17.8 C
Yerevan

Էական Փոփո­խություններ Ռուսաստա­նում

Ամե­նից էականն այն է, որ ԱԽ քարտուղա­րի պաշտո­նը թողնե­լուց հետո, Նիկո­լայ Պատրուշեւը՝ ռուսա­կան ներկա­յիս վերնա­խա­վի այսպես ասած ամե­նահզոր գործիչնե­րից մեկը, դեռեւս չի նշա­նակվել որեւէ պաշտո­նի, իսկ Կրեմլի խոսնակ Պեսկո­վը հայտա­րա­րել է, որ նրա նոր նշա­նակման հարցը պարզ կլի­նի առա­ջի­կա օրե­րին:

Հակոբ Բադալյան

Ռուսաստա­նում նախօ­րեին տեղի են ունե­ցել բավա­կա­նին նշա­նա­կա­լի իրա­դարձություններ՝ նոր կառա­վա­րության ձեւա­վորման համա­տեքստում: Դրանցից ամմե­նաաղմկոտնե­րը թերեւս այն են, որ պաշտպա­նության նախա­րա­րի պաշտո­նը լքել է Շոյգուն, իսկ Անվտանգության Խորհրդի քարտուղա­րի պաշտո­նը՝ Պատրուշեւը: Երկու այս գործիչնե­րը յուրո­վի համարվում են Պուտի­նի մերձա­վոր շրջա­պա­տի անձինք: Շոյգուն նշա­նակվել է Պատրուշեւի փոխա­րեն՝ ԱԽ քարտուղար: Սա եւս առանցքա­յին կարգա­վի­ճակ է, բայց կասկա­ծից վեր է, որ նա հեռացվել է առա­վել ընդգրկուն կարգա­վի­ճա­կից՝ պաշտպա­նության նախա­րա­րից, որը ենթադրում է ոչ միայն ուժա­յին հսկա կառույցի ղեկա­վա­րություն, այլ նաեւ ներկա­յիս իրա­վի­ճա­կում՝ ահռե­լի ֆինանսա­կան հոսքեր: Շոյգուն փաստո­րեն հեռացվել է անմի­ջա­կա­նո­րեն այդ հոսքե­րին առնչվե­լուց:

Ի դեպ այդ համա­տեքստում ուշադրոության է արժա­նի այն, որ Պուտի­նի երդմնա­կա­լությունից օրեր առաջ տեղի ունե­ցավ Շոյգուի տեղա­կա­լի ձերբա­կա­լություն՝ կոռուպցիոն գործով, կապված ռազմաարդյունա­բե­րա­կան պատվերնե­րի հետ: Հենց այդ ժամա­նակ դա նշմարվեց որպես հարված հենց Շոյգուին: Հնա­րա­վոր է, որ Շոյգուն ինքը դեմ է եղել ՊՆ‑ն թողնե­լուն, սակայն քրգործը նրա տեղա­կա­լի հանդեպ «լուծել» է հարցը: Նրա փոխա­րեն պաշտպա­նության նախա­րար է նշա­նակվել Անրեյ Բելաուսո­վը, որը մինչ այդ փոխվարչա­պետ էր, իսկ դրա­նից առաջ էլ եղել է Պուտի­նի օգնա­կա­նը:

Այսինքն, նա եւս Պուտի­նի համար վստա­հե­լի անձ է: Ամե­նից ուշագրավն այն է սակայն, որ Բելաուսո­վը ուժա­յին չէ, այլ գիտնա­կան՝ տնտե­սա­գետ: Սա նշա­նա­կում է, որ պաշտպա­նության նախա­րա­րության հարցում Պուտի­նը էապես բարձրացնում է այդ կառույցի «տնտե­սա­հեն» նշա­նա­կությունը, զուգա­հեռ՝ ռազմա­կան առումով բարձրացնե­լով թերեւս գլխա­վոր շտա­բի դերը: Սա նշանակու՞մ է արդյոք, որ գլխա­վոր շտա­բից են եղել Շոյգուի հասցեին դժգո­հություններ, առ այն, որ նա խանգա­րում է ռազմա­կան էֆեկտի­վությա­նը: Դժվար է ասել, սակայն ԳՇ պետ Գերա­սի­մո­վը պահպա­նել է իր պաշտո­նը: Ի դեպ, ուշագրավ է, թե անվտանգության խորհրդի «կաթսա­յում» ինչպես են համա­տեղ եփվե­լու Շոյգուի եւ նախկին վարչա­պետ Դմմիտրի Մեդվե­դեւի «գլուխնե­րը»:

Ամե­նից էականն այն է, որ ԱԽ քարտուղա­րի պաշտո­նը թողնե­լուց հետո, Նիկո­լայ Պատրուշեւը՝ ռուսա­կան ներկա­յիս վերնա­խա­վի այսպես ասած ամե­նահզոր գործիչնե­րից մեկը, դեռեւս չի նշա­նակվել որեւէ պաշտո­նի, իսկ Կրեմլի խոսնակ Պեսկո­վը հայտա­րա­րել է, որ նրա նոր նշա­նակման հարցը պարզ կլի­նի առա­ջի­կա օրե­րին: Սա կարող է նշա­նա­կել երկու բան՝ կամ Պատրուշեւը անցնե­լու է այսպես ասած «վաստա­կած թոշա­կի», կամ նրա համար պատրաստվում է կառուցվածքա­յին փոփո­խություն եւ նա կգլխա­վո­րի մի նոր կառույց, որը ռուսաստանյան պետա­կան համա­կարգում կունե­նա առանցքա­յին դեր: Ի դեպ, Պուտի­նը պաշտո­նի բարձրա­ցում է ապա­հո­վել Պատրուշեւի որդու՝ մինչ այդ գյուղատնտե­սության նախա­րար Դմիտրի Պատրուշեւի համար:

Նա արդեն ոչ թե նախա­րար է, այլ փոխվարչա­պետ: Մեծ հաշվով, Պուտինն իր նախա­գա­հա­կան նոր ժամկե­տի համար ձեւա­վո­րել է ոչ թե նոր կառա­վա­րություն, կամ նոր վերնա­խավ, այլ՝ հին վերնա­խա­վի նոր դասա­վո­րություն: Սակայն, դրանք թերեւս ոչ թե կոսմե­տիկ, այլ էական վերա­դա­սա­վո­րումներ են, որոնք վկա­յում են ռուսա­կան վերնա­խա­վում շարունակվող էլի­տա­նե­րի պայքա­րի մասին: Ինչպես առիթ եմ ունե­ցել ասե­լու բազմիցս, այդ պայքա­րը առնչվե­լու է նաեւ Հայաստա­նին, իհարկե ոչ իբրեւ բացա­ռություն:: Առնչվե­լու է բոլոր այն ուղղություննե­րին, որոնք ՌԴ‑ն իր համար դիտարկում է ռազմա­վա­րա­կան: Մեծ հաշվով, առկա իրո­ղություննե­րի դրսեւո­րումը նկա­տե­լի էր նաեւ մայի­սի 8‑ին տեղի ունե­ցած Փաշինյան-Պուտին հանդիպմա­նը: Ակնա­ռու էր, որ հանդիպմա­նը «լեգի­տիմ» էր դիտվել կողմե­րի մարտա­վա­րա­կան տարա­կարծություննե­րի հանգա­մանքը, միա­ժա­մա­նակ արձաագրվել էր ռազմա­վա­րա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի «լեգի­տի­մությունը»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ