17.8 C
Yerevan

Չեն Հաջո­ղե­լու Տապա­լել ՀՀ Ինքնիշխա­նությունը

Իրենց ուզա­ծը ՀՀ ինքնիշխա­նության վերա­ցումն է, գուբեռնիա, մարզ դառնա­լը: Բայց նրանց ուզա­ծը չի լինե­լու: Նրանք, ովքեր ուզում են տապա­լել ՀՀ անկա­խությունը, իրենք են տապալվե­լու:

Վահագն Ալեքսանյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վահագն Ալեքսանյա­նի հետ: Զրույցն ընթա­ցել է վերջին օրե­րում Երև­ա­նում տեղի ունե­ցող ցույցե­րի մասին:
Վահագն Ալեքսանյանն իր խոսքում նշեց, որ սա հանուն հայրե­նիք արվող ցույց չէ, սա Ռոբերտ Քոչարյա­նի ղեկա­վա­րությամբ իրա­կա­նացվող ակցիա է… Արդեն ի քանի անգամ նրանք փորձել են նույն բանն անել, արել են ու տապալվել, որովհետև Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցին շատ լավ հասկա­նում ու գիտա­ցում է, թե ինչ է տեղի ունե­նում: Հիմա էլի նույն բանն է, նույն մարդիկ են, ուղղա­կի մի անգամ մեկն է գլխա­վո­րում, մյուս անգամ մի ուրի­շը: Մնա­ցած ամեն ինչը նույնն է:
Խոսե­լով զիջումնե­րի մասին, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ այն ինչ կատարվում է հրա­պա­րա­կում ոչ թե սահմա­նա­զատմանն է վերա­բե­րում, այլ իշխա­նության փոխանցման պահանջին: Ինչպե՞ս եղավ, որ սահմա­նա­զատմա­նը դեմ լինե­լու կոչե­րով դեպի Երև­ան սկսված երթը վերա­փոխվեց իշխա­նության փոխացման պահանջի: Բոլորն էլ լսել են Կիրանցի և Ոսկե­պա­րի համայնքա­պե­տե­րի հարցազրուցյներն այն մասին, որ Հայաստա­նից տարածք չի հանձնվում Ադրբե­ջա­նին, իսկ բոլոր նրանք ովքեր ասում են, թե իշխա­նությունը ճնշել է համայքնա­պե­տե­րին, որ այդպես խոսեն, թող ավե­լի լավ ստուգեն իսկությունը… Կտեսնեն, որ այդ նույն համայքա­պե­տե­րը նաև հանրա­հա­վաքնե­րին են ներկա եղել, ասել են այն, ինչ ցանկա­ցել են, իսկ հիմա, երբ չկան մարդկանց նյարդե­րի հետ խաղա­ցողնե­րը, մարդիկ հստակ նշում են, թե ինչ է կատարվում: Իսկ ի՞նչ է առա­ջարկում ընդդի­մությունը: Քաղա­քա­կան ոչ մի ծրա­գիր չունեն, քաղա­քա­կան խոսույթ չունեն, բայց նրա­նից, որ Հայաստա­նը ցանկա­նում են մտցնել որևէ միության մեջ, կլի­նի դա Միութե­նա­կան պետությունը կամ Ռուսաստա­նի Դաշնությունը: Ինքը Ռոբերտ Քոչարյանն է իր ասուլիսնե­րից մեկի ժամա­նակ ասել, որ անկա­խությունը միանշա­նակ արժեք չէ ու գուցե արժի քննարկել ավե­լի մեծ միա­վո­րի մեջ մտնե­լու հավա­նա­կա­նությունը:
Ընդդի­մությունը ոչ թե դժգոհ է, որ իշխա­նությունը զիջում է, այլ դժգոհ է, որ իշխա­նությունը չի զիջում ու առա­ջին հերթին չի զիջում ՀՀ ինքնիշխա­նությունը, չի զիջում Սյունի­քի միջանցքը: Եթե Ռոբերտ Քոչարյա­նը Կիրանցով հետաքրքրված կամ մտա­հոգված լիներ, ապա ժամա­նա­կին, երբ Տոյո­տա Արմե­նիան կամ Նայի­րի Ինշուրանսն էր գնում, կմտա­ծեր նաև Կիրանցի մասին, որ այնտեղ ժամա­նա­կին գոնե մի դպրոց կառուցեին, ոչ թե այդ դպրո­ցը կառուցվեր 2023–24 թվա­կաննե­րին:
Պատգա­մա­վորն ասաց, որ Հայաստա­նում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ժողովրդի կողմից ու հրա­ժա­րա­կան կտա, միայն եթե ժողո­վուրդը պահանջի դա: Հրա­պա­րա­կում հավաքվածնե­րի մեջ, հասա­րակ մարդկանցից բացի կան նաև Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի բանդա­նե­րը ու նրանք հաստատ ժողո­վուրդ չեն, ժողովրդի մեծա­մասնություն չեն: Այո՛, Ռոբերտ Քոչարյա­նը ունի աջա­կիցներ ու համա­կիրներ, նրա ղեկա­վա­րած դաշինքը երկրի երկրորդ ուժն է, 200 հազա­րից ավել մարդ է քվեարկել նրան, բայց դա դեռ չի նշա­նա­կում, որ ողջ ժողո­վուրդն է նրանց հետ ուզում այն, ինչ իրենք են ուզում: Իսկ իրենց ուզա­ծը ՀՀ ինքնիշխա­նության վերա­ցումն է, գուբեռնիա, մարզ դառնա­լը: Բայց նրանց ուզա­ծը չի լինե­լու: Նրանք, ովքեր ուզում են տապա­լել ՀՀ անկա­խությունը, իրենք են տապալվե­լու:
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ չեն պատրաստվում Ռոբերտ Քոչարյա­նի պատգա­մա­վորնե­րի հետ ինչ որ բան քննարկել, առա­վել ևս, իմփիչմենթի հարց, եթե ուզում են ցույցեր անել, թող անեն, բայց դրանք ոչ թե խաղաղ անհնա­զանդության ցույցեր են, այլ հնա­զանդության ցույցեր՝ նվիրված օտար մի երկրի:
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ