17.8 C
Yerevan

Փաշինյան-Պուտին «Այսբերգի» Տեսա­նե­լի Եւ Ստորջրյա Մասե­րը

Ըստ էության, Ռուսաստա­նի սահմա­նա­պահ ներկա­յությունը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին չեղարկե­լը նշա­նա­կում է չեղարկել այդ սահա­նին տեղի ունե­ցո­ղի համար Ռուսաստա­նի որեւէ պատասխա­նատվություն:

Հակոբ Բադալյան

Պաշտո­նա­կան Երեւա­նը հայտնում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմա­նը ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծության համա­ձայն 44-օրյա պատե­րազմի ընթացքում եւ դրա­նից հետո Տավուշի, Սյունի­քի, Գեղարքունի­քի եւ Արա­րա­տի մարզի սահմա­նա­յին հատվածնե­րում տեղա­կայված ռուսա­կան սահմա­նա­պահ ուղե­կալնե­րը դուրս կբերվեն: Խոսքը բնա­կա­նա­բար վերա­բե­րում է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին տեղա­կայված ուղե­կալնե­րին: Սա Հայաստա­նի եւ Ռուսաստա­նի ղեկա­վարնե­րի հանդիպման, գոնե առայժմ միակ բարձրա­ձայնված պայմա­նա­վորվա­ծությունն է:

Հանդի­պումը տեւել է մեկ ժամից ավե­լի, եւ հարց է առա­ջա­նում՝ չե՞ն եղել այլ համա­ձայնություններ ու պայմա­նա­վորվա­ծություններ, որ պաշտո­նա­պես բարձրա­ձայնվում է այս մեկը, թե՞ եղել են, ու դրանք ածանցվում են այս պայմա­նա­վորվա­ծությունից, կամ սահմա­նա­պահնե­րի վերա­բերյալ պայմա­նա­վորվա­ծությունն է ածանցվում դրանցից: Ըստ էության, Ռուսաստա­նի սահմա­նա­պահ ներկա­յությունը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին չեղարկե­լը նշա­նա­կում է չեղարկել այդ սահա­նին տեղի ունե­ցո­ղի համար Ռուսաստա­նի որեւէ պատասխա­նատվություն:

Կասկա­ծից վեր է, որ այս թեման ունի մարտա­վա­րա­կան նշա­նա­կություն: Միեւնույն ժամա­նակ, այն թերեւս «ինքնա­բավ» թեմա չէ, ըստ այդմ՝ ավե­լի լայն շղթա­յի օղակ է: Իսկ ո՞րն է ամբողջա­կան շղթան, արդյո՞ք այն համա­ձայնեցված է հանդիպման ընթացքում, համա­ձայնեցված է դատալայի՞ն, թե՞ ընդհա­նուր առմամբ՝ իսկ դետալնե­րը թողնված են ժամա­նա­կի ընթացքին: Հայ-ռուսա­կան այս համա­ձայնությունը գոնե առայժմ ավե­լի շատ առա­ջացնում է հարցեր, եթե հաշվի առնենք այն, որ թե Երեւա­նը, թե Մոսկվան հանդի­պումից առաջ բարձրա­ձայնում էին, որ այն սպասված է երկու կողմում եւ քննարկե­լի է դառնա­լու այս ընթացքում առկա խնդիրնե­րի ամբողջ սպեկտրը: Այդ սպեկտրից բարձրա­ձայնվում է մեկ կոնկրետ պայմա­նա­վորված թեմա­յի մասին: Իսկ համա­ձայնեցված այլ թեմա­ներ չկա՞ն, թե՞ դրանց վերա­բերյալ համա­ձայնություննե­րը ենթա­կա չեն բարձրա­ձայնման:

Առնչվող Հոդվածներ