17.8 C
Yerevan

Մեր Առա­քե­լությունը Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է

Հայոց եկե­ղե­ցին մշտա­պես բացա­ռիկ կարև­որ դեր է ունե­ցել և ունի հայ ժողովրդի կյանքում, անկախ նրա­նից, թե հայերն այդ պահին պետա­կա­նություն ունե­ցել են, թե ոչ: Հայ եկե­ղե­ցին հայ ժողովրդի կարև­ո­րա­գույն մասե­րից է և այժմ, երբ հայերն ունեն պետա­կա­նություն, մեր ցանկությունն է, որ այդ պետա­կա­նությունը ոգի ունե­նա՝ հանձնիս եկե­ղե­ցու:

Վ• Խաչատրյան
ՀՀ Նախա­գահ

ՀՀ նախա­գահ Վահագն Խաչա­տուրյա­նը հանդի­պել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքե­պիսկո­պոս Տերտերյա­նի հետ
Իր ողջույնի խոսքում արքե­պիսկո­պոս Տերտերյա­նը բարի գալուստ է մաղթել ՀՀ նախա­գա­հին, ասե­լով, որ վերջինս թող վստահ լինի, որ այստեղ գալով նա իր տուն է մտնում, որտեղ ուրախ են ողջունել հայրե­նի երկրի իշխա­նություննե­րին: Վստա­հա­բար ՀՀ նախա­գա­հը, ուր որ այցե­լում է և առիթ է ունե­նում հանդի­պել ու ողջունել հայ ժողովրդի զավակնե­րին, նրանց հոգի­նե­րը լցնում է հայրե­նա­սի­րությամբ և նորո­գում է բոլո­րի ուխտը առ հայրե­նիք, որովհետև մենք բոլորս մեր կյանքը հայրե­նի­քով է, որ երաշխա­վո­րում ենք: Ապա նա ողջույն է հղել ՀՀ ողջ պետա­կան համա­կարգին ու մաղթել, որ նրանք ամուր և հաստատ մնան հայրե­նիք հանդեպ իրենց պարտա­կա­նություննե­րը կատա­րե­լու հանձնա­ռության մեջ:
Արքե­պիսկո­պոս Տերտերյանն իր խոսքում անդրա­դարձել է նրան, որ վերջին տարի­նե­րը խաղաղ և հանգիստ չեն եղել Հայաստա­նի ու հայ ժողովրդի համար: Արտա­քին աշխարհից եկող բազմա­թիվ վտանգնե­րը և ներքին որոշ տարրեր, փորձել են, փորձում են և հավա­նա­բար պիտի փորձեն խաթա­րել ժողովրդի ներքին միասնությունը, բայց վտանգնե­րը, որքան էլ որ զորեղ լինեն, չեն կարող խանգա­րել Հայաստա­նին: Եվ թող ամե­նա­կա­րող Աստված իր օրհնությամբ զորացնի մեր բոլո­րիս սրտե­րը՝ հանուն հավերժա­կան հայրե­նիք Հայաստա­նի: Դա մեր կյանքի նշա­նա­բա­նը առա­քե­լությունն ու ընթացքն է:
Նախա­գահ Խաչա­տուրյա­նը երախտա­գի­տությամբ է պատասխա­նել արքե­պիսկո­պոս Տերտերյա­նին՝ նշե­լով, որ վերջի­նիս խոսքե­րը շատ կարև­որ են անձամբ իր և բոլոր հայե­րի համար, քանի որ հատկա­պես այս ծանր իրա­վի­ճա­կում առա­վել ուժ և զորություն են ստա­նում նրա աջակցությունից: Հայոց եկե­ղե­ցին մշտա­պես բացա­ռիկ կարև­որ դեր է ունե­ցել և ունի հայ ժողովրդի կյանքում, անկախ նրա­նից, թե հայերն այդ պահին պետա­կա­նություն ունե­ցել են, թե ոչ: Հայ եկե­ղե­ցին հայ ժողովրդի կարև­ո­րա­գույն մասե­րից է և այժմ, երբ հայերն ունեն պետա­կա­նություն, մեր ցանկությունն է, որ այդ պետա­կա­նությունը ոգի ունե­նա՝ հանձնիս եկե­ղե­ցու:
Նախա­գահ Խաչա­տուրյա­նը նաև վստա­հեցրեց, որ ՀՀ իշխա­նություննե­րը որևէ խնդիր ու հարց չունեն և չեն էլ կարող ունե­նալ եկե­ղե­ցու հետ, ապա ավե­լացրեց, որ բոլո­րը կարող են վստահ լինել, որ այսօրվա իրենց քաղա­քա­կա­նությունը տանում է դեպի խաղա­ղություն: Այսօր մենք ճակա­տագրի բերումով և պատմա­կան դեպքե­րի ընթացքում ունենք հարև­աններ, որոնց հետ պետք է կարո­ղա­նանք խաղա­ղության հասնել հանուն անամպ ու հաստա­տուն ապա­գա­յի:

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ