16.7 C
Yerevan

Բաքվի «Նախիջև­անյան» Ակա­նը

Չափա­զանց կարեւոր է հաշվի առնել Իրա­նի հոգեւոր առաջնորդի արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով խորհրդա­կան Վելա­յե­թիի այն պնդումը, որ Իրա­նը տարա­ծաշրջա­նի միակ երկիրն է, որ թույլ չի տվել «Թուրքիա­յին ձեռնտու միջանցքի ուժով բացումը»-իսկ այա­թոլլա Ալի Խամե­յե­նեին մի քանի օր առաջ Իրա­քի Քրդստա­նի ղեկա­վար Բարզա­նիին բաց տեքստով «հորդո­րել է» ձեռնպահ մնալ Թուրքիա­յի հետ մերձե­ցումից։

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն ակտուա­լացնում է «շրջա­փակված» Նախի­ջեւա­նի հարցը. սպասե՞լ էսկա­լա­ցիա­յի

Ադրբե­ջա­նի իշխա­նա­կան քարոզչությունը նոր խարդա­խամտություն է դրսեւո­րում: Իշխա­նա­մերձ լրատվա­մի­ջոցնե­րում հաճա­խա­կի տեղե­կություններ են հայտնվում այս կամ այն պատճա­ռով Բաքու-Նախի­ջեւան եւ Գյանջա –Նախի­ջեւան օդա­յին հաղորդակցության դժբա­րություննե­րի մասին: Մայի­սի 8‑ին գումարվել է տեղա­կան խորհրդա­րա­նի հերթա­կան նիստը, որի ընթացքում պատգա­մա­վորնե­րից մեկը կոշտ քննա­դա­տություն է հնչեցրել իշխա­նություննե­րի հասցեին՝ բարձրացնե­լով ինքնա­վա­րության տարածքից բնակչության «ահռե­լի չափե­րի հասնող արտա­հոսքի» խնդի­րը: Նրա ներկա­յացմամբ՝ «հազա­րա­վոր երի­տա­սարդ եւ միջին տարի­քի տղա­մարդիկ աշխա­տանք չունե­նա­լու պատճա­ռով հեռա­նում են Թուրքիա կամ Ադրբե­ջա­նի այլ ռեգիոններ»: Նա ասել է, որ «հազա­րովր տղա­ներ եւ աղջիկներ անգլե­րեն եւ գերմա­նե­րեն են սերտում՝ հույս ունե­նա­լով, որ աշխա­տանք կգտնեն Եվրա­պա­յում»:

Ադրբե­ջա­նը քաղա­քա­կան բանտ է, Նախի­ջեւա­նը՝ պատժա­խուց, այնտեղ այլընտրանքա­յին միտք, մանա­վանդ նման քննա­դա­տություն չէր կարող հնչել, եթե հրա­հանգա­վորված չլի­ներ ուղղա­կիո­րեն Ալիեւի աշխա­տա­կազմից: Կասկա­ծել, երեւի, պետք չէ. մոտ ապա­գա­յում նախ մամուլը, ապա փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րը, ի վերջո՝ արդեն Միլլի մեջլի­սի պատգա­մա­վորնե­րը կսկսեն խոսել, որ «հարուստ եւ բարգա­վա­ճող Ադրբե­ջա­նը զրկված է իր սուվե­րեն տարածքի մի հատվա­ծում ներդրումնե­րի եւ բնակչության սոցիալ-տնտե­սա­կան խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու հնա­րա­վո­րությունից, քանի որ Հայաստա­նը շրջա­փակված է պահում Նախի­ջեւա­նը»:

Նախի­ջեւա­նից բնակչության արտա­հոսք հետխորհրդա­յին շրջա­նում միշտ է եղել, սկիզբ է առել 1989թ. դեկտեմբե­րի 31‑ի գիշե­րը, երբ ավերվել է ԽՍՀՄ-Իրան պետա­կան սահմա­նը եւ տասնյակ հազա­րա­վոր մարդիկ հատել են Արաքսը եւ անցել իրա­նա­կան ափ: Հետա­գա տարի­նե­րին Նախի­ջեւա­նի բնակչության մի շատ զգա­լի հատվա­ծը բնա­կություն է հաստա­տել Թուրքիա­յում: Ալիեւն ինչու՞ է հատկա­պես այս փուլում բացա­հայտում Նախի­ջեւա­նի խնդիրնե­րը: Թվում է՝ միայն մի նպա­տա­կով. որպեսզի միջազգա­յին աջակցություն ստա­նա «Զանգե­զուրի միջանցքի» հարցում: Հայաստա­նը պետք է նախա­պատրաստվի դիվա­նա­գի­տա­կան լուրջ «մրցա­մարտի»: Բայց Ալիեւի բուն նպա­տա­կը խնդրի առհասարա՞կ, թե բացա­ռա­պես իր պայմաննե­րով լուծու՞մն է: Այստեղ արդեն համա­կողմա­նի վերլուծության եւ հնա­րա­վո­րինս ճիշտ գնա­հա­տա­կա­նի հանգե­լու անհրա­ժեշտություն կա:

Ի՞նչ վարք են դրսեւո­րում հարեւան երկրնե­րը: Չափա­զանց կարեւոր է, որ բոլո­րո­վին վերջերս Իրան է այցե­լել Նախի­ջեւա­նում Ադրբե­ջա­նի ԶՈՒ առանձին համա­զո­րա­յին բանա­կի հրա­մա­նա­տա­րը: Նա հրավիրվե՞լ է Թեհրան, թե՞ այնտեղ է մեկնել որպես Իլհամ Ալիեւի հատուկ բանագնաց: Այդ մակարդա­կի այցի ի՞նչ անհրա­ժեշտություն է ծագել մի իրա­վի­ճա­կում, երբ Իրա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի «մոտա­լուտ հանդի­պումը» մարտ ամսից ի վեր երկու անգամ անոնսա­վորվում, բայց դեռ չի կայա­նում:

Չափա­զանց կարեւոր է հաշվի առնել Իրա­նի հոգեւոր առաջնորդի արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով խորհրդա­կան Վելա­յե­թիի այն պնդումը, որ Իրա­նը տարա­ծաշրջա­նի միակ երկիրն է, որ թույլ չի տվել «Թուրքիա­յին ձեռնտու միջանցքի ուժով բացումը»-իսկ այա­թոլլա Ալի Խամե­յե­նեին մի քանի օր առաջ Իրա­քի Քրդստա­նի ղեկա­վար Բարզա­նիին բաց տեքստով «հորդո­րել է» ձեռնպահ մնալ Թուրքիա­յի հետ մերձե­ցումից: Նախի­ջեւա­նը «ներկալված է» Իրա­նի, Թուրքիա­յի եւ Հայաստա­նի միջեւ: Այդ ուղղությամբ էսկա­լա­ցիա­յի սցե­նա­րը կարող է դուրս լինել հայ-ադրբե­ջա­նա­կան լարվա­ծության տիրույթից, բայց խաղարկվի այդ կտրվածքով։


Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ