22.6 C
Yerevan

Այս Շարժումը Խորհրդա­րա­նա­կան Ընտրություննե­րի Նախերգանքն Է

Մեր դեմ ոչ թե խաղաղ մի երկիր, այլ Ադրբե­ջանն է կանգնած, որի թիկունքին են Թուրքիան և Ռուսաստա­նը։ Այդ երեք երբեք մեզ հանգիստ չեն թողնի։ Որպեսզի կարո­ղա­նանք դիմադրել, մեզ անհրա­ժեշտ է մի կողմն դնել այսօրվա անհասկա­նա­լի շարժումներն ու գործունեությունը, որում ոչ մի ծրա­գիր կամ շարունա­կություն չկա ու պարզ չի թե ինչ են ուզում։

Անա­հիտ Ադամյան

1inTV‑ի եթե­րում զրուցել են «Հանրա­պե­տություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անա­հիտ Ադամյա­նի հետ։ Զրուցն ընթա­ցել է վերջին օրե­րում ձևա­վորված ընդդի­մա­դիր շարժման մասին, որն այժմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նի առաջնորդությամբ շարժվում է դեպի երև­ան։ Շարժումը հայտա­րա­րել է, որ մայի­սի 9‑ին լինե­լու են Երև­ա­նում։
Անա­հիտ Ադամյանն ասաց, որ ընդդի­մության համար այս ամե­նը մի մեծ խայտա­ռա­կություն պիտի համարվի, քանի որ 2020թ․ այս կողմ շարունա­կա­բար պարտություններ կրե­լով և այդպես էլ ոչ մի բանի չհասնե­լով, նրանք չկա­րո­ղա­ցան իրենց ընդհա­նուր շարքե­րից գոնե մեկ խարիզմա­տիկ առաջնորդ գտնել ու նրանց փոխա­րեն այդ լայն ընդդի­մա­դիր շարժումն առաջնորդում է հոգև­ո­րա­կա­նը։ Բայց մենք չպետք է մոռա­նանք, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն աշխարհիկ պետություն է, ուր եկե­ղե­ցին և իշխա­նությունը տարանջատված են ու եկե­ղե­ցին չպետք է միջամտի իշխա­նության գործե­րին։ Բացի դրա­նից, պետք է ճիշտ հասկա­նալ նաև եկե­ղե­ցի ասվա­ծը։ Եկե­ղե­ցին մեկ մարդ չէ, մեկ հոգև­ո­րա­կան չէ։ Եկե­ղե­ցին ողջ ժողո­վուրդն է և ոչ ոք իրա­վունք չունի միայն իր անձով եկե­ղե­ցի ներկա­յացնել և իջեցնել մեր եկե­ղե­ցու նշա­ձո­ղե­րը։ Եկե­ղե­ցին հայ ժողո­վուրդն է և ողջ ժողովրդի հոգև­որ արժե­քը, մեկ մարդ չի կարող լինել եկե­ղե­ցի, ուստի այդ մարդը ողջ հայ ժողովրդին չի ներկա­յացնում։ Իսկ այն ինչ կատարվում է այսօր, ավե­լի շատ 2026թ․ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի համար է կատարվում։
Անա­հիտ Ադամյա­նը նաև անդարդարձավ այն հարցին, որ սահմա­նա­զա­տում այսպես թե այնպես արվե­լու է։ Մեզ պետք է ոչ թե շփման գիծ, այլ հստակ ֆիքսված սահման, մեզ պետք է խաղա­ղություն։ Հայաստա­նը պետք է հզո­րա­նա, բարգա­վա­ճի, իսկ դա հնա­րա­վոր է միայն այն դեպքում, եթե երկրում խաղա­ղություն լինի։ Այս պահին խաղա­ղության համար մեծ անհրա­ժեշտ է նաև սահմա­նագծում իրա­կա­նացնել։
Ռոբերտ Քոչարյա­նը որոշ ժամա­նակ առաջ խոսում էր այն մասին, որ եթե գտնվի արժա­նի ներկա­յա­ցուցիչ հոգև­որ դասից, ապա վատ չի լինի, եթե առաջնորդությւոն նա ստանձնի։ Ինչ է հիմա կատարվում։ Նրա ասա՞ծն է իրա­կա­նա­նում։ Այդ դեպքում թե՛ Քոչարյա­նը, և թե նրանք բոլո­րը, որ նմա­նա­տիպ խոսույթով են հանդես եկել, հիմա պարտա­վոր են միա­նալ արքե­պիսկո­պոս Բագրատ Գալստանյա­նին, ով ըստ էության իր վրա է վերցրել ընդդի­մա­դիր դաշտի ողջ ծանրությունը։
Անա­հիտ Ադամյա­նը հիշեցրեց, որ մեր դեմ ոչ թե խաղաղ մի երկիր, այլ Ադրբե­ջանն է կանգնած, որի թիկունքին են Թուրքիան և Ռուսաստա­նը։ Այդ երեք երբեք մեզ հանգիստ չեն թողնի։ Որպեսզի կարո­ղա­նանք դիմադրել, մեզ անհրա­ժեշտ է մի կողմն դնել այսօրվա անհասկա­նա­լի շարժումներն ու գործունեությունը, որում ոչ մի ծրա­գիր կամ շարունա­կություն չկա ու պարզ չի թե ինչ են ուզում։ Ռուսնե­րը, որ 1945թ․ հաղթե­ցին ֆաշիզմին, իսկ հիմա իրենք են վերածվել ֆաշիստնե­րի, այդպես էլ չեն կարո­ղա­ցել հաղթո­ղի բավա­րարվա­ծություն ստա­նալ ու ներքին հանգստություն ձեռք բերել։ Մոսկվա­յից, Պետերբուրգից ու մի քանի խոշոր քաղաքնե­րից դուրս ես գալիս, հայտնվում ես 19-րդ դարում։ Եվ նրանք ամեն ինչ անե­լու են, որ կարո­ղա­նան հաղթա­նա­կի զգա­ցում ձեռք բերել։ Քանի որ չկա­րո­ղա­ցան մի քանի օրում մտնել Կիև, չեն կարո­ղա­նում մինչև հիմա, ապա ուզում են մտնել Երև­ան, ու այդ ամե­նին աջակցում են նրանց հավա­տա­րիմնե­րը Հայաստա­նում։ Իսկ արքե­պիսկո­պոս Բագրատ Գալստանյա­նին պետք է շնորհա­կա­լություն հայտնել, որ իր այս շարժումով շատ լավ լյուստրա­ցիա է անում։ Մայի­սի 9‑ին Հայաստա­նում ոչ մի վատ բան չի կատարվե­լու, մայի­սի 10-ին ու հաջորդ օրե­րին նույնպես։ Իհարկե հնա­րա­վոր չէ բացա­ռել ոչ մի բան, թեև այս պահին պատե­րազմն այնքան էլ հավա­նա­կան չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ