17.8 C
Yerevan

Ոչ Թե Փաշինյա­նի, Այլ Պետության Դեմ

Կապ չունի՝ ով է լինե­լու, կարև­որ է, թե ինչ օրա­կարգ է նա սպա­սարկե­լու, իսկ ես նորից ասում եմ՝ սա լինե­լու է հակա­պե­տա­կան, հակա­հայկա­կան օրա­կարգ…

Դավիթ Ստե­փանյան

Գործընթացն ուղղված է ոչ թե Փաշինյա­նի, այլ ՀՀ պետա­կա­նության և ինքնիշխա­նության դեմ. հիմնա­կան նպա­տակն է ՀՀ ղեկա­վա­րությունը կառա­վա­րե­լի դարձնել ՌԴ‑ի և անձամբ Պուտի­նի համար. Դավիթ Ստե­փանյան

«Ընդհա­նուր առմամբ, այդ գործընթա­ցը գնա­հա­տում եմ շատ բացա­սա­կան, որովհետև այն ուղղված է ոչ թե Նիկոլ Փաշինյա­նի, այլ Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կա­նության և ինքնիշխա­նության դեմ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով մայի­սի 9‑ին «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման Հանրա­պե­տության հրա­պա­րա­կում հրա­վի­րած հանրա­հա­վա­քին՝ ասաց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը:

Շարժման մասնա­կիցնե­րի‘ ի սկզբա­նե առաջ քաշած սահմա­նա­զատմա­նը դեմ լինե­լու գաղա­փա­րը հրա­պա­րա­կում փոխվեց իշխա­նա­փո­խության պահանջի: Ստե­փանյա­նը խոսե­լով այս մասին՝ նշեց. «Իրենց գաղա­փարնե­րը փոխվե­ցին, երբ նրանք տեսան հրա­պա­րա­կում հավաքվածնե­րի քանա­կը: 2020 թվա­կա­նից հետո ընդդի­մության բոլոր հանրա­հա­վաքնե­րին հավաքվում էր մաքսի­մում 10 հազար մարդ, այս անգամ‘ «Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վորման» տվյալնե­րով 31.700 է եղել: Ես ուզում եմ հատուկ նշել, որ Բագրա­տը, երբ սկզբից հայտնվեց և տեսավ մարդկանց քանա­կը, ինքն էլ անակնկա­լի եկավ, որո­շա­կի ժամա­նակ ես նրա դեմքի արտա­հայտությա­նը հետև­ում էի, նա չգի­տեր՝ ինչ աներ, հետա­գա­յում նոր հավաքվեց և սկսեց խոսել: Շատ կարճ ասեմ՝ ինչ է տեղի ունե­նում. Պուտին-Փաշինյան հանդիպման վերջնարդյունքը բոլորս տեսանք, ես չեմ կարծում, որ Պուտի­նը Փաշինյա­նին Մոսկվա­յից այդպես հեշտ բաց կթողներ, որովհետև նրանց պահանջնե­րը շատ մեծ են և սա գաղտնիք չէ: 

Հիմա հրա­պա­րա­կում իշխա­նա­փո­խություն անե­լու փորձ է արվում, եթե ստացվի, ուրեմն կգան մարդիկ, ովքեր ներկա էին այդ հրա­պա­րա­կում, կապ չունի‘ դա կլի­նի Ռոբերտ Քոչարյա­նի դրո­շի տակ, Սերժ Սարգսյա­նի դրո­շի տակ, անուննե­րը կարև­որ չեն, այսինքն՝ մարդիկ, ովքեր միշտ սպա­սարկել են և սպա­սարկում են Ռուսաստա­նի շահե­րը և օրա­կարգը, չի ստացվի, ուրեմն լինե­լու է երկրորդ տարբե­րա­կը՝ այս շարժման միջո­ցով ստի­պել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անի այն, ինչ ուզում են անել ռուսնե­րը՝ քոչարյա­նա-սերժա­կան քաղա­քա­կան մասսա­յի միջո­ցով, այսինքն՝ ստեղծել իրա­վի­ճակ, երբ Նիկոլ Փաշինյա­նը և իր կառա­վա­րությունը կդառնան կառա­վա­րե­լի Ռուսաստա­նի համար և կվե­րա­դառնան նրանց համար այն երա­նե­լի ժամա­նակնե­րը, երբ ցանկա­ցած հարցի համար Երև­ա­նից զանգում էին Մոսկվա, սա է նրանց նպա­տա­կը»: 

Տեղի ունե­ցող գործընթա­ցը հանուն ՀՀ‑ի չէ՝ ասաց Ստե­փանյա­նը՝ հավե­լե­լով. «Ես ցավով եմ նշում, որ հավաքվածնե­րի մեջ բացի այն մարդկանցից, ովքեր սպա­սարկում են ռուսա­կան օրա­կարգը, կան նաև մարդիկ, որոնք խաբված են, մաքուր մղումնե­րով շարժվող մարդիկ, որոնք հերթա­կան անգամ դառնում են հակա­պե­տա­կան ուժե­րի, սեփա­կան շահե­րի իրա­գործման զոհ: Գործընթա­ցը, որն այսօր տեղի է ունե­նում, ոչ թե հանուն Հայաստա­նի փրկության է, ոչ թե հանուն Տավուշի փրկության է, այլ՝ Հայաստա­նի պետա­կա­նության, ինքնիշխա­նության և անկա­խության դեմ ուղղված գործընթաց է, որի հիմքում կա հիմնա­կան նպա­տակ՝ Հայաստա­նի ղեկա­վա­րությունը կառա­վա­րե­լի դարձնել Ռուսաստա­նի և անձամբ Պուտի­նի համար»: 

Մեր այն հարցին, թե ինչու շարժման մասնակցի­նե­րի կողմից այլևս անդրա­դարձ չի կատարվում սահմա­նա­զատման գործընթա­ցին՝ քաղա­քա­գետն ասաց. «Երբ հասնի ժամա­նա­կը, երբ ժողո­վուրդը պետք է հարցնի, թե ինչ եղան սահմա­նա­զատման հետ կապված գաղա­փարնե­րը՝ արդեն ուշ է լինե­լու, ժողովրդին որևէ մեկը մարդու տեղ չի դնե­լու, ժողո­վուրդը խաբվե­լու է: Իրենք իրենց սև գործն անե­լու են, իսկ խաբված մնա­լու է ժողո­վուրդը, տուժված և վտանգված՝ մեր երկի­րը: Այդ շարժումը երբևէ նպա­տակ չի ունե­ցել՝ լինել սահմա­նա­զատման դեմ, այդ սահմա­նա­զա­տումն առիթ էր, լոզունգ էր՝ մարդկանց մոլո­րեցնե­լու համար, մի քանի օր առաջ Բագրատն ասում էր, որ իրենք նպա­տակ չունեն իշխա­նա­փո­խություն անե­լու, եկավ հրա­պա­րակ, ժողովրդին տեսավ, ասեց իշխա­նա­փո­խություն պետք է լինի, ուլտի­մա­տում դրեց, այսինքն՝ հերթա­կան անգամ ժողովրդին խաբեց: 

Սա նշա­նա­կում է, որ այս շարժման հիմքում որևէ մաքուր, հայրե­նանվեր ցանկություն և գործո­ղություն չկա և չի կարող լինել, այս շարժումը որևէ առնչություն չունի մեր երկրի շահե­րի հետ, նորից եմ ասում՝ այն նաև, կարծես թե ուղղված է Նիկոլ Փաշինյա­նի և նրա կառա­վա­րության դեմ, բայց ոչ միայն, տվյալ դեպքում Փաշինյանն ու իր կառա­վա­րությունը մեր պետա­կա­նության սիմվոլներն են, հիմա եթե աշխա­տում են իրենց դեմ և հովա­նա­վորվում են դրսից՝ Ռուսաստա­նից, դա նշա­նա­կում է՝ աշխա­տում են Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կա­նության և ինքնիշխա­նության դեմ: Ռուսի հիմնա­կան ցանկությունը՝ մեզ զրկելն է այդ ամե­նից: Ես ուղղա­կի ափսո­սում եմ այն մաքուր, ազնիվ մարդկանց համար, ովքեր թույլ են տալիս, որ այդ հակա­պե­տա­կան ուժերն իրենց այս կոմե­դիա­յի մեջ օգտա­գործեն, կլի­նեն դրանք սրբա­զաննե­րի տեսքով, Գարե­գին Բ‑երի տեսքով, թե Քոչարյա­նի ու Սերժի տեսքով»:

Դավիթ Ստե­փանյա­նի խոսքով՝ շարժման մասնա­կիցնե­րը որևէ լուրջ ծրա­գիր չեն ներկա­յացնե­լու. «Կարող են նորից հնչել պոպուլիստա­կան ինչ-որ հերթա­կան կոչեր: Այդ մարդիկ ի վիճա­կի չեն ասել՝ ում են իրենք տեսնում երկրի առաջնորդ, դուրս են եկել, ասում են՝ Փաշինյա­նը պետք է գնա, դե ասեք, թող ժողո­վուրդն իմա­նա՝ ո՞ւմ եք տեսնում իր տեղում, ինչո՞ւ չեն ասում: Սա նշա­նա­կում է, որ այդ շարժումը ոտքից գլուխ փտած է և մարդկանց հերթա­կան անգամ խաբում են»:

Նրանց վարչա­պե­տի թեկնա­ծուն՝ ըստ Ստե­փանյա­նի, լինե­լու է քոչարյա­նա­կան շրջա­պա­տից. «Քոչարյա­նը չի լինե­լու հաստատ, որովհետև Քոչարյա­նը դեմք չունի, հենց նա դուրս եկավ, ժողո­վուրդը կարող է միանգա­մից թողնի գնա այդտե­ղից, ինչ-որ մարդ պետք է լինի, որն ունի կենսագրություն, որտեղ մարդասպան չի, գող չի, բայց պատրաստվում է գնալ այդ ճանա­պարհով: Կապ չունի՝ ով է լինե­լու, կարև­որ է, թե ինչ օրա­կարգ է նա սպա­սարկե­լու, իսկ ես նորից ասում եմ՝ սա լինե­լու է հակա­պե­տա­կան, հակա­հայկա­կան օրա­կարգ»:

Շարժման կողմից առա­ջարկված քայլե­րից մեկն ԱԺ-ում վարչա­պե­տին անվստա­հություն հայտնե­լու գործընթաց սկսելն է: Ստե­փանյա­նի խոսքով՝ մի դեպքում հնա­րա­վոր կլի­նի դա անել. «Մեկ դեպքում է հնա­րա­վոր հասնել իշխա­նա­փո­խության, եթե ՔՊ-ից 20 պատգա­մա­վոր քաղա­քա­կա­նա­փոխ լինի ու անցնի իր թշնա­մի­նե­րի ճամբար, սահմա­նադրա­կան ճանա­պարհով իշխա­նա­փո­խության հասնե­լու ձևը սա է: Իրենք պետք է իրենց մեջ լավ աշխա­տեն, որպեսզի նման բան չլի­նի, չնա­յած չեմ կարծում, որ կլի­նի, որովհետև վերջի­վերջո այդ մարդիկ հո իրենք իրենց թշնա­մին չեն, նրանք էլ պետք է հասկա­նան, որ եթե հանկարծ անցնեն ընդդի­մության ճամբա­րը, վաղն իրենք են առա­ջի­նը զոհ գնա­լու, իրենց կօգտա­գործեն և կշպրտեն: Հնա­րա­վոր է, իրենց հիմա սարեր խոսք տան, փոխվարչա­պե­տի պաշտոն խոսք տան, բայց գիտեք՝ այդ պաշտոննե­րը վաղուց այդ կլա­նի մեջ բաժանվել են»:

Անդրա­դառնա­լով նաև շարժումն առաջնորդող Բագրատ Գալստանյա­նին և, ընդհանրա­պես՝ եկե­ղե­ցու դերին՝ մեր զրուցա­կիցն ընդգծեց. «Այսօրվա եկե­ղե­ցու վերնա­խա­վը՝ Գարե­գին Բ‑ի գլխա­վո­րությամբ, արքե­պիսկո­պոսնե­րը, Բագրատնե­րը, ԱՄՆ փախած Պարգևնե­րը, Արցա­խի թեմի գործող առաջնորդը, որն Արցա­խի բլո­կա­դա­յի ժամա­նակ Երև­ա­նում էր, այդ բոլոր մարդիկ հավաքվել և աշխա­տում են և՛ Հայաստա­նի պետա­կա­նության դեմ, և՛ եկե­ղե­ցու դեմ, ինչու են աշխա­տում եկե­ղե­ցու դեմ, որովհետև եկե­ղե­ցու իմի­ջը, որն այնքան էլ բարձր չէ՝ հերթա­կան անգամ նորից իրենց ջանքե­րի շնորհիվ, գցում են գետնին, քաղա­քա­կա­նացնում են, բերում են մի դաշտ, որտեղ սպա­սարկվում է օտարնե­րի շահը, սրա­նից այն կողմ իրենք էլ ինչ պետք է անեն, իրենք ոչնչացնում են եկե­ղե­ցու պատի­վը, անունը և մարդիկ դեռ դա չեն հասկա­ցել, մարդիկ դա կհասկա­նան ժամա­նա­կի ընթացքում: 

Ես ափսո­սում եմ մեր եկե­ղե­ցու, մեր հավա­տացյալնե­րի համար, որոնք հերթա­կան անգամ այդ մանի­պուլյա­ցիա­նե­րի զոհն են դառնում: Եկե­ղե­ցու բարձր ղեկա­վա­րությունն աշխա­տում է եկե­ղե­ցու դեմ, սա է իրա­կա­նությունը, մարդիկ հիասթափվում են եկե­ղե­ցուց, մարդիկ չեն հավա­տում եկե­ղե­ցուն, չեն հավա­տում ոչ թե նրա համար, որ եկե­ղե­ցին վատն է, եկե­ղե­ցին չունի փայլուն հոգև­որ հայրեր և սպա­սա­վորներ, դա այդպես չէ, տասնյակ-հարյուրա­վոր մարդիկ կան, որոնք իրենց աշխա­տանքն անձնվի­րա­բար անում են, եկե­ղե­ցու ղեկա­վա­րությունն է պատճա­ռը, որը քաղա­քա­կան ուժե­րի և Մոսկվա­յի հետ մտել է գործարքի մեջ, իրա­կա­նությունը սա է»:

Կատարվող գործո­ղություններն իրենց ազդե­ցությունը կունե­նան նաև ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության վրա՝ ասաց քաղա­քա­գե­տը՝ ընդգծե­լով. «Եթե այս շարժումը չջարդվի, եթե այն չմա­րի, եթե իշխա­նությունը ողջա­միտ և վճռա­կան չլի­նի, եթե այս շարժումը հասնի մի գագաթնա­կե­տի, երբ նա կարող է ճնշել իշխա­նությա­նը և ստի­պել գնալ բանակցություննե­րի, սա բացա­սա­կան է ազդե­լու մեր արտա­քին քաղա­քա­կա­նության վրա: Մենք ավե­լի շատ ենք գնա­լու դեպի Ռուսաստան, քանի որ Փաշինյա­նը պրո­ռուսա­կան գործիչ չէ, ուզում են ստի­պել նրան կա՛մ կորցնել իշխա­նությունը, հանձնել պայմա­նա­կան Քոչարյաննե­րին, կա՛մ աշխա­տել Ռուսաստա­նի հետ, ցանկա­ցած հարցի համար զանգել Մոսկվա, այսինքն՝ ինքնիշխա­նությունը հերթա­կան անգամ վերա­դարձնել Ռուսաստա­նի ձեռքը, այն ինքնիշխա­նությունը, որը 2018 թվա­կա­նից հետո մենք սկսել ենք վերա­դարձնել քայլ առ քայլ: Վաղն էլ այդ նույն մարդիկ, որոնք այսօր հրա­պա­րա­կում գոռում են, որ Փաշինյա­նը կապի­տուլյանտ է, դավա­ճան է, դուրս են գալու ու ասեն՝ Փաշինյանն է, տեսնում եք՝ ինչ է անում, էլի զիջումնե­րի է գնում ու չեն ասե­լու, որ դա իրենց ձեռքով է արվել, որ իրենք են այդ ճնշումը գործադրել, Փաշինյանն էլ չի կարող դուրս գալ ու ասել, որ դա Պուտի­նի պատվերն է եղել: 

Դրա համար իշխա­նությունը պետք է վճռա­կան լինի, ժողո­վուրդն էլ պիտի հասկա­նա, որ իրեն հերթա­կան անգամ օգտա­գործում են, որից հետո դեն են շպրտե­լու, այն հայրե­նա­սեր մարդիկ, որոնք գնա­ցել են այս խաբեության հետև­ից և երեկ կանգնել են հրա­պա­րա­կում, այ իրենք պիտի առա­ջի­նը հասկա­նան, որ դառնում են գործիք ուրի­շի կեղտոտ քաղա­քա­կան խաղե­րում և այս ամե­նը՝ ի վերջո, եթե հաջողվի՝ աշխա­տե­լու է Ադրբե­ջա­նի շահե­րի օգտին, որովհետև Ադրբե­ջա­նը և Ռուսաստա­նը ռազմա­վա­րա­կան գործընկերներ և դաշնա­կիցներ են, թող Արցախն իրենց համար լինի օրի­նակ, տեսանք՝ Արցա­խը ոնց կիսե­ցին, ոնց բաժա­նե­ցին, ոնց տվե­ցին Ադրբե­ջա­նին, նույն բանն այստեղ է սպասվում»:

Ստե­փանյա­նը նշեց, որ այս գործո­ղություննե­րը պետք է կառա­վա­րե­լի լինեն իշխա­նության կողմից. «Իշխա­նությունը պետք է այնքան պինդ լինի, որ չընկրկի, լինի խելա­ցի, կառա­վա­րի այս գործընթացնե­րը, սադրանքնե­րի չտրվի, չլի­նի արյունա­հե­ղություն, որպեսզի այս շարժումն ինքն իրեն կամաց-կամաց մարի, սա է ճանա­պարհը: Իշխա­նությունը չպետք է անի այնպես, որ այդ մարդկանց քանա­կը շատա­նա, իրենց նպա­տա­կը դա է, որ փողոց հանեն կրի­տի­կա­կան զանգված և իշխա­նությունն արդեն չկա­րո­ղա­նա դիա­մա­կա­յել դրան: Սա շատ դեստրուկտիվ սցե­նար է, իշխա­նությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հարցը դրան չհասնի: Եթե իշխա­նությունն ամեն ինչ ճիշտ անի, ապա այս շարժումն օրե­րի հարց կլի­նի, գնա­լով ժողո­վուրդը կպա­կա­սի և այն կմա­րի, եթե՝ ոչ, ապա մենք հայտնվե­լու ենք շատ վատ վիճա­կում՝ Հայաստա­նի ինքնիշխա­նությունը կորցնե­լու ենք, մենք դառնա­լու ենք ՌԴ‑ի կցորդ ու Ռուսաստա­նը մեզ վաճա­ռե­լու է Ադրբե­ջա­նին ու Թուրքիա­յին»:

Աննա Բզնունի

Հոդվա­ծը՝ zarkerak.am կայքից։

Առնչվող Հոդվածներ