19 C
Yerevan

Անմտություն‘ Ճգնա­ժա­մի Պահին

Ու երբ Ֆեյսբուքում գրա­ռում արե­ցի մետա­ղի միջո­ցով վարա­կի տարածման մասին, շատե­րը գրե­ցին, որ խաչը սուրբ է ու խաչի միջո­ցով չի կարող վարակ տարածվել, իսկ զինվորնե­րին ոգեշնչել է պետք… Ոգեշնչե­ցին… հոգե­կո­չե­լուց առաջ…

Սոսի Թաթիկյան

Ատում եմ ներքա­ղա­քա­կան գրա­ռումներ անե­լը։ Սակայն կրի­տի­կա­կան պահե­րին դրանցից խուսա­փել չի լինում։

Բա թե՝ քրիստո­նեա­կան կրո­նա­կան պետությունն աննա­խա­դեպ չի, Կիպրո­սում 1960–1977 թթ. քաղա­քա­կան քրիստո­նեություն, այսինքն կրո­նա­պե­տություն է եղել, ուրեմն մեր մոտ էլ կարող է լինել։

Այո, Կիպրո­սում եղել է, և այդ կառա­վա­րության աննկուն մաքսի­մա­լիզմի ու տեղի թուրքա­կան փոքրա­մասնության հետ հաշտեցման ծրագրին չհա­մա­ձայնվե­լու արդյունքում տատի­կիս մուսա­լեռցի ու հույն ծնողնե­րին անկողնում թուրքե­րը մորթե­ցին, իսկ նրանց ագա­րա­կը մնաց թուրքե­րի տիրա­պե­տության տակ 1974 թ. Կիպրո­սի հյուսի­սա­յին կեսի զավթման արդյունքում։

Բա թե՝ կղե­րա­կան հեղա­փո­խություն 2024 թվա­կա­նին… Կղե­րա­կա­նի կողմից առաջնորդվող քաղա­քա­կան շարժում… Անախրո­նիզմ… Որ բանա­կի արդիա­կա­նացման փոխա­րեն խաչե­րով գնան խաչակրաց արշա­վանքի… Պատկե­րացնում եմ, թե թշնա­մին ինչպես կուրա­խա­նա, թե ինչ արդյունա­վետ կլի­նեն խաչե­րը թշնա­մու կողմից օգտա­գործվող դրոննե­րի առջև, որը նաև կուղեկցվի հայե­րի մասին ադրբե­ջա­նա­կան բոլոր նարա­տիվնե­րի հաստատմամբ միջազգա­յին հանրության աչքում և հետև­ա­բար՝ զրո աջակցություն հայե­րին և անխոս աջակցություն ազերնե­րին։

Մի բան էլ հիշե­ցի, թե ինչպես 2020 թ. հոկտեմբե­րի երկրորդ շաբա­թում, երբ Հայաստանն ու ինչպես Արա­յիկ Հարությունյա­նը երկու շաբաթ հետո խոստո­վա­նեց, նաև Արցա­խում կռվող բանա­կը խեղդվում էր կովի­դի մեջ, հեռուստա­ցույցով տեսա, թե հոգև­ո­րա­կաններն ինչպես են բանակ ուղև­որվող նորա­կո­չիկնե­րին շարքով կանգնեցնում ու մեծ մետա­ղից խաչը հերթով համբուրել տալիս։ Եվ ես՝ հեռա­խո­սաֆոբս, ով գրե­թե ոչ մեկի հեռա­խո­սով չի զանգա­հա­րում, զանգե­ցի Դավիթ Տոնո­յա­նին ու սկսե­ցի գոռալ… Ու երբ Ֆեյսբուքում գրա­ռում արե­ցի մետա­ղի միջո­ցով վարա­կի տարածման մասին, շատե­րը գրե­ցին, որ խաչը սուրբ է ու խաչի միջո­ցով չի կարող վարակ տարածվել, իսկ զինվորնե­րին ոգեշնչել է պետք… Ոգեշնչե­ցին… հոգե­կո­չե­լուց առաջ…

Քարանձա­վա­յին խավա­րամտություն… Ու որ հանկարծ չսո­վո­րենք ոչ մեր և ոչ էլ ուրիշնե­րի սխալնե­րից…

Գրա­ռումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ