22.6 C
Yerevan

Թաքնված Մտքեր

Կիրանցը սահմա­նա­զատման ամե­նա­թույլ օղակն էր, որովհետև այդտեղ սահմա­նըա­զա­տումը գյուղի գրե­թե ներքին թաղա­մա­սով պետք է անցներ․․․ Ահա և հարթա­կը այնտեղ է տեղա­փոխվում․․․
Այստեղ էլ տեղի բնակչության հետ կոնտակտը չի ստացվում․ հատկա­պես զինծա­ռա­յողնե­րին քաղա­քա­կան պրո­ցե­սում ներքա­շե­լուց ու տեր ողորմյա­յից հետո։ Այդ ընթացքում տեսակցության է գալիս նաև վարչա­պե­տի թեկնա­ծուն՝ Արման Թաթո­յա­նը․․․

Ստե­փան Սաֆարյան


Սրան էի սպա­սում։

Ոսկե­պա­րի գյուղա­մե­ջում Բագրատ սրբա­զա­նի ասած՝ “Show must go on” /Շոուն՝ ներկա­յա­ցումը պետք է շարունակվի․․․

Խաղա­քարտե­րը կամաց կամաց բացվում են։ Հրա­պա­րակ է իջնում վարչա­պե­տի թեկնա­ծուն․․․

Հիշո՞ւմ եք նախկին ՄԻՊ Արման Թաթո­յա­նի այցե­լությունը ԱՄՆ և Ֆրանսիա, երբ Փարի­զում նկարվել էր այն ՀՅԴ-ական երի­տա­սարդնե­րի հետ, ովքեր քիչ անց “պատա­հա­բար” ներկա էին գտնվել ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նի ու ֆրանսիա­հա­յության հետ հանդիպմա­նը, երբ Ադրբե­ջա­նում պահվող ռազմա­գե­րի­նե­րի մասին պրի­վատ զրույցը հեռա­խո­սով ձայնագրվել ու հրա­պա­րակվել էր․․․

Ահա, այցը կազմա­կերպվել էր ՀՅԴ‑ի կողմից։ Շատերս նկա­տե­ցինք, որ Արևմուտքում ու սփյուռքում վարչա­պե­տի թեկնա­ծուի ներկա­յացման ու համա­ձայնեցման արար է, երբ Ռոբերտ Քոչարյա­նը երկրորդ ՀՓՇ‑2 նախա­գիծն էր իրա­կա­նացնում ու հասկա­նում, որ Վազգեն Մանուկյա­նի ռեսուրսն անբա­վա­րար է ճեղքում ապա­հո­վե­լու համար․․․

Ահա, ֆիքսենք՝ ՀՅԴ պատգա­մա­վոր Գառնիկ Դանիելյա­նը Տավուշում է․․․

Անցնենք առաջ։ Ովքե՞ր առա­ջի­նը գնա­ցին Տավուշ՝ Ոսկե­պա­րի, Կիրանցի, Բաղա­նի­սի ժողովրդին “առաջն անե­լու” ու Երև­ան բերե­լու համար։ Ահա՝ Հայաստան խմբակցության պատգա­մա­վոր, ՊՆ նախկին նախա­րար և Կոթիի փեսա Սեյրան Օհանյա­նը՝ Հրանտ Բագրատյա­նի ուղեկցությամբ։ Հաշվարկն անվրեպ էր․ Սեյրան Օհանյա­նը ոչ միայն տարա­ծաշրջա­նի փեսա է, այլ ՊՆա­խա­րար եղած ժամա­նակ բավա­կան լավ է նայել տարա­ծաշրջա­նի գյուղա­պե­տե­րին, դպրո­ցի տնօ­րեննե­րին։ Մանրա­մասներ չբա­ցեմ, թե ինչ է նշա­նա­կում “լավ նայել” և ինչի դիմաց․․․

Բայց, Ոսկե­պա­րի գյուղա­մե­ջում զրույցը չի ստացվում․ հենց Հրանտ Բագրատյանն ասում է, որ ոսկե­պարցի­նե­րի խնդրի լուծումը Երև­ան գնալն ու իշխա­նա­փո­խություն անելն է, տեղա­ցի­նե­րը նրանց ուղարկում են համա­պա­տասխան հասցեով․․․

Հաջորդը ժամա­նում է Ռոբերտ Քոչարյա­նի որդին՝ իրա­վի­ճա­կը դիտարկե­լու․ “ընդունե­լությունը” բավա­կան դաժան են նկա­րագրում նույնիսկ Բաղա­նի­սում, որտեղ ՀՅԴ‑ն որո­շա­կի երի­տա­սարդա­կան բջիջ ունի․․․ Հենց առա­ջին կոնտակտից հետո կաշը սկսվում է, և վիրա­վո­րանքներ են հնչում Քոչարյա­նի որդու հասցեին։ Ստիպված թողնում են Բաղա­նի­սը, վերա­դառնում Ոսկե­պար, մի քանի հոգով նկարվում, ու հասկա­նում են, որ անձամբ՝ իրենց դեմքով շարժումը Տավուշում գլխա­վո­րե­լու շանս չկա․․․

Սցե­նա­րիստը հասկա­նում է, որ տավուշցի­նե­րը չեն խաբվում, այդ անձե­րին հետև­ել չեն պատրաստվում և պետք է մի փոքր խուճուճ դարձնել քաղա­քա­կան երթուղին և գործընթա­ցը, որ բնա­կիչնե­րը չհասկա­նան խաղը․․․

Ոսկե­պարցի­նե­րի հետ չստացված կոնտակտից հետո շոուի թատե­րա­բե­մը Ոսկե­պա­րից տեղա­փոխվում է Կիրանց․ Ոսկե­պա­րում իշխա­նությունը ռիսկի նվա­զե­ցում էր արել և ասվել էր, որ եռանկյունի­նե­րի սահմա­նա­զատման հարցը հիմա չի քննարկվում, այնտեղ սահմա­նա­զա­տում չի արվում, դրան էլ գումա­րած այն, որ տեղա­ցի­նե­րի ու հյուրե­րի միջև կոնտակտը լավ չէր ստացվում, որքան էլ Սուրեն Մանուկյա­նը հաստատվել էր գյուղում․․․ Սրան էլ գումա­րած այն, որ փրկության շարժումն ակա­նա­տես է լինում, որ Բաղա­նիս Այրումի ու Աշա­ղի Ասկի­պա­րա­յի սահմա­նագծումից հետո Բաղա­նիս Այրումի 17 տուն մնում է Հայաստա­նին, իսկ Աշա­ղի Ասկի­պա­րա­յից՝ մի փոքրիկ թաղա­մաս Ոսկե­պա­րի եկե­ղե­ցուն հետ միա­սին․․․ Բայց չեն շտա­պում հանրությա­նը պատմել տեսա­ծը, որովհետև կստացվեր, որ հայ հասա­րա­կությանն ասում են, որ “Նիկոլ Փաշինյա­նը կիսել է Ալիևի երկու գյուղը”․․․

Փրկիչնե­րը հասկա­նում են, որ Ոսկե­պա­րում մեծ էներգե­տի­կա չեն ստա­նա­լու, այդուհանդերձ, որո­շում են Ոսկե­պա­րի եկե­ղե­ցու սիմվո­լի­կա­յով գալվա­նի­զացնել վիճա­կը տարա­ծաշրջա­նում ու մեկնում են Վոդխոզ՝ Երև­ան-Թբի­լի­սի մայրուղին փակե­լու։ Այնտեղ բախվում են ԵԿՄ տեղա­կան կառույցի ղեկա­վա­րին ու ծեծկռտուք է տեղի ունե­նում։ ԱԺ պատգա­մա­վոր Գառնիկ Դանիելյա­նի ու այլոց վնասվածնքե­րից ու տեղի երի­տա­սարդության սրբություննե­րիը շոշա­փե­լոց հետո արդեն անձնա­վորված ռազբորկան հաջորդ օրը տեղա­փոխվում է Նոյե­բերյան՝ Գավարզին սուպերմարկե­տի հարև­ա­նությամբ, որը պատկա­նում է ԵԿՄ ղեկա­վա­րին, որտեղ էլ մեծ ծեծկռտուք է լինում այն բանի համար, որ երի­տա­սարդներ փողո­ցը փակում ու հաշիվ են պահանջում ճանա­պարհը փակողնե­րին վրա արված քֆուրի ու իրենց սրբություննե­րը վիրա­վո­րե­լու համար։ Ժամեր անց, երբ գյուղա­մե­ջի ծեծկռտուքի առա­ջին ֆազան անցած է լինում, փրկիչնե­րը որո­շում են գնալ և իրենցով անել բորբոքված երի­տա­սարդնե­րին։ Մեգաֆոննե­րով հայտնվե­լով Նոյեմբերյա­նի գլխա­վոր փողո­ցում՝ փրկինչներչն ու այլ վայրե­րից եկած մարդիկ սկսում են քաղա­քա­կան կարգա­խոսներ հնչեցնել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյա­նի հեռացման պահանջ։ Միջա­դե­պի կողմ երի­տա­սարդնե­րը շատ արագ կանխում են տեղա­կան ռազբորկա­յի քաղա­քա­կա­նա­ցումը, պահանջում են չհնչեցնել քաղա­քա­կան կոչեր, հեռա­նալ այդտե­ղից։ Բագրատ սրբա­զանն ու Գառնիկ Դանիելյա­նը քոռփոշման դուրս են արվում նաև Նոյեմբերյա­նից․․․

Իսկ Կիրանցը սահմա­նա­զատման ամե­նա­թույլ օղակն էր, որովհետև այդտեղ սահմա­նըա­զա­տումը գյուղի գրե­թե ներքին թաղա­մա­սով պետք է անցներ․․․ Ահա և հարթա­կը այնտեղ է տեղա­փոխվում․․․

Այստեղ էլ տեղի բնակչության հետ կոնտակտը չի ստացվում․ հատկա­պես զինծա­ռա­յողնե­րին քաղա­քա­կան պրո­ցե­սում ներքա­շե­լուց ու տեր ողորմյա­յից հետո։ Այդ ընթացքում տեսակցության է գալիս նաև վարչա­պե­տի թեկնա­ծուն՝ Արման Թաթո­յա­նը․․․ Տեղա­ցի­նե­րի հետ խնդիրնե­րը բազմա­պատկվում են այն բանից հետո, երբ ակա­նա­զերծման համար մայրուղին փակած տեղա­ցի բնակչությա­նը ոստի­կա­նության ուժե­րով հեռացնում են, ոմանց բաժին տանում, ու այս ամե­նից հետո փրկիչնե­րի թիմը ինչպես տեր չի կանգնում բաժիններ հրա­վիրվող երի­տա­սարդնե­րին, որովհետև տեղում՝ Վոդխո­զում այդ տեղա­կան ռազբորկա­յի հրահրողն էլ իրենք էին, որից սկիզբ առավ տեղի ԵԿՄ ու երի­տա­սարդության բախումը, այնպես էլ Կիրանցի նսե­մացված պայմա­նագրա­յիննե­րին ու բաժին տարված երի­տա­սարդնե­րին․․․

Բանը հասնում է այնտեղ, որ վերջին օրե­րին Կիրանցի բնա­կիչնե­րը այլ վայրում են հավաքվե­լիս եղել, փրկիչնե­րը՝ այլ․․․ Փրկիչնե­րի հետ սոսկ մի քանի Կիրանցի բնա­կիչ է եղել․․․

Այստեղ էլ պահանջում են հեռա­նալ, ու փրկիչնե­րը ստիպված հայտա­րա­րում են, որ հնա­րա­վոր է շարժումը Տավուշից տեղա­փոխվի Երև­ան․․․ Հենց այս շրջա­նում էլ սկսվում են Երև­ա­նից այլ մարդկանց, այդ թվում Համբիկ Սասունյա­նի, զոհվածնե­րի մայրե­րի ու վերջա­պես վարչա­պե­տա­ցուի այցը․․․

Դեհ, արդեն երթի ընթացքում չեն ուշա­նում հայտա­րա­րություննե­րը՝ Սեյրան Օհանյան, ապա՝ Արման Թաթո­յան․․․ Իսկ Տավուշի թեմի առաջնորդը իսկա­պես ճիշտ է, որ ինքը չէ վարչա­պե­տի թեկնա­ծուն, ինքը չէ, որ պետք է դնի Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նի պահանջը․․․ Հաշվարկն այն է, որ ճանա­պարհին միա­ցող բազմությունով ու Երև­ա­նում դրան միա­ցողնե­րով դա կդնեն՝ ի դեմս վարչա­պե­տի թեկնա­ծուի․․․ Դեհ, իսկ իրեն, ակնհայտո­րեն խոստացվել է Մայր Աթո­ռը․․․ Պայմա­նը տեքստե­րից շատ տեսա­նե­լի է՝ Արման Թաթո­յա­նը վարչա­պետ դառնա­լուց հետո կերաշխա­վո­րի Եկե­ղե­ցու երբեմնի գերա­կա դիրքե­րը պետության կառա­վարման ու բարիքնե­րից օգտվե­լու գործում․․․

Մնա­ցածն արդեն գիտեք․․․

Բա որ ասում եմ՝ այս ամե­նում Տավուշի սահմա­նա­զա­տումը ընդա­մե­նը շիրմա ու շերտ է, ու, նաև ինքս, լինե­լով տավուշցի ու ընդի­մա­խոս սահմա­նա­զատման իշխա­նա­կան մեթո­դա­բա­նությա­նը, հասկա­նում էի, որ այնտեղ հայտնվել չի կարե­լի․․․ Որ նրանք այնտեղ էին ոչ միայն այլ նպա­տա­կով, որը ավե­լի վաղուցվա նպա­տա­կա է, այլ նրանք խնդիր ունեին այնտեղ այնպի­սի մի քաո­տիկ աղմուկ ստեղծե­լու, որտեղ Տավուցու ձայնը ու Տավուշի խնդիրնե­րը պետք է կորեին․․․

Իսկ ավե­լի մեծ շերտի՝ այս ամե­նում Կրեմլյան հետքի մասին՝ այսօր լայվում․․․

Բա որ ասում եմ կրեմլի “արևմտա­մետնե­րը” և փարի­զա­սերնե­րը սցե­նա­րը գիտե՞ն․․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ