17.8 C
Yerevan

Փոխա­դարձ Ակնարկներ

Քոչարյա­նի գրա­սենյակն ըստ ամե­նայնի ակնարկում է, թե ինչու՞ շահա­ռու նկա­տե­լով երկրորդ նախա­գա­հին, Նիկոլ Փաշինյա­նը «մոռա­ցել» է երրորդ նախա­գահ Սարգսյա­նի անունը: Առա­վել եւս, որ հենց Սերժ Սարգսյանն էր օրեր առաջ, ապրի­լի 24-ին ցեղասպա­նության հուշա­հա­մա­լի­րի մոտ պատասխա­նե­լով լրագրողնե­րի հարցե­րին ասել, որ՝ իհարկե իշխա­նության դեմ պայքա­րի նոր ալիք լինե­լու է:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյա­նի պատասխա­նը

Շարժումը առաջնորդում է Վեհա­փա­ռը, իսկ դրա շահա­ռուն Ռոբերտ Քոչարյանն է, մայի­սի 7‑ի մամուլի ասուլի­սում հայտա­րա­րել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Սա բավա­կա­նին հետաքրքիր հայտա­րա­րություն է, թեեւ թվում է, որ նոր բան չկա եւ Նիկոլ Փաշինյա­նը պարզա­պես փորձում է խաղարկել Ռոբերտ Քոչարյա­նի անունը, որպեսզի ծավալվող գործընթա­ցը դրա միջո­ցով կարո­ղա­նա շատ ավե­լի արագ ու արդյունա­վետ տեղա­վո­րել իր համար նպաստա­վոր «նախկին-ներկա» տրա­մա­բա­նության մեջ, որտեղ Փաշինյա­նը իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում»: Դա անշուշտ կա, սակայն Փաշինյա­նի հայտա­րա­րությունը մամուլի ասուլի­սում բավա­կա­նին պարզ է, սովո­րա­կան քարոզչություն ընկալվե­լու կամ դիտվե­լու համար:

Բացի վերը նշված խնդրից, որ նա կարող էր սպա­սարկել նաեւ իր թիմա­կիցնե­րի՝ պատգա­մա­վորնե­րի, այլ տրա­մա­չա­փի պաշտոնյա­նե­րի, նաեւ տեղե­կատվա­կան ռեսուրսնե­րի միջո­ցով, Նիկոլ Փաշինյանն ըստ ամե­նայնի իր հայտա­րա­րության մեջ դնում է այլ խնդիր՝ Ռոբերտ Քոչարյա­նին թիրա­խում դնե­լով թերեւս ոչ միայն իր համա­կիրնե­րի համար, այդպես թիրա­խա­վո­րե­լով նաեւ Բագրատ Սրբա­զա­նի առաջնորդած երթ-շարժումը, այլ նաեւ հենց շարժման ներսում: Իհարկե այս դեպքում խոսքը թերեւս կարող է վերա­բե­րել ավե­լի շուտ տրա­մադրություննե­րի, այսպես ասած՝ կասկածնե­րի մակարդա­կում թիրա­խա­վո­րում խթա­նե­լու մասին, որը կարող է չունե­նալ արտա­քին դրսեւո­րումներ:

Բայց, Փաշինյա­նին այս ահին արտա­քի­նը թերեւս պետք էլ չէ, զգա­լի բավա­րար կարող է լինել այն ներքին լարումնե­րի «լարի վրա խաղա­լը»՝ թող ներվի այս բառա­խա­ղը, որը թույլ կտա առա­ջացնել փողո­ցում ծավալվող գործընթա­ցում ներքին հոգե­բա­նա­կան անջրպետներ: Դրա մասին է թերեւս վկա­յում նաեւ Ռոբերտ Քոչարյա­նի գրա­սենյա­կի պառասխա­նը, որ հնչեցրել է գրա­սենյա­կի ղեկա­վա­րը: Այն բաա­կա­նին հակիրճ է եւ բազմի­մաստ՝ «դու ուրիշ հերո­սի անուն չգիտե՞ս»: Քոչարյա­նի գրա­սենյակն ըստ ամե­նայնի ակնարկում է, թե ինչու՞ շահա­ռու նկա­տե­լով երկրորդ նախա­գա­հին, Նիկոլ Փաշինյա­նը «մոռա­ցել» է երրորդ նախա­գահ Սարգսյա­նի անունը: Ատա­վել եւս, որ հենց Սերժ Սարգսյանն էր օրեր առաջ, ապրի­լի 24-ին ցեղասպա­նության հուշա­հա­մա­լի­րի մոտ պատասխա­նե­լով լրագրողնե­րի հարցե­րին ասել, որ՝ իհարկե իշխա­նության դեմ պայքա­րի նոր ալիք լինե­լու է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ