19 C
Yerevan

Ինչո՞ւ ԱՄՆ Դեսպա­նը Գնաց Շուշի

ԱՄՆ դեսպա­նի Շուշի այցը կարո՞ղ է հիմք հանդի­սա­նալ, որպեսզի Ալիեւն էլ փոխա­դարձա­բար ճանա­չի հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում Վաշինգտո­նի «միջնորդությունը»: Սկզբունքո­րեն ո՞րն է Վաշինգտո­նի խնդի­րը, Ալիեւին հեռացնե՞լ Պուտի­նից, թե՞ Պուտին-Ալիեւ հարա­բե­րություննե­րը ծառա­յեցնել Ռուսաստա­նի հետ աշխարհա­քա­ղա­քա­կան համա­ձայնությա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

ԱՄՆ դեսպանն այցե­լեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրո­ղություննե­րը»

Բաքվում Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նա­տան պաշտո­նա­կան հաղորդագրության համա­ձայն՝ «այսօր դեսպան Լիբին տիկնոջ՝ Դանուսեի հետ այցե­լել է Ֆիզուլի եւ Շուշի քաղաքներ: Այցի ընթացքում դեսպա­նը ծրագրում է հանդի­պել կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, տիկնոջ հետ այցե­լել Շուշիի ամրոց, Խուրշուդբա­նու Նաթա­վա­նի տուն, Խանի աղջկա աղբյուր, Վագիֆի դամբա­րան, Ջդրդուզ, հանդի­պել ալնգլե­րեն լեզվի ուսուցման ծրագրին ներգրավված տեղա­կան մանկա­վարժնե­րին»: Սա Ադրբե­ջա­նում Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նի առա­ջին այցն է օկուպացված Շուշի:

Անցյալ շաբաթ դեսպան Լիբին մամուլի ասուլիս էր կազմա­կերպել, որի ընթացքում «ինչու՞ Շուշի չի այցե­լում» հարցին պատասխա­նել էր, որ քաղա­քա­կան պատճառ չկա, խնդիրն անձնա­կան է, կայցե­լի, երբ պատրաստ կլի­նի, առայժմ պատրաստ չէ: Մի քանի օրվա ընթացքում ի՞նչ է փոխվել, որ դեսպա­նը Վաշինգտո­նից Շուշի այցե­լե­լու եւ բացա­ռա­պես ադրբե­ջա­նա­կան կողմի ծրագրով շրջա­գա­յե­լու հրա­հանգ է ստա­ցել: ԱՄՆ‑ն, իհարկե, երբեք պաշտո­նա­պես չի ասել, թե չի ճանա­չում քառա­սունչորսօրյա պատե­րազմից եւ Արցա­խում էթնիկ զտումնե­րից հետո տարա­ծաշրջա­նի «նոր իրո­ղություննե­րը»: Բայց Ալիեւի համար Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նի Շուշի այցը գրե­թե սակրալ նշա­նա­կություն ուներ:

Այսօր դեսպան Լիբին Շուշիում է: Պետք է ենթադրել, որ դրան նախորդել է դիվա­նա­գի­տա­կան անդրկուլի­սա­յին մեծ աշխա­տանք: Ադրբե­ջա­նա­կան փորձա­գի­տա­կան որոշ շրջա­նակներ տպա­վո­րություն էին փոխանցել, որ Արեւմուտքը խնդիր է դրել «Ալիեւին պոկել Պուտի­նից»: Ավե­լի վաղ, անցյալ դեկտեմբե­րի 6‑ին Ալիեւը հայտա­րա­րել էր, որ «Ռուսաստա­նը հասկա­նում է, թե ինչ է կատարվում եւ իրո­ղություններն ընդունում է»: Ստացվում է, որ «իրո­ղություններն ընդունում է նաեւ ԱՄՆ‑ը»: Անցյալ շաբաթ քաղա­քա­գետ Գասիմլին ասել էր, որ կալա­նա­վորված ադրբե­ջանցի լրագրողնե­րը եւ հանրա­յին-քաղա­քա­կան գործիչնե­րը Վաշինգտո­նի եւ Բաքվի միջեւ «առեւտրի առարկա կդառնան»:

Կալա­նա­վորվածնե­րի մեծ մասը մեղադրվում է «արտարժույթի մաքսա­նենգության» մեջ: Դեսպան Լիբին չի հերքել, որ Բաքվում որոշ ոչ կառա­վա­րա­կան կազմա­կերպություններ գործում են ԱՄՆ ֆինանսա­կան աջակցությամբ, բայց ավե­լացրել է, որ ամե­րիկյան կողմը «թափանցիկ է գործում»: Ադրբե­ջա­նի օրենսդրությամբ թե ֆիզի­կա­կան, թե իրա­վա­բա­նա­կան անձինք օտա­րերկրյա ֆինասնա­վորմամբ չեն կարող աշխա­տել: Ըստ երեւույթին, ֆինանսա­կան գործարքնե­րի հետ կապված խնդիրներ կան, որոնց հրա­պա­րա­կայնա­ցումը Վաշինգտո­նի համար «ցավոտ կլի­նի»:

Բայց դա դեսպան Լիբիի Շուշի այցի պատճառնե­րից մեկը կարող է լինել: Ընդ որում ոչ այնքան էական: Ադրբե­ջանն արտա­քին գործե­րի նախա­րա­րի անունից ընդունել է հետկոնֆլիկտա­յին Ուկրաի­նա­յի վերա­կանգնման հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին մասնակցության հրա­վե­րը: Դա, իհարկե, ներգրվում է Ուկրաի­նա­յին միայն մարդա­սի­րա­կան օգնություն ցուցա­բե­րե­լու մասին Իլհամ Ալիեւի հետմոսկովյան հայտա­րա­րությա­նը: Իսկ եթե Միացյալ Նահանգնե­րը հորդո­րում է, որ Բաքուն նաեւ ուկրաի­նա­կան կարգա­վորման խորհրդա­ժո­ղո­վին մասնակցի՞:

Ըստ երեւույթին, ԱՄՆ դեսպա­նի Շուշի այցի օրն էլ պատա­հա­կան չի ընտրվել: Մայի­սի 8- ին լրա­բում է Շուշիի ազա­տագրման 32 տարին, իսկ դրա­նից մեկ օր անց Ալմա­թիում նախա­տեսված է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պում: Պետա­կան դեպարտա­մենտի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչն այդ առթիվ ասել է, որ պետքարտուղար Բլինքե­նը «ներգրավված է հայ-ադրբե­ջա­նա­կան ճգնա­ժա­մի կարգա­վորմա­նը»: ԱՄՆ դեսպա­նի Շուշի այցը կարո՞ղ է հիմք հանդի­սա­նալ, որպեսզի Ալիեւն էլ փոխա­դարձա­բար ճանա­չի հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում Վաշինգտո­նի «միջնորդությունը»: Սկզբունքո­րեն ո՞րն է Վաշինգտո­նի խնդի­րը, Ալիեւին հեռացնե՞լ Պուտի­նից, թե՞ Պուտին-Ալիեւ հարա­բե­րություննե­րը ծառա­յեցնել Ռուսաստա­նի հետ աշխարհա­քա­ղա­քա­կան համա­ձայնությա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3418057.html

Առնչվող Հոդվածներ