Հայաստան

Թաքնված Մտքեր

Կիրանցը սահմանազատման ամենաթույլ օղակն էր, որովհետև այդտեղ սահմանըազատումը գյուղի գրեթե ներքին թաղամասով պետք է անցներ․․․ Ահա և հարթակը այնտեղ է տեղափոխվում․․․
Այստեղ էլ տեղի բնակչության հետ կոնտակտը չի ստացվում․ հատկապես զինծառայողներին քաղաքական պրոցեսում ներքաշելուց ու տեր ողորմյայից հետո։ Այդ ընթացքում տեսակցության է գալիս նաև վարչապետի թեկնածուն՝ Արման Թաթոյանը․․․

Ստեփան Սաֆարյան


Սրան էի սպասում։

Ոսկեպարի գյուղամեջում Բագրատ սրբազանի ասած՝ “Show must go on” /Շոուն՝ ներկայացումը պետք է շարունակվի․․․

Խաղաքարտերը կամաց կամաց բացվում են։ Հրապարակ է իջնում վարչապետի թեկնածուն․․․

Հիշո՞ւմ եք նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այցելությունը ԱՄՆ և Ֆրանսիա, երբ Փարիզում նկարվել էր այն ՀՅԴ-ական երիտասարդների հետ, ովքեր քիչ անց “պատահաբար” ներկա էին գտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ֆրանսիահայության հետ հանդիպմանը, երբ Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին պրիվատ զրույցը հեռախոսով ձայնագրվել ու հրապարակվել էր․․․

Ահա, այցը կազմակերպվել էր ՀՅԴ-ի կողմից։ Շատերս նկատեցինք, որ Արևմուտքում ու սփյուռքում վարչապետի թեկնածուի ներկայացման ու համաձայնեցման արար է, երբ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ ՀՓՇ-2 նախագիծն էր իրականացնում ու հասկանում, որ Վազգեն Մանուկյանի ռեսուրսն անբավարար է ճեղքում ապահովելու համար․․․

Ահա, ֆիքսենք՝ ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշում է․․․

Անցնենք առաջ։ Ովքե՞ր առաջինը գնացին Տավուշ՝ Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի ժողովրդին “առաջն անելու” ու Երևան բերելու համար։ Ահա՝ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին նախարար և Կոթիի փեսա Սեյրան Օհանյանը՝ Հրանտ Բագրատյանի ուղեկցությամբ։ Հաշվարկն անվրեպ էր․ Սեյրան Օհանյանը ոչ միայն տարածաշրջանի փեսա է, այլ ՊՆախարար եղած ժամանակ բավական լավ է նայել տարածաշրջանի գյուղապետերին, դպրոցի տնօրեններին։ Մանրամասներ չբացեմ, թե ինչ է նշանակում “լավ նայել” և ինչի դիմաց․․․

Բայց, Ոսկեպարի գյուղամեջում զրույցը չի ստացվում․ հենց Հրանտ Բագրատյանն ասում է, որ ոսկեպարցիների խնդրի լուծումը Երևան գնալն ու իշխանափոխություն անելն է, տեղացիները նրանց ուղարկում են համապատասխան հասցեով․․․

Հաջորդը ժամանում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ իրավիճակը դիտարկելու․ “ընդունելությունը” բավական դաժան են նկարագրում նույնիսկ Բաղանիսում, որտեղ ՀՅԴ-ն որոշակի երիտասարդական բջիջ ունի․․․ Հենց առաջին կոնտակտից հետո կաշը սկսվում է, և վիրավորանքներ են հնչում Քոչարյանի որդու հասցեին։ Ստիպված թողնում են Բաղանիսը, վերադառնում Ոսկեպար, մի քանի հոգով նկարվում, ու հասկանում են, որ անձամբ՝ իրենց դեմքով շարժումը Տավուշում գլխավորելու շանս չկա․․․

Սցենարիստը հասկանում է, որ տավուշցիները չեն խաբվում, այդ անձերին հետևել չեն պատրաստվում և պետք է մի փոքր խուճուճ դարձնել քաղաքական երթուղին և գործընթացը, որ բնակիչները չհասկանան խաղը․․․

Ոսկեպարցիների հետ չստացված կոնտակտից հետո շոուի թատերաբեմը Ոսկեպարից տեղափոխվում է Կիրանց․ Ոսկեպարում իշխանությունը ռիսկի նվազեցում էր արել և ասվել էր, որ եռանկյունիների սահմանազատման հարցը հիմա չի քննարկվում, այնտեղ սահմանազատում չի արվում, դրան էլ գումարած այն, որ տեղացիների ու հյուրերի միջև կոնտակտը լավ չէր ստացվում, որքան էլ Սուրեն Մանուկյանը հաստատվել էր գյուղում․․․ Սրան էլ գումարած այն, որ փրկության շարժումն ականատես է լինում, որ Բաղանիս Այրումի ու Աշաղի Ասկիպարայի սահմանագծումից հետո Բաղանիս Այրումի 17 տուն մնում է Հայաստանին, իսկ Աշաղի Ասկիպարայից՝ մի փոքրիկ թաղամաս Ոսկեպարի եկեղեցուն հետ միասին․․․ Բայց չեն շտապում հանրությանը պատմել տեսածը, որովհետև կստացվեր, որ հայ հասարակությանն ասում են, որ “Նիկոլ Փաշինյանը կիսել է Ալիևի երկու գյուղը”․․․

Փրկիչները հասկանում են, որ Ոսկեպարում մեծ էներգետիկա չեն ստանալու, այդուհանդերձ, որոշում են Ոսկեպարի եկեղեցու սիմվոլիկայով գալվանիզացնել վիճակը տարածաշրջանում ու մեկնում են Վոդխոզ՝ Երևան-Թբիլիսի մայրուղին փակելու։ Այնտեղ բախվում են ԵԿՄ տեղական կառույցի ղեկավարին ու ծեծկռտուք է տեղի ունենում։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ու այլոց վնասվածնքերից ու տեղի երիտասարդության սրբություններիը շոշափելոց հետո արդեն անձնավորված ռազբորկան հաջորդ օրը տեղափոխվում է Նոյեբերյան՝ Գավարզին սուպերմարկետի հարևանությամբ, որը պատկանում է ԵԿՄ ղեկավարին, որտեղ էլ մեծ ծեծկռտուք է լինում այն բանի համար, որ երիտասարդներ փողոցը փակում ու հաշիվ են պահանջում ճանապարհը փակողներին վրա արված քֆուրի ու իրենց սրբությունները վիրավորելու համար։ Ժամեր անց, երբ գյուղամեջի ծեծկռտուքի առաջին ֆազան անցած է լինում, փրկիչները որոշում են գնալ և իրենցով անել բորբոքված երիտասարդներին։ Մեգաֆոններով հայտնվելով Նոյեմբերյանի գլխավոր փողոցում՝ փրկինչներչն ու այլ վայրերից եկած մարդիկ սկսում են քաղաքական կարգախոսներ հնչեցնել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ։ Միջադեպի կողմ երիտասարդները շատ արագ կանխում են տեղական ռազբորկայի քաղաքականացումը, պահանջում են չհնչեցնել քաղաքական կոչեր, հեռանալ այդտեղից։ Բագրատ սրբազանն ու Գառնիկ Դանիելյանը քոռփոշման դուրս են արվում նաև Նոյեմբերյանից․․․

Իսկ Կիրանցը սահմանազատման ամենաթույլ օղակն էր, որովհետև այդտեղ սահմանըազատումը գյուղի գրեթե ներքին թաղամասով պետք է անցներ․․․ Ահա և հարթակը այնտեղ է տեղափոխվում․․․

Այստեղ էլ տեղի բնակչության հետ կոնտակտը չի ստացվում․ հատկապես զինծառայողներին քաղաքական պրոցեսում ներքաշելուց ու տեր ողորմյայից հետո։ Այդ ընթացքում տեսակցության է գալիս նաև վարչապետի թեկնածուն՝ Արման Թաթոյանը․․․ Տեղացիների հետ խնդիրները բազմապատկվում են այն բանից հետո, երբ ականազերծման համար մայրուղին փակած տեղացի բնակչությանը ոստիկանության ուժերով հեռացնում են, ոմանց բաժին տանում, ու այս ամենից հետո փրկիչների թիմը ինչպես տեր չի կանգնում բաժիններ հրավիրվող երիտասարդներին, որովհետև տեղում՝ Վոդխոզում այդ տեղական ռազբորկայի հրահրողն էլ իրենք էին, որից սկիզբ առավ տեղի ԵԿՄ ու երիտասարդության բախումը, այնպես էլ Կիրանցի նսեմացված պայմանագրայիններին ու բաժին տարված երիտասարդներին․․․

Բանը հասնում է այնտեղ, որ վերջին օրերին Կիրանցի բնակիչները այլ վայրում են հավաքվելիս եղել, փրկիչները՝ այլ․․․ Փրկիչների հետ սոսկ մի քանի Կիրանցի բնակիչ է եղել․․․

Այստեղ էլ պահանջում են հեռանալ, ու փրկիչները ստիպված հայտարարում են, որ հնարավոր է շարժումը Տավուշից տեղափոխվի Երևան․․․ Հենց այս շրջանում էլ սկսվում են Երևանից այլ մարդկանց, այդ թվում Համբիկ Սասունյանի, զոհվածների մայրերի ու վերջապես վարչապետացուի այցը․․․

Դեհ, արդեն երթի ընթացքում չեն ուշանում հայտարարությունները՝ Սեյրան Օհանյան, ապա՝ Արման Թաթոյան․․․ Իսկ Տավուշի թեմի առաջնորդը իսկապես ճիշտ է, որ ինքը չէ վարչապետի թեկնածուն, ինքը չէ, որ պետք է դնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը․․․ Հաշվարկն այն է, որ ճանապարհին միացող բազմությունով ու Երևանում դրան միացողներով դա կդնեն՝ ի դեմս վարչապետի թեկնածուի․․․ Դեհ, իսկ իրեն, ակնհայտորեն խոստացվել է Մայր Աթոռը․․․ Պայմանը տեքստերից շատ տեսանելի է՝ Արման Թաթոյանը վարչապետ դառնալուց հետո կերաշխավորի Եկեղեցու երբեմնի գերակա դիրքերը պետության կառավարման ու բարիքներից օգտվելու գործում․․․

Մնացածն արդեն գիտեք․․․

Բա որ ասում եմ՝ այս ամենում Տավուշի սահմանազատումը ընդամենը շիրմա ու շերտ է, ու, նաև ինքս, լինելով տավուշցի ու ընդիմախոս սահմանազատման իշխանական մեթոդաբանությանը, հասկանում էի, որ այնտեղ հայտնվել չի կարելի․․․ Որ նրանք այնտեղ էին ոչ միայն այլ նպատակով, որը ավելի վաղուցվա նպատակա է, այլ նրանք խնդիր ունեին այնտեղ այնպիսի մի քաոտիկ աղմուկ ստեղծելու, որտեղ Տավուցու ձայնը ու Տավուշի խնդիրները պետք է կորեին․․․

Իսկ ավելի մեծ շերտի՝ այս ամենում Կրեմլյան հետքի մասին՝ այսօր լայվում․․․

Բա որ ասում եմ կրեմլի “արևմտամետները” և փարիզասերները սցենարը գիտե՞ն․․․․

Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *