16.7 C
Yerevan

Մամլո Հաղորդագրութուն

Քաղա­քա­կան ուժե­րի առաջնորդներն իրենց հաստա­տա­կամ հավա­տարմությունը հայտնե­ցին Հայաստա­նի ժողովրդին՝ նպա­տակ ունե­նա­լով ստեղծել համա­խոհ քաղա­քա­կան և քաղա­քա­ցիա­կան ուժե­րի արդյունա­վետ շփման համար անհրա­ժեշտ միջա­վայր։

«Հանրա­պե­տություն» կուսակցություն
«Հանուն Հանրա­պե­տության» կուսակցություն,
«Հայաստա­նի Եվրո­պա­կան» կուսակցություն,
«Քրիստոնյա-Ժողովրդա­վա­րա­կա» կուսակցություն

Ընդդի­մա­դիր չորս քաղա­քա­կան ուժե­րը ձեւա­վո­րե­ցին
Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի միասնա­կան հարթակ

14 մայի­սի 2024թ․, ք․ Երեւան
Տեղի ունե­ցավ ընդդի­մա­դիր արտա­խորհրդա­րա­նա­կան չորս ուժե­րի՝ «Հանրա­պե­տություն» կուսակցության, «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության, Եվրո­պա­կան կուսակցության եւ Քրիստոնյա-ժողովրդա­վա­րա­կան կուսակցության առաջնորդնե­րի եւ ղեկա­վար կազմե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պում,
Հանդիպման մասնա­կիցնե­րը, հայտնե­լով իրենց վճռա­կա­նությունը ջանքեր գործադրե­լու․

  • Հայաստա­նի անկա­խության եւ ինքնիշխա­նության կայացման եւ եվրո­պա­կան ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստա­նի արեւմտյան քաղա­քա­կա­նության ուժգնացման եւ Եվրա­միությա­նը եւ ՆԱՏՕ-ին Հայաստա­նի լիի­րավ անդա­մակցության մեջ,
  • Հայաստա­նի ինքնիաշխա­նությունը վտանգող Ռուսաստա­նից եկող սպառնա­լիքնե­րի դեմ պայքա­րում, որոնք արտա­հայտվում են երկրի ներքա­ղա­քա­կան կայունությունը խաթա­րող ներկա­յիս հրա­պա­րա­կա­յին գործընթացնե­րում,
  • Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքի առողջացման, բարե­փո­խումնե­րի, մարդու իրա­վունքնե­րի արդյունա­վետ պաշտպա­նության եւ կոռուպցիա­յի դեմ պայքա­րի, հատկա­պես դատա­կան եւ իրա­վա­պահ համա­կարգե­րում վեթինգի իրա­կա­նացման գործում, որոնք մնում են չլուծված իշխա­նություննե­րի անհե­տեւո­ղա­կա­նության եւ կադրա­յին խնդրա­հա­րույց քաղա­քա­կա­նության պատճա­ռով,
  • Ալմա-Աթիի հռչա­կագրի սկզբունքնե­րի հիման վրա Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի կնքման եւ սահմա­նագծման եւ սահմա­նա­զատման գործընթա­ցի հաջող ավարտի գործում,
  • Արցա­խի խնդրի արդար հանգուցա­լուծման եւ միջազգա­յին իրա­վա­կան եւ քաղա­քա­կան մեխա­նիզմնե­րի գործադրմամբ Արցա­խի հայության վերա­դարձի, անվտանգության եւ իրա­վունքնե­րի ապա­հովման գործում,
    ինչպես նաեւ վերա­հաստա­տե­լով իրենց հավա­տարմությունը քաղա­քա­ցիա­կան ուժե­րի հետ համա­տեղ մինչ այժմ արտա­հայտած իրենց դիրքո­րո­շումնե­րին, որոնք ամրագրվել են, մասնա­վո­րա­պես, 2023թ․ փետրվա­րի 21‑ի հայտա­րա­րության (Երեւան), 2023թ․ սեպտեմբե­րի 30‑ի հայտա­րա­րության (Երեւան), 2023թ․ նոյեմբե­րի 13‑ի հայտա­րա­րության (Բրյուսել), 2024թ․ մարտի 28‑ի հայտա­րա­րության մեջ (Երեւան), ինչպես նաեւ խորացնե­լով միմյանց միջեւ համա­խո­հության եւ համա­գործակցության ավանդույթը՝ որո­շե­ցին ձեւա­վո­րել Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթակ։
    Հիմնադրե­լով հարթա­կը‘ միջո­ցառմա­նը մասնակցող քաղա­քա­կան ուժե­րի առաջնորդներն իրենց հաստա­տա­կամ հավա­տարմությունը հայտնե­ցին Հայաստա­նի ժողովրդին՝ նպա­տակ ունե­նա­լով ստեղծել համա­խոհ քաղա­քա­կան և քաղա­քա­ցիա­կան ուժե­րի արդյունա­վետ շփման համար անհրա­ժեշտ միջա­վայր։ Մշտա­կան գործող այս «կլոր սեղա­նը» կնպաստի Հայաստա­նի Հանրա­պե­տության եւ նրա քաղա­քա­ցի­նե­րի առջեւ ծառա­ցած քաղա­քա­կան եւ քաղա­քա­ցիա­կան խնդիրնե­րի եւ մարտահրա­վերնե­րի շուրջ մոտե­ցումնե­րի հետա­գա մերձեցմա­նը եւ հնա­րա­վո­րություն կստեղծի խնդիրնե­րի առա­վել լայն շրջա­նա­կի վերա­բերյալ միասնա­կան դիրքո­րո­շումնե­րի ձեւա­վորման եւ համա­տեղ գործո­ղություննե­րի իրա­կա­նացման համար։
    Հանդիպմա­նը մասնակցած ուժե­րը միմյանց միջեւ համա­գործակցության հետա­գա սերտացման եւ խորացման հնա­րա­վո­րության որեւէ սահմա­նա­փա­կում չեն դնում։
    Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կը բաց է բոլոր համա­խոհ քաղա­քա­կան եւ քաղա­քա­ցիա­կան ուժե­րի, անհատնե­րի միա­նա­լու համար։

«Հանրա­պե­տություն» կուսակցություն
«Հանուն Հանրա­պե­տության» կուսակցություն,
«Հայաստա­նի Եվրո­պա­կան» կուսակցություն,
«Քրիստոնյա-Ժողովրդա­վա­րա­կան» կուսակցություն

English text below

Press Release

Four Opposition Political Parties Form the Democratic Forces’ United Platform

May 14, 2024, Yerevan

The leaders and representatives of the four opposition non-parliamentary parties—the “Republic” Party, the “For the Republic” Party, the European Party, and the Christian-Democratic Party—met.
The participants of the meeting expressed their determination to make efforts.

  • In the making of Armenia’s independence and sovereignty and fulfilling the European integration, which they see in the strengthening of Armenia’s Western policy and Armenia’s full membership in the European Union and NATO,
  • In the fight against the threats coming from Russia, which threaten Armenia’s sovereignty, threats, that are expressed in the current public processes that undermine the internal political stability of the country,
  • The improvement of Armenia’s internal political life, reforms, adequate protection of human rights and fight against corruption, in the implementation of vetting especially in the judicial and law enforcement systems, which remain unresolved due to the inconsistency of the authorities and problematic personnel policies,
  • In the conclusion of the peace treaty with Azerbaijan of based on the principles of the Alma-Ata Declaration, and the successful completion of the demarcation and demarcation process,
  • With the fair resolution of the Artsakh problem and the implementation of international legal and political mechanisms to ensure the return, security, and rights of the Armenians of Artsakh,
    as well as reaffirming their loyalty to their positions expressed so far together with the civil forces, which were fixed, in particular, in the Statement of February 21, 2023 (Yerevan), the Statement of September 30, 2023 (Yerevan), the Statement of November 13, 2023 (Brussels), in the Statement of March 28, 2024 (Yerevan), as well as deepening the tradition of consensus and cooperation among themselves, they decided to form a Platform of the Democratic Forces of Armenia.
    Founding the platform, leaders of political forces, participating in the event, expressed their steadfast commitment to the people of Armenia, aiming to create an environment necessary for the effective communication of like-minded political and civil forces. This permanent “round table” will foster the convergence of approaches to the political and civil problems and challenges facing the Republic of Armenia and its citizens. It will also provide a platform to address various issues related to forming joint positions and implementing joint actions.
    The forces that participated in the meeting did not restrict the possibility of further enlargement and deepening cooperation.
    The platform invites all like-minded political and civil forces and individuals, fostering inclusivity and openness, to join our shared mission.

“Republic” party

“For the Republic” party

European Party of Armenia

Christian-Democratic Party

Առնչվող Հոդվածներ