Ու երբ Ֆեյսբուքում գրառում արեցի մետաղի միջոցով վարակի տարածման մասին, շատերը գրեցին, որ խաչը սուրբ է ու խաչի միջոցով չի կարող վարակ տարածվել, իսկ զինվորներին ոգեշնչել է պետք… Ոգեշնչեցին… հոգեկոչելուց առաջ…
Սոսի Թաթիկյան
Ատում եմ ներքաղաքական գրառումներ անելը։ Սակայն կրիտիկական պահերին դրանցից խուսափել չի լինում։
Բա թե՝ քրիստոնեական կրոնական պետությունն աննախադեպ չի, Կիպրոսում 1960-1977 թթ. քաղաքական քրիստոնեություն, այսինքն կրոնապետություն է եղել, ուրեմն մեր մոտ էլ կարող է լինել։
Այո, Կիպրոսում եղել է, և այդ կառավարության աննկուն մաքսիմալիզմի ու տեղի թուրքական փոքրամասնության հետ հաշտեցման ծրագրին չհամաձայնվելու արդյունքում տատիկիս մուսալեռցի ու հույն ծնողներին անկողնում թուրքերը մորթեցին, իսկ նրանց ագարակը մնաց թուրքերի տիրապետության տակ 1974 թ. Կիպրոսի հյուսիսային կեսի զավթման արդյունքում։
Բա թե՝ կղերական հեղափոխություն 2024 թվականին… Կղերականի կողմից առաջնորդվող քաղաքական շարժում… Անախրոնիզմ… Որ բանակի արդիականացման փոխարեն խաչերով գնան խաչակրաց արշավանքի… Պատկերացնում եմ, թե թշնամին ինչպես կուրախանա, թե ինչ արդյունավետ կլինեն խաչերը թշնամու կողմից օգտագործվող դրոնների առջև, որը նաև կուղեկցվի հայերի մասին ադրբեջանական բոլոր նարատիվների հաստատմամբ միջազգային հանրության աչքում և հետևաբար՝ զրո աջակցություն հայերին և անխոս աջակցություն ազերներին։
Մի բան էլ հիշեցի, թե ինչպես 2020 թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթում, երբ Հայաստանն ու ինչպես Արայիկ Հարությունյանը երկու շաբաթ հետո խոստովանեց, նաև Արցախում կռվող բանակը խեղդվում էր կովիդի մեջ, հեռուստացույցով տեսա, թե հոգևորականներն ինչպես են բանակ ուղևորվող նորակոչիկներին շարքով կանգնեցնում ու մեծ մետաղից խաչը հերթով համբուրել տալիս։ Եվ ես՝ հեռախոսաֆոբս, ով գրեթե ոչ մեկի հեռախոսով չի զանգահարում, զանգեցի Դավիթ Տոնոյանին ու սկսեցի գոռալ… Ու երբ Ֆեյսբուքում գրառում արեցի մետաղի միջոցով վարակի տարածման մասին, շատերը գրեցին, որ խաչը սուրբ է ու խաչի միջոցով չի կարող վարակ տարածվել, իսկ զինվորներին ոգեշնչել է պետք… Ոգեշնչեցին… հոգեկոչելուց առաջ…
Քարանձավային խավարամտություն… Ու որ հանկարծ չսովորենք ոչ մեր և ոչ էլ ուրիշների սխալներից…
Գրառումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։