Իրենց ուզածը ՀՀ ինքնիշխանության վերացումն է, գուբեռնիա, մարզ դառնալը: Բայց նրանց ուզածը չի լինելու: Նրանք, ովքեր ուզում են տապալել ՀՀ անկախությունը, իրենք են տապալվելու:
Վահագն Ալեքսանյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ: Զրույցն ընթացել է վերջին օրերում Երևանում տեղի ունեցող ցույցերի մասին:
Վահագն Ալեքսանյանն իր խոսքում նշեց, որ սա հանուն հայրենիք արվող ցույց չէ, սա Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ իրականացվող ակցիա է… Արդեն ի քանի անգամ նրանք փորձել են նույն բանն անել, արել են ու տապալվել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ հասկանում ու գիտացում է, թե ինչ է տեղի ունենում: Հիմա էլի նույն բանն է, նույն մարդիկ են, ուղղակի մի անգամ մեկն է գլխավորում, մյուս անգամ մի ուրիշը: Մնացած ամեն ինչը նույնն է:
Խոսելով զիջումների մասին, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ այն ինչ կատարվում է հրապարակում ոչ թե սահմանազատմանն է վերաբերում, այլ իշխանության փոխանցման պահանջին: Ինչպե՞ս եղավ, որ սահմանազատմանը դեմ լինելու կոչերով դեպի Երևան սկսված երթը վերափոխվեց իշխանության փոխացման պահանջի: Բոլորն էլ լսել են Կիրանցի և Ոսկեպարի համայնքապետերի հարցազրուցյներն այն մասին, որ Հայաստանից տարածք չի հանձնվում Ադրբեջանին, իսկ բոլոր նրանք ովքեր ասում են, թե իշխանությունը ճնշել է համայքնապետերին, որ այդպես խոսեն, թող ավելի լավ ստուգեն իսկությունը… Կտեսնեն, որ այդ նույն համայքապետերը նաև հանրահավաքներին են ներկա եղել, ասել են այն, ինչ ցանկացել են, իսկ հիմա, երբ չկան մարդկանց նյարդերի հետ խաղացողները, մարդիկ հստակ նշում են, թե ինչ է կատարվում: Իսկ ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը: Քաղաքական ոչ մի ծրագիր չունեն, քաղաքական խոսույթ չունեն, բայց նրանից, որ Հայաստանը ցանկանում են մտցնել որևէ միության մեջ, կլինի դա Միութենական պետությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը: Ինքը Ռոբերտ Քոչարյանն է իր ասուլիսներից մեկի ժամանակ ասել, որ անկախությունը միանշանակ արժեք չէ ու գուցե արժի քննարկել ավելի մեծ միավորի մեջ մտնելու հավանականությունը:
Ընդդիմությունը ոչ թե դժգոհ է, որ իշխանությունը զիջում է, այլ դժգոհ է, որ իշխանությունը չի զիջում ու առաջին հերթին չի զիջում ՀՀ ինքնիշխանությունը, չի զիջում Սյունիքի միջանցքը: Եթե Ռոբերտ Քոչարյանը Կիրանցով հետաքրքրված կամ մտահոգված լիներ, ապա ժամանակին, երբ Տոյոտա Արմենիան կամ Նայիրի Ինշուրանսն էր գնում, կմտածեր նաև Կիրանցի մասին, որ այնտեղ ժամանակին գոնե մի դպրոց կառուցեին, ոչ թե այդ դպրոցը կառուցվեր 2023-24 թվականներին:
Պատգամավորն ասաց, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ժողովրդի կողմից ու հրաժարական կտա, միայն եթե ժողովուրդը պահանջի դա: Հրապարակում հավաքվածների մեջ, հասարակ մարդկանցից բացի կան նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանդաները ու նրանք հաստատ ժողովուրդ չեն, ժողովրդի մեծամասնություն չեն: Այո՛, Ռոբերտ Քոչարյանը ունի աջակիցներ ու համակիրներ, նրա ղեկավարած դաշինքը երկրի երկրորդ ուժն է, 200 հազարից ավել մարդ է քվեարկել նրան, բայց դա դեռ չի նշանակում, որ ողջ ժողովուրդն է նրանց հետ ուզում այն, ինչ իրենք են ուզում: Իսկ իրենց ուզածը ՀՀ ինքնիշխանության վերացումն է, գուբեռնիա, մարզ դառնալը: Բայց նրանց ուզածը չի լինելու: Նրանք, ովքեր ուզում են տապալել ՀՀ անկախությունը, իրենք են տապալվելու:
Վահագն Ալեքսանյանն ասաց, որ չեն պատրաստվում Ռոբերտ Քոչարյանի պատգամավորների հետ ինչ որ բան քննարկել, առավել ևս, իմփիչմենթի հարց, եթե ուզում են ցույցեր անել, թող անեն, բայց դրանք ոչ թե խաղաղ անհնազանդության ցույցեր են, այլ հնազանդության ցույցեր՝ նվիրված օտար մի երկրի:
Ամբողջական հարցազրույցը՝