17.8 C
Yerevan

Բաքվի Խորհուրդը Իսրա­յե­լին

Իրանն օրերս հրա­վի­րել էր Նախի­ջեւա­նում թուրք-ադրբե­ջա­նա­կան համա­զո­րա­յին բանա­կի հրա­մա­նա­տար, Ադրբե­ջա­նի ՊՆ փոխնա­խա­րար գենե­րալ Մուստաֆաեւին:

Հակոբ Բադալյան

Բաքուն ի՞նչ է ասել Իսրա­յե­լին «բարե­կա­մա­բար»

Իսրա­յե­լի արտա­քին գործե­րի նախա­րա­րության քաղա­քա­կան տնօ­րեն Ալի­զա Բին Նունն Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հատուկ հանձնա­րա­րություննե­րի գծով ներկա­յա­ցուցիչ Էլչին Ամիրբե­կո­վի հետ քննարկել է իրա­վի­ճա­կը Հարա­վա­յին Կովկա­սում և Մերձա­վոր Արև­ելքում։ Իսրա­յելցի պաշտոնյան այդ մասին գրա­ռում է արել սոցիա­լա­կան ցանցում: Նա նշել է, որ «բարե­կա­մա­կան հանդի­պում» ունե­ցան Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Ամիրբե­կո­վի հետ: Ըստ նրա, քննարկմա­նը «հատուկ ուշադրություն» է դարձվել Կովկա­սի եւ Մերձա­վոր Արեւելքի խնդիրնե­րին: Ինչու՞ է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցի­չը մեկնել Իսրա­յել:

Թելլ ավի­վից օգնությու՞ն ակնկա­լե­լու, թե՞ ասե­լու, որ Բաքուն այս փուլում ոչնչով չի կարող օգնել Թել Ավի­վին եւ լավ է մնան «բարե­կամներ»: Անշուշտ, բավա­կա­նին դժվար է ասել միարժեք, որովհե­տեւ իրա­վի­ճա­կը թե Կովկա­սում, թե հատկա­պես Մերձա­վոր Արեւելքում բավա­կա­նին բարդ է եւ բազմա­շերտ զարգա­ցումնե­րով լի: Իրաքյան Քուրդիստա­նի նախա­գա­հը այց է կատա­րել Իրան: Իրա­նի միջուկա­յին էներգե­տի­կա­յի ոլորտի պաշտոնյա­նե­րը հայտա­րա­րել են, որ Թեհրա­նը պատրաստ է տեխնո­լո­գիա­կան աջակցություն ցուցա­բե­րել Սաուդյան Արա­բիա­յին՝ միջուկա­յին խաղաղ ծրագրի զարգացման գործում: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արա­բիա­յին միջուկա­յին էներգե­տի­կա­յի տեխնո­լո­գիա­նե­րի տրա­մադրմա­նը դեմ է Իսրա­յե­լը: Կատարն ու Եգիպտո­սը քննարկումնե­րի արդյունքում կազմել են Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման նախա­գիծ, որն ընդունել է ՀԱՄԱՍ‑ը, այդ թվում իսրա­յելցի պատանդնե­րին ազատ արձա­կե­լու մասով, որի երաշխա­վոր քառյակ է դիտվում Կատար, ԱՄՆ, Եգիպտոս, ՄԱԿ քառյա­լը, բայց որը չի ընդունում Իսրա­յե­լը եւ հրթի­ռա­կո­ծում է Ռաֆաթ քաղա­քը:

Այդ ամենն իհարկե ամբողջը չեն, որ ծավալվում են Մերձա­վոր Արեւելքում, եւ թերեւս այնքան էլ օգտա­կար չեն Իսրա­յե­լի համար: Մինչդեռ, Իսրա­յե­լը թերեւս հենց «այդպի­սի սեւ օրվա» համար է, որ սերտ գործակցություն է հաստա­տել Ադրբե­ջա­նի հետ եւ դրա տարածքում տեղե­կա­յել հենա­կե­տեր: Գլխա­վոր թիրա­խը պարզ է՝ Իրան: Իսկ իրանն օրերս հրա­վի­րել էր Նախի­ջեւա­նում թուրք-ադրբե­ջա­նա­կան համա­զո­րա­յին բանա­կի հրա­մա­նա­տար, Ադրբե­ջա­նի ՊՆ փոխնա­խա­րար գենե­րալ Մուստաֆաեւին: Թեհրա­նում ըստ ամե­նայնի ադրբե­ջանցի գենե­րա­լին առարկա­յո­րեն հայտնել են, թե ինչ աիրձա­գանք կլի­նի, եթե Ադրբե­ջա­նը փորձի Կովկա­սում խնդիրներ առա­ջացնե­լով աջակցել Իսրա­յե­լին մերձա­վո­րա­րեւելյան բեռը թեթեւացնե­լու գործում: Այդ ֆոնին, Անկա­րան օրեր առաջ հայտա­րա­րեց, որ դադա­րեցնում է ամբողջ առեւտուրը Իսրա­յե­լի հետ, ինչպես նաեւ միա­նա­լու է Նաթանյա­հուի դեմ Հաա­գա­յի քրեա­կան դատա­րան ներկա­յացրած հայցին: Պաշտո­նա­կան հայցվո­րը Հարա­վաֆրիկյան հանրա­պե­տությունն է:

Այդ որո­շումից հետո Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նը Իսմա­լա­կան կազմա­կերպության երկրնե­րի ԱԳ նախա­րարնե­րի հավա­քի շրջա­նա­կում հանդի­պում էր ունե­ցել ադրբե­ջանցի նախա­րար Բայրա­մո­վի հետ: Ֆիդա­նը Բայրա­մո­վից ակնկա­լել է Բաքվի աջակցությու՞ն եկկաի խաղի համար՝ հրա­պա­րա­կա­յին կոշտություն Իսրա­յե­լի նկատմամբ, բայց ստվե­րա­յին հաղորդակցություն Բաքվի միջո­ցով, թե՞ հակա­ռա­կը՝ Ադրբե­ջա­նից ակնկալվել է Իսրա­յե­լի հարցում գործել Աննկա­րա­յի դիրքո­րո­շումնե­րին համա­հունչ: Արդյո՞ք խոսք եղել է Թուրքիա­յի տարածքով Իսրա­յել նավթի արտա­հանման հնա­րա­վոր դադա­րեցման մասին, Անկա­րան արե՞լ է այդպի­սի սպառնա­լիք Ամիրբե­կո­վի միջո­ցով:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3418633.html

Առնչվող Հոդվածներ