Հայոց եկեղեցին մշտապես բացառիկ կարևոր դեր է ունեցել և ունի հայ ժողովրդի կյանքում, անկախ նրանից, թե հայերն այդ պահին պետականություն ունեցել են, թե ոչ: Հայ եկեղեցին հայ ժողովրդի կարևորագույն մասերից է և այժմ, երբ հայերն ունեն պետականություն, մեր ցանկությունն է, որ այդ պետականությունը ոգի ունենա՝ հանձնիս եկեղեցու:
Վ• Խաչատրյան
ՀՀ Նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ
Իր ողջույնի խոսքում արքեպիսկոպոս Տերտերյանը բարի գալուստ է մաղթել ՀՀ նախագահին, ասելով, որ վերջինս թող վստահ լինի, որ այստեղ գալով նա իր տուն է մտնում, որտեղ ուրախ են ողջունել հայրենի երկրի իշխանություններին: Վստահաբար ՀՀ նախագահը, ուր որ այցելում է և առիթ է ունենում հանդիպել ու ողջունել հայ ժողովրդի զավակներին, նրանց հոգիները լցնում է հայրենասիրությամբ և նորոգում է բոլորի ուխտը առ հայրենիք, որովհետև մենք բոլորս մեր կյանքը հայրենիքով է, որ երաշխավորում ենք: Ապա նա ողջույն է հղել ՀՀ ողջ պետական համակարգին ու մաղթել, որ նրանք ամուր և հաստատ մնան հայրենիք հանդեպ իրենց պարտականությունները կատարելու հանձնառության մեջ:
Արքեպիսկոպոս Տերտերյանն իր խոսքում անդրադարձել է նրան, որ վերջին տարիները խաղաղ և հանգիստ չեն եղել Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Արտաքին աշխարհից եկող բազմաթիվ վտանգները և ներքին որոշ տարրեր, փորձել են, փորձում են և հավանաբար պիտի փորձեն խաթարել ժողովրդի ներքին միասնությունը, բայց վտանգները, որքան էլ որ զորեղ լինեն, չեն կարող խանգարել Հայաստանին: Եվ թող ամենակարող Աստված իր օրհնությամբ զորացնի մեր բոլորիս սրտերը՝ հանուն հավերժական հայրենիք Հայաստանի: Դա մեր կյանքի նշանաբանը առաքելությունն ու ընթացքն է:
Նախագահ Խաչատուրյանը երախտագիտությամբ է պատասխանել արքեպիսկոպոս Տերտերյանին՝ նշելով, որ վերջինիս խոսքերը շատ կարևոր են անձամբ իր և բոլոր հայերի համար, քանի որ հատկապես այս ծանր իրավիճակում առավել ուժ և զորություն են ստանում նրա աջակցությունից: Հայոց եկեղեցին մշտապես բացառիկ կարևոր դեր է ունեցել և ունի հայ ժողովրդի կյանքում, անկախ նրանից, թե հայերն այդ պահին պետականություն ունեցել են, թե ոչ: Հայ եկեղեցին հայ ժողովրդի կարևորագույն մասերից է և այժմ, երբ հայերն ունեն պետականություն, մեր ցանկությունն է, որ այդ պետականությունը ոգի ունենա՝ հանձնիս եկեղեցու:
Նախագահ Խաչատուրյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունները որևէ խնդիր ու հարց չունեն և չեն էլ կարող ունենալ եկեղեցու հետ, ապա ավելացրեց, որ բոլորը կարող են վստահ լինել, որ այսօրվա իրենց քաղաքականությունը տանում է դեպի խաղաղություն: Այսօր մենք ճակատագրի բերումով և պատմական դեպքերի ընթացքում ունենք հարևաններ, որոնց հետ պետք է կարողանանք խաղաղության հասնել հանուն անամպ ու հաստատուն ապագայի:
Աղբյուրը՝