Նախ 1915թ․ ժողովրդի մի մասին ոչնչացրին ֆիզիկապես, այնուհետև 1937թ․ ոչնչացրին նրա միտքը ու նրա մտավորականներին նշանակովի սարքեցին, իսկ նորանկախ Հայաստանի երկրորդ նախագահից սկսած սկսեցին ոչնչացնել նրա հոգին։ Քրեականացրին ամեն ինչ, մարդկանց դարձրեցին ավելի գռեհիկ։ Սա ամենամեծ դժբախտություններից մեկն է։
Հակոբ Մովսես
ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցն ընթացել է այս օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։
Բանաստեղծի բնորոշմամբ, այն ինչ տեղի է ունենում հիմա, գրեթե նույնն է, ինչ տեղի էր ունենում 1990-ականների վերջին, երբ որոշ ուժեր հասան նրան, որ ՀՀ նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հիմա էլ նույնն են փորձում անել ներկայիս վարչապետի պարագայում։ Նույն ռևանշիստական ուժերն են, նույն օրակարգով, միայն թե այս անգամ ավելի մեծ գործիքակազմ և առիթներ ունեն՝ պատերազմը, պարտությունը, ինչպես նաև եկեղեցու անխոհեմ քայլը։ Ինչքան էլ փորձեն ասել, որ սա քաղաքական բողոք չէ, սա հենց քաղաքական բողոք է, նույնիսկ եթե ուզում են եկեղեցու թիկունքում թաքնվեն։ Բայց մարդիկ նայում են ու տեսնում են, որ կրկին նույն մարդիկ են, կրկին նույն մեթոդները։
Հակոբ Մովսեսն ասաց, որ ընդունելի կլիներ, եթե եկեղեցին բողոքեր կրթական համակարգի դեմ, փորձեր մարդկանց քրիստոնեական գաղափարներով կրթել, դաստիարակել, աներ այն ինչ պիտի աներ։ Բայց եկեղեցին վերջին երեսուն տարում գաղափարական քրիստոնեության փոխարեն զբաղվել է ծիսական քրիստոնեությամբ, որից մարդիկ արդեն հասցրել են ձանձրանալ։ Ընդ որում նույն գտնահատականը եկեղեցուն կարելի է տալ եթե նա գնա և փորձի իշխանության կողքը կանգնել։ Եկեղեցին չպետք ՝ ու չի կարող դառնալ մասնավոր շահատակությունների գործիք
Բանաստեղծը փոքրիկ պատմական ակնարկ կատարեց, ասելով, որ 20-րդ դարը հայ ժողովրդի համար ամենադժբախտ շրջաններից է։ Նախ 1915թ․ ժողովրդի մի մասին ոչնչացրին ֆիզիկապես, այնուհետև 1937թ․ ոչնչացրին նրա միտքը ու նրա մտավորականներին նշանակովի սարքեցին, իսկ նորանկախ Հայաստանի երկրորդ նախագահից սկսած սկսեցին ոչնչացնել նրա հոգին։ Քրեականացրին ամեն ինչ, մարդկանց դարձրեցին ավելի գռեհիկ։ Սա ամենամեծ դժբախտություններից մեկն է։
Ինչպես ասում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, ազգերն իրեն ճանապարհին, լինում է, որ անցնում են դժոխքի միջով ու այդ պահին կարևո ր է արագ անցնելը, նույնիսկ եթե քո գրպանից ինչ որ բան է ընկնում։ Եթե մնացիր, կմնաս ու կկործանվես։ Հիմա մենք հենց այդ դժոխքի միջով ենք անցնում ու պետք է ինչքան հնարավոր է արագ անցնել, ազատվել դրանից, այլապես երկրորդ շանս մենք չենք ունենա։ Այսօր, երբ ապահանջում են սահմանազատում չանել, նշանակում է ուղիղ պահանջում են, որ պատերազմ սկսվի։ Այսօր նրանք պատերա՞զմ են ուզում, կրկին ուզում են հայրենիքը էմոցիաներով հասկացող երիտասարդներին տանել ու զանգվածաբար զոհե՞լ։ Երբ ասում են, որ Ադրբեջանի կողմից երաշխիք չկա, որ չեն հարձակվի, աշխարհում հնարավոր չէ երաշխիք ունենալ, որ որևէ մեկը չի հարձակվի մյուսի վրա։ Մենք կարո՞ղ ենք երաշխավորել, որ Ռուսաստանը վաղը չի հարձակվելու բալթյան երկրների, կամ Լեհաստանի վրա։
Այն ինչ հիմա կատարվում է, մեզ միայն նորանոր փորձանքներ է բերելու։ Այսօր մենք աշխարհում ազատ ու անկախ պետություն ենք, մեր դրոշը մյուս պետությունների հետ ծածանվում է ՄԱԿ շենքի առջև ու մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր պետությա հետ ինչ որ բան պատահի։ Այսօրվա ցույցերը միտում ունեն հարվածել պետությանը, խեղդել հայկական ինքնուրույն քաղաքական միտքն ու դրա զարգացումը։ Թեև պետք է նշել, որ սահմանազատվող աշխատանքներ կատարվող Կիրանցում ժողովուրդը շատ ավելի ադեկվատ գտնվեց, քան այն մարդիկ, ովքեր փորձում են նրան շեղել իր ուղուց։
Ամբողջական հարցազրույցը՝