վի­ճա­կը»: Ըստ ադրբե­ջա­նա­կան որոշ աղբյուրնե­րի՝ Իլհամ Ալիեւի աշխա­տա­կազմում համա­ներման ակտի նախա­գիծ է քննարկվում, բայց այն կվե­րա­բերվի «միայն դատա­րա­նի վճռով պատիժ կրող անձանց»: ԱՄՆ դեսպա­նը բարձրացրել է անցյալ նոյեմբե­րից կալա­նա­վորված շուրջ երկու տասնյակ լրագրողնե­րի եւ հանրա­յին գործիչնե­րի խնդի­րը:

Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րին հայտնի է դարձել, որ կալա­նա­վորված լրագրողնե­րը եւ հանրա­յին գործիչնե­րը «մշակման են ենթարկվում»: Հատուկ ծառա­յություննե­րը նրանց մղում են ԼՂ-ում ադրբե­ջա­նա­կան ժողովրդի «պատմա­կան հաղթա­նա­կը պղծե­լու փորձե­րի» դեմ միասնա­կան հայտա­րա­րության: Ըստ էության նրանցից պահանջվում է ասել, որ ադրբե­ջանցի «զինվո­րա­կաննե­րը կատա­րել են իրենց սուրբ պարտքը եւ չեն կարող դիտվել որպես պատե­րազմա­կան հանցա­գործներ,» Նման հայտա­րա­րություն, ըստ երեւույթին, ադրբե­ջանցի քաղբանտարկյալնե­րը կանեն, եթե արեւմտյան կառույցնե­րը նույնպես հորդո­րեն:

ԱՄՆ դեսպա­նը նման «առա­ջարկություն անու՞մ է»: Եթե քաղբանտարյլա­ներն ազատ արձակվեն, նա կուղեւորվի Շուշի՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3417185.html

Առնչվող Հոդվածներ