17.8 C
Yerevan

Պուտի­նի Առջև Դրված Խնդի­րը

Ռամզան Կադի­րո­վը որո­շա­կի հեղի­նա­կություն ունի նաեւ իսլա­մա­կան աշխարհում, հայտնի են, մասնա­վո­րա­պես, նրա կապե­րը Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություննե­րի, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նի, թերեւս, ամե­նա­լուրջ մարտահրա­վե­րը

Մայի­սի 7‑ին Վլա­դի­միր Պուտի­նը լիա­զո­րություննե­րի հինգե­րորդ ժամկե­տով ստանձնեց Ռուսաստա­նի Դաշնության նախա­գա­հի պաշտո­նը: Նույն օրը նա ընդունել է կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նը: ՌԴ սահմա­նադրությամբ կառա­վա­րության ղեկա­վար-վարչա­պե­տի թեկնա­ծությունը հաստա­տում է Դաշնա­յին ժողո­վի ստո­րին պալա­տը՝ պետա­կան դուման: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Միխա­յիլ Միշուստի­նը պաշտո­նում կվե­րանշա­նակվի: Խնդիրներ չեն ծագի նաեւ կառա­վա­րության գործունեության ծրագրի հաստատման եւ նախա­րարնե­րի նշա­նակման հարցում: Պուտի­նի հանրա­յին եւ ներքա­ղա­քա­կան վարկա­նի­շը բարձր է, նրան սատա­րում է նաեւ, ինչպես Ռուսաստա­նում են ասում՝ «համա­կարգա­յին ընդդի­մությունը»:

Բայց «մարդը ծրագրում է, իսկ Աստված՝ տնօ­րի­նում»: Ռուսա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ Չեչնիա­յի առաջնորդ Ռամզան Կադի­րո­վը «տառա­պում է անբուժե­լի հիվանդությամբ, նրա մոտ ենթաստա­մոքսա­յին գեղձի նեկրոզ է, որ մի քանի ուղեկցող հիվանդություննե­րի պատճառ է դարձել»: Կադի­րո­վի «երկրա­յին ժամա­նա­կը սպառվում է»: Եւ Կրեմլում դժվա­րա­նում են կողմնո­րոշվել, թե նրա­նից հետո ով է կառա­վա­րե­լու Չեչնիան: Մեկնա­բաննե­րից ոմանք այս իրա­վի­ճա­կը Վլա­դի­միր Պուտի­նի «ամե­նա­լուրջ մարտահրա­վերն» են գնա­հա­տում՝ նկա­տի ունե­նա­լով, որ Կադի­րո­վը «փաստա­ցի վերահսկում է ոչ միայն Չեչնիան, այլեւ գրե­թե ամբողջ Հյուսի­սա­յին Կովկա­սը»:

Ըստ երեւույթին, Չեչնիա­յում իրա­վի­ճակն իրոք «զգա­յուն է»: Դրա­նով է բացատրվում ավե­լի վաղ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության Դաղստա­նի եւ Ինգուշե­թիա­յի վարչության պետ պաշտո­նա­վա­րած Դմիտրի Կեչկի­նի նշա­նա­կումը Չեչնիա­յի նույն կառույցի ղեկա­վար: Տեղե­կություն կա, որ հատուկ ծառա­յության չեչե­նա­կան վարչությունում Մոսկվա­յից նոր նշա­նա­կումներ են արվել, ինչից հետեւում է, որ Կեչկի­նի վրա դրված է ներքին հակա­սություննե­րը կառա­վա­րե­լու շատ բարդ իրա­կա­նացնե­լի պարտա­կա­նություն::

Կադի­րո­վի հավա­նա­կան փոխա­նորդ է դիտվում տեղա­կան խորհրդա­րա­նի նախա­գահ Մոհա­մեդ Դաուդո­վը, բայց նա «հեղի­նա­կություն է որպես «փադի­շա­հի» ամե­նա­մերձա­վոր անձնա­վո­րություն»: Քննարկվում է նաեւ Չեչնիա­յի ղեկա­վա­րի պաշտո­նում պետա­կան դումա­յի պատգա­մա­վոր Ադամ Դելիմխա­նո­վին նշա­նա­կե­լու տարբե­րա­կը: Ավե­լի հավա­նա­կան է թվում, որ Մոսկվան Չեչնիա­յի ղեկա­վա­րի պաշտո­նը կվստա­հի ուժա­յին կառույցնե­րում փորձա­ռություն անցած մեկին: Այդ նախա­պատվության դեպքում Կադի­րո­վի փոխա­նորդ կարող է ճանաչվել Ապտի Ալաուդի­նո­վը, որ Չեչնիա­յի ՆԳ փոխնա­խա­րա­րի պաշտո­նից վերջերս նշա­նակվել է ՌԴ պաշտպա­նության նախա­րա­րության ռազմա-քաղա­քա­կան աշխա­տանքնե­րի գլխա­վոր վարչության պետ եւ արժա­նա­ցել բանա­կա­յին գենե­րալ-մայո­րի կոչման:

Ռամզան Կադի­րո­վը որո­շա­կի հեղի­նա­կություն ունի նաեւ իսլա­մա­կան աշխարհում, հայտնի են, մասնա­վո­րա­պես, նրա կապե­րը Պարսից ծոցի արա­բա­կան միա­պե­տություննե­րի, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հետ: Որքանո՞վ են դրանք նպաստել Ռուսաստա­նի եւ իսլա­մա­կան աշխարհի միջեւ հարա­բե­րություննե­րին՝ դժվար է ասել, բայց, կարծես, իրո­ղություն է, որ Կադի­րո­վի փոխա­նորդի հարցը Վլա­դի­միր Պուտի­նի համար դժվար լուծե­լի է լինե­լու թեկուզ այն առումով, որ նրանք կապված են նաեւ անձնա­կան շատ սերտ հարա­բե­րություննե­րով:

Չեչե­նա­կան երկրորդ պատե­րազմում Ռուսաստա­նի ամե­նա­մեծ հաջո­ղությունը հաոտւկ ծառա­յություննե­րի կողմից Ռամզան Կադի­րո­վի հոր՝ հաջի Ահմեդ Կադի­րո­վի հավա­քագրումն էր: Չեչե­նա­կան հանրությունն ընդունու՞մ է, որ դա հայր Կադի­րո­վի կողմից «հերո­սություն» էր, որ հաջո­ղությամբ շարունա­կել է որդին: Չեչնիան փակ տարածք է, քաղա­քա­կան կյանք փաստա­ցի գոյություն չունի, բայց ոչ ոք չի բեկա­նել արյան վրե­ժի եւ միջկլա­նա­յին կատա­ղի մրցակցության չգրված, բայց լեռնա­կաննե­րի կողմից անխախտ հարգվող օրենքնե­րը: Վլա­դի­միր Պուտի­նին կհա­ջողվի՞ ապա­հո­վել Չեչնիա­յի, մեծ հաշվով՝ Հյուսի­սա­յին Կովկա­սի կայունությունը: Երդմնա­կա­լության արա­րո­ղությանն իր խոսքը նա ավարտել է «միա­սին մենք կհաղթենք» կարգա­խո­սով: Հանդի­սա­վոր արա­րո­ղության պատվա­վոր հյուր է եղել նաեւ դաղստանցի մի աղջնակ: Չափա­զանց խորհրդանշա­կան է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ