Հայաստան

Շատ Անելիքներ Ունենք

Հայաստանը նախ պետք է ակտիվորեն ներքին ռեֆորմներով զբաղվի։ Մի բան, որի հետ կապված մենք պարզապես տեղում դոփում ենք, մինչդեռ դա չափազանց կարևոր է և մյուս կողմից էլ պետք է ամեն ին չանել Ադրբեջանին դեպի Գրանադայի դաշտ տանելու և այնտեղ ստորագրված կետերը նրան պարտադրելու առումով։

Ռուբեն Մեհրաբյան

1inTV-ի տաղավարում ելույթ է ունեցել Ռուբեն Մեհրաբյանը։

Մեհրաբյանը նշեց, որ Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկօրյա բանակցային աշխատանքները խոշոր հաշվով որևէ առաջընթաց չեն արձանագրել և դա առանձնապես լուրջ բացատրություն չունի։ Ալմաթիի Հռչակագիրը, որը պիտի դառնա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների հիմնադրույթ, և միջպետական փաստաթուղթ արդեն իսկ կա այդ առումով, կարծես թե չի դառնում այն հիմքը, որը պիտի դառնա։ Դրան ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը։ Դրանից բացի կա ևս մեկ կարևոր հարց, թե ինչպես է իրականացվելու ճանապարհների ապաշրջափակումը։ Ընդ որում ճանապարհ ասվածը Ադրբեջանը հասկանում է միջանցք։ Ընդ որում Ադրբեջանն ամեն ինչ անում է անորոշ կերպով ժամանակ շահելու համար ու ամեն կերպ ձգձգում է վերջնական պայմանավորվածությունների հաստատումը։

Մեհրաբանի մեկնաբանմամբ՝ Ադրբեջանը, նաև Ռուսաստանի հետ միաբանված, հույս ունի, որ Սպիտակ տանը վարչակարգային լուջ փոփոխություններ կլինեն ու իրավիճակը նման կլինի 2020-ին։ Այսինքն Ամերիկյան շահերի կատարումը տարածաշրջանային մակարդակում կհանձնարարիվի Թուրքիային, որն էլ իրավիճակային բաժաներումներով այն կծավալի Ադրբեջանի օգտին և միաժամանակ պայմանավորվածություններ կունենա Ռուսաստանի հետ։ 

Այս իրավիճակում շատ կարևոր է, որ Հայաստանը զուգահեռաբար արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ Նախ պետք է շեշտել, որ շատ լավ է այն, որ Փաշինյան-Պուտին բանակցությունների հետևանքով Հայաստանից հեռանում են առանց որևէ պայմանագրային հիմքերի ՀՀ մի շարք տարածքներում տեղակայված ռուսական զորաջոկատները։ Լավ է, բյց դեռևս բավարար չէ։ Ամեն ինչ պետք է անել Ադրբեջանին երկընտրանքի հնարավորությւոնից զրկելու համար։ Ադրբեջանը կկատարի իր վրա դրված պարտականությունները միայն մի դեպքում, երբ այլըտրանք չի ունենա, հակառակ դեպքում Ալիևը, որի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել, ամեն կերպ կջանա օգտագործել այս պահին ունեցած ռազմական առավելությունը։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է րոպե անգամ չկորցնելով շարուկենք հայկական բանակի վերազինման ու վերակազմավորման գործունեությունը։ Պետք է նշել, որ այդ գործունեությունը հիմա էլ կատարվում է՝ տեխնիկական վերազինումից միչև փիլիսոփայություն, բայց, բնականաբար դա որոշակիորեն անցումային շրջան է և որոշակի ժամանակահատված է պահանջելու։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը նախ պետք է ակտիվորեն ներքին ռեֆորմներով զբաղվի։ Մի բան, որի հետ կապված մենք պարզապես տեղում դոփում ենք, մինչդեռ դա չափազանց կարևոր է և մյուս կողմից էլ պետք է ամեն ին չանել Ադրբեջանին դեպի Գրանադայի դաշտ տանելու և այնտեղ ստորագրված կետերը նրան պարտադրելու առումով։

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ առաջիկայում բավական կարևոր մի շարք իրողություններոն են կատարվելու, ինչպես օրինակ Եվրախորհրդարանի ընտրությունները և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում, որին ՀՀ-ը հավանաբար կմասնակցի և այդ մասնակցությունը պիտի լինի ամենաբարձր մակարդակով։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *