16.7 C
Yerevan

Ադրբեջան֊Իրան Լարվա­ծություն

Իշխա­նության քարո­զիչ ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջոցն, ընդհա­կա­ռա­կը իր կողմից հատուկ ընդգծել է, որ վերջին շրջա­նում Ադրբե­ջա­նի պատկան մարմիննե­րը մի խումբ «իրա­նա­կան ազդե­ցության անձանց են կալա­նա­վո­րել։

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նը Իրա­նի հետ լարվածությու՞ն է հրահրում

Մայի­սի սկզբին երկրորդ անգամ անոնսա­վորված՝ Իրա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հանդի­պումն այդպես էլ չկա­յա­ցավ, հավելյալ տեղե­կություն չկա: Ըստ երեւույթին, Բաքու-Թեհրան հարա­բե­րություննե­րում առկա խոչընդոտնե­րը ոչ միայն չեն հաղթա­հարվում, այլեւ երեւան են գալիս նոր բարդություններ: Բաքվի մերձիշխա­նա­կան մամուլը, հղե­լով իրա­նա­կան աղբյուրնե­րին, հայտնում է, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը մտա­դիր է «դադա­րեցնել Բաքվի «Ալ-Մուստաֆա» աստվա­ծա­բա­նա­կան համալսա­րա­նի գործունեությունը:

Այդ հաստա­տությունը Բաքվում գործում է Ղումի հոգեւոր ուսումնա­րա­նի իսլա­մա­կան քարոզչության Բյուրո­յի հովա­նու ներքո, ուսումն անվճար է: Նույն աղբյուրնե­րը փոխանցում են, որ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը «որո­շել են բռնագրա­վել Իրա­նի Գերա­գույն հոգեւոր առաջնորդ այա­թոլլա Ալի Խամե­յե­նիի Բաքվում լիա­զոր ներկա­յա­ցուցչի նստա­վայրը»: Ներկա­յա­ցուցչությունը չի գործում 2021 թվա­կա­նից: Պաշտո­նա­պես դա պատճա­ռա­բանվել է թագա­վա­րա­կի համա­ճա­րա­կի հանգա­մանքով:

Տեղե­կատվա-քարոզչա­կան նման արտա­հոսքե­րի դեպքում այսպես ասած՝ «ընդունող կողմը» կամ նրբո­րեն հերքում է, կամ չի արձա­գանքում, մանա­վանդ չի «վերա­հե­ռարձա­կում»: Իշխա­նության քարո­զիչ ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջոցն, ընդհա­կա­ռա­կը իր կողմից հատուկ ընդգծել է, որ վերջին շրջա­նում Ադրբե­ջա­նի պատկան մարմիննե­րը մի խումբ «իրա­նա­կան ազդե­ցության անձանց են կալա­նա­վո­րել, որ մզկիթնե­րում քարո­զում էին տապա­լել աշխարհիկ իշխա­նությունը եւ հաստա­տել շիա­դա­վան կրո­նա­պե­տություն» եւ ավե­լացնում, որ «նրանք գործել են Իրա­նի հատուկ ծառա­յություննե­րի հանձնա­րա­րությամբ»:

Ասված է բավա­կան թափանցիկ, որպեսզի հասկացվի, որ «Ալ-Մուստաֆա» աստվա­ծա­բա­նա­կան համալսա­րա­նի գործունեությունը դադա­րեցնե­լու՝ Ադրբե­ջա­նի կառա­վա­րության մտադրության կամ արդեն իսկ կայացրած որոշման մասին իրա­նա­կան աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությունը, մեղմ ասած, իրա­կա­նությունից հեռու չէ: Ուշագրավ է, որ Ադրբե­ջա­նի հոգեւոր առաջնորդ Փաշա­զա­դեն անցյալ դարի 70-ական թվա­կաննե­րին Ղումի հոգեւոր ուսումնա­րանն է ավարտել եւ անձամբ շիա­դա­վան է՝ լինե­լով էթնիկ թալիշ եւ իրա­նա­կան ինքնության կրող:

Բայց նման «մանրուքնե­րը» քաղա­քա­կան որո­շումներ կայացնե­լիս դեր չունեն: Թուրքիա­յից, հետ Իրա­նի հակա­սություններն օրերս բացա­հայտել է Գերա­գույն հոգեւոր առաջնորդը: Իրա­քի Քրդստա­նի առաջնորդ Բարզա­նիի հետ բանակցություննե­րում նա վերջի­նիս հորդո­րել է տարա­ծաշրջա­նում «համա­գործակցել ոչ միայն Թուրքիա­յի հետ»: Ասվածն ուղղա­կի նշա­նա­կում է, որ Իրա­քի հյուսի­սում Թուրքիա­յի ծրագրած «հատուկ ռազմա­կան գործո­ղությունը» Թեհրա­նի համար անընդունե­լի է:

Առկա է եւս մի նուրբ հանգա­մանք: Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նության վերա­բերյալ ԱՄՆ պետդե­պարտա­մենտի տարե­կան զեկույցին նվիրված մամուլի ասուլի­սում պետդե­պի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը մտա­հո­գություն է հայտնել Ադրբե­ջա­նում իրա­նա­կան ինքնության կրող «տասնյակ անձանց ձերբա­կա­լության» առթիվ: Թե ինչու՞ է ԱՄՆ‑ը մտա­հոգված Ադրբե­ջա­նում իրա­նա­կան ինքնության դեմ ճնշումնե­րով, կարե­լի է ենթադրել նրա­նից, որ Վաշինգտո­նը նույնպես չի սատա­րում Իրա­քի եւ Սիրիա­յի հյուսի­սում «քուրդ ահա­բե­կիչնե­րի դեմ» Թուրքիա­յի «հատուկ ռազմա­կան գործո­ղությա­նը»:

Բաքվի «Ալ-Մուստաֆա» համալսա­րա­նի գործունեության դադա­րե­ցումը, Իրա­նի Գերա­գույն հոգեւոր առաջնորդի Ադրբե­ջա­նում ներկա­յա­ցուցչի գրա­սենյա­կի փակումը, նստա­վայրը բռնագրա­վե­լու մտադրությունն, անկասկած, կոպիտ մարտահրա­վեր են Իրա­նին: Անստույգ է մի հանգա­մանք. Իրանն ինչ-որ սկզբունքա­յին հարցում «տրո­րել է Ալիեւի ոտքը» եւ նա պատասխան քայլե՞ր է ձեռնարկում: Դատե­լով փաստից, որ Իրա­նի հասցեին կոպիտ որա­կումնե­րով հրա­պա­րա­կումն արվել է իշխա­նության խոսա­փող կայքի միջո­ցով, Ալիեւն ինքն է Իրա­նի հետ լարվա­ծություն անոնսա­վո­րում: Բայց դա նրա նախաձեռնությու՞նն է, թե արտա­քին հրա­հանգա­վորման տեղե­կատվա­կան ապահովու՞մ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ