16.7 C
Yerevan

Շատ Անե­լիքներ Ունենք

Հայաստա­նը նախ պետք է ակտի­վո­րեն ներքին ռեֆորմնե­րով զբաղվի։ Մի բան, որի հետ կապված մենք պարզա­պես տեղում դոփում ենք, մինչդեռ դա չափա­զանց կարև­որ է և մյուս կողմից էլ պետք է ամեն ին չանել Ադրբե­ջա­նին դեպի Գրա­նա­դա­յի դաշտ տանե­լու և այնտեղ ստո­րագրված կետե­րը նրան պարտադրե­լու առումով։

Ռուբեն Մեհրաբյան

1inTV‑ի տաղա­վա­րում ելույթ է ունե­ցել Ռուբեն Մեհրաբյա­նը։

Մեհրաբյա­նը նշեց, որ Ալմա­թիում ՀՀ և Ադրբե­ջա­նի միջև տեղի ունե­ցած երկօրյա բանակցա­յին աշխա­տանքնե­րը խոշոր հաշվով որևէ առա­ջընթաց չեն արձա­նագրել և դա առանձնա­պես լուրջ բացատրություն չունի։ Ալմա­թիի Հռչա­կա­գի­րը, որը պիտի դառնա սահմա­նա­զատման ու սահմա­նագծման աշխա­տանքնե­րի հիմնադրույթ, և միջպե­տա­կան փաստա­թուղթ արդեն իսկ կա այդ առումով, կարծես թե չի դառնում այն հիմքը, որը պիտի դառնա։ Դրան ամեն կերպ խոչընդո­տում է Ադրբե­ջա­նը։ Դրա­նից բացի կա ևս մեկ կարև­որ հարց, թե ինչպես է իրա­կա­նացվե­լու ճանա­պարհնե­րի ապաշրջա­փա­կումը։ Ընդ որում ճանա­պարհ ասվա­ծը Ադրբե­ջա­նը հասկա­նում է միջանցք։ Ընդ որում Ադրբե­ջանն ամեն ինչ անում է անո­րոշ կերպով ժամա­նակ շահե­լու համար ու ամեն կերպ ձգձգում է վերջնա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի հաստա­տումը։

Մեհրա­բա­նի մեկնա­բանմամբ՝ Ադրբե­ջա­նը, նաև Ռուսաստա­նի հետ միա­բանված, հույս ունի, որ Սպի­տակ տանը վարչա­կարգա­յին լուջ փոփո­խություններ կլի­նեն ու իրա­վի­ճա­կը նման կլի­նի 2020-ին։ Այսինքն Ամե­րիկյան շահե­րի կատա­րումը տարա­ծաշրջա­նա­յին մակարդա­կում կհանձնա­րա­րի­վի Թուրքիա­յին, որն էլ իրա­վի­ճա­կա­յին բաժա­նե­րումնե­րով այն կծա­վա­լի Ադրբե­ջա­նի օգտին և միա­ժա­մա­նակ պայմա­նա­վորվա­ծություններ կունե­նա Ռուսաստա­նի հետ։ 

Այս իրա­վի­ճա­կում շատ կարև­որ է, որ Հայաստա­նը զուգա­հե­ռա­բար արձա­գանքի տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին։ Նախ պետք է շեշտել, որ շատ լավ է այն, որ Փաշինյան-Պուտին բանակցություննե­րի հետև­անքով Հայաստա­նից հեռա­նում են առանց որևէ պայմա­նագրա­յին հիմքե­րի ՀՀ մի շարք տարածքնե­րում տեղա­կայված ռուսա­կան զորա­ջո­կատնե­րը։ Լավ է, բյց դեռևս բավա­րար չէ։ Ամեն ինչ պետք է անել Ադրբե­ջա­նին երկընտրանքի հնա­րա­վո­րությւո­նից զրկե­լու համար։ Ադրբե­ջա­նը կկա­տա­րի իր վրա դրված պարտա­կա­նություննե­րը միայն մի դեպքում, երբ այլըտրանք չի ունե­նա, հակա­ռակ դեպքում Ալիևը, որի հայտա­րա­րություննե­րին պետք է լուրջ վերա­բերվել, ամեն կերպ կջա­նա օգտա­գործել այս պահին ունե­ցած ռազմա­կան առա­վե­լությունը։ Իսկ դա նշա­նա­կում է, որ մենք պետք է րոպե անգամ չկորցնե­լով շարուկենք հայկա­կան բանա­կի վերա­զինման ու վերա­կազմա­վորման գործունեությունը։ Պետք է նշել, որ այդ գործունեությունը հիմա էլ կատարվում է՝ տեխնի­կա­կան վերա­զի­նումից միչև փիլի­սո­փա­յություն, բայց, բնա­կա­նա­բար դա որո­շա­կիո­րեն անցումա­յին շրջան է և որո­շա­կի ժամա­նա­կա­հատված է պահանջե­լու։ Իսկ դա նշա­նա­կում է, որ Հայաստա­նը նախ պետք է ակտի­վո­րեն ներքին ռեֆորմնե­րով զբաղվի։ Մի բան, որի հետ կապված մենք պարզա­պես տեղում դոփում ենք, մինչդեռ դա չափա­զանց կարև­որ է և մյուս կողմից էլ պետք է ամեն ին չանել Ադրբե­ջա­նին դեպի Գրա­նա­դա­յի դաշտ տանե­լու և այնտեղ ստո­րագրված կետե­րը նրան պարտադրե­լու առումով։

Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ առա­ջի­կա­յում բավա­կան կարև­որ մի շարք իրո­ղություննե­րոն են կատարվե­լու, ինչպես օրի­նակ Եվրա­խորհրդա­րա­նի ընտրություննե­րը և ՆԱՏՕ‑ի գագաթնա­ժո­ղո­վը Վաշինգտո­նում, որին ՀՀ‑ը հավա­նա­բար կմասնակցի և այդ մասնակցությունը պիտի լինի ամե­նա­բարձր մակարդա­կով։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ