15.8 C
Yerevan

Միա­կողմա­նիության Վտանգը

(Մաս Առա­ջին)

Քիչ չեն պատմության մեջ դեպքե­րը, երբ միա­կողմա­նությամբ առաջնորդվող և այլևս ոչ մի բանի չնա­յող հասա­րա­կությունը ինքն իրեն ի վերջո կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Միա­կողմա­նիությունը կործա­նա­րար է, անկախ նրա­նից, թե ինչ գաղա­փար է առաջ քաշում:

Արա­յիկ Մկրտումյան

Սթափ հասա­րա­կությունը չի կարող նման անկամ ներքին կյանք ու արտա­քին քաղա­քա­կա­նություն ունե­նալ: Եվ ոչ էլ լճա­ցած հասա­րա­կությունը կարող է բաղկա­ցած լինել սթափ ու գիտա­կից անհատնե­րից: Այնպես, որ լիո­վին տրա­մա­բա­նա­կան է մեր այս վիճա­կը, այլ հարց է, որ այն բազմա­թիվ խնդիրներ է առա­ջացնում:
Միա­կողմա­նիությունը, հատկա­պես հասա­րա­կա­կան մասշտա­բով այնքան խորը և ծանր խնդիր է, որ նեոֆրեյդիզմի ու ֆրեյդո­մարքսիզմի հիմնա­դիր, սոցիա­լա­կան հոգե­բան, հոգե­թե­րապևտ, փիլի­սո­փա Էրիխ Ֆրոմն իր «Առողջ հասա­րա­կություն» գրքում առանձնա­հա­տուկ ուշադրություն է դարձնում դրան: Ֆրո­մը հստակ ցույց է տալիս, թե զարգացման ինչ հնա­րա­վո­րություննե­րի առաջ է կանգնում ցանկա­ցած հասա­րա­կություն, երբ իր համար միա­կողմա­նիությունն ընտրում է որպես գործե­լու և ապրե­լու սկզբունք: Նման հասա­րա­կությունը չի կարող հոգե­պես առողջ լինել, իսկ հիվանդ հասա­րա­կություննե­րը չեն կարող որևէ առողջ արտադրանք տալ:
Հիվանդ հասա­րա­կություննե­րը ապրում են կեղծ պաթո­սի ու ոչ կիրա­ռե­լի ճշմարտություննե­րով: Դրանք էլ իրենց հերթին երաշխա­վորված աղետնե­րի են հասցնում:
Իհարկե հասա­րա­կության հոգե­կան առողջությունը միայն մեկ բանից կախված չէ, բայց նշվա­ծը ևս հանդի­սա­նում է ծայրա­հեղ վտանգա­վոր մի երև­ույթ և քիչ չեն պատմության մեջ դեպքե­րը, երբ միա­կողմա­նությամբ առաջնորդվող և այլևս ոչ մի բանի չնա­յող հասա­րա­կությունը ինքն իրեն ի վերջո կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Միա­կողմա­նիությունը կործա­նա­րար է, անկախ նրա­նից, թե ինչ գաղա­փար է առաջ քաշում: Նույնիսկ ամե­նա­լուսա­վոր գաղա­փարնե­րը կարող են կործա­նա­րար լինել, եթե դրանք առաջ են տարվում միա­կողմա­նիո­րեն, առանց քննա­դա­տության, որովհետև այն դառնում է բացարձակ ճշմարտություն և դրան հավա­տա­ցող ու դրա հետև­ից գնա­ցող հասա­րա­կությունը կարող է ոչնչացնել ինքն իրեն:
Ազա­տության, հավա­սա­րության և եղբայրության համար ծագած հեղա­փո­խությունը Ֆրանսիա­յում հանգեցրեց սարսա­փե­լի տեռո­րի յակո­բիննե­րի կողմից, իսկ հետո նաև թերմի­դո­րա­կաննե­րի լճացմանն ու Նապո­լեո­նի դիկտա­տուրա­յին, Ռուսաստա­նում սոցիա­լա­կան արդա­րության համար բռնկված հեղա­փո­խությունը բերեց ստա­լի­նիզմի, ազգա­յին ոգու բռնկումը Գերմա­նիա­յում՝ հիտլերյան նացիզմի, պետա­կա­նա­մե­տությունը Իտա­լիա­յում՝ մուսսո­լի­նիա­կան ֆաշիզմի, բանվո­րագյուղա­ցիա­կան կրկնա­բա­նությունը Չինաստա­նում՝ Մաո­յի դիկտա­տուրա­յի ու սպանդի, պետա­կան միասնա­կա­նությունը՝ Իսպա­նիա­յում ֆրանկո­յա­կան բռնա­պե­տության, ազա­տության և անկա­խության պայքա­րը՝ անարխիա­յի և ռասիզմի՝ երի­տա­սարդ ամե­րիկյան հանրա­պե­տությունում: Այս պետություննե­րից ոմանք կարո­ղա­ցան ժամա­նա­կին կանգ առնել, ինչպես օրի­նակ ԱՄՆ‑ը, Իսպա­նիան, ոմանք ծանր կորուստնե­րի գնով կարո­ղա­ցան փոքր ինչ սթափվել և դադա­րեցնել իրենց աղե­տը՝ օրի­նակ Չինաստա­նը, ոմանք ինքնասպա­նի արա­գությամբ գնա­ցին դրա հետև­ից և իսպառ քարուքանդ եղան, որից հետո միայն կարո­ղա­ցան սթափվել, ինչպես օրի­նակ Գերմա­նիան, Իտա­լիան, իսկ ոմանք էլ այնքան ծանր թաղվե­ցին այդ ամե­նի մեջ, որ մինչ օրս չեն կարո­ղա­նում դուրս պրծել դրա­նից, ինչպես օրի­նակ Ռուսաստա­նը, որը դեռ ապրում է ցարա­կան ժամա­նակնե­րի հավակնո­տությամբ, բոլշև­ի­կա-կոմունիստա­կան քարա­ցա­ծությամբ:

Գրա­ռումը՝ Արա­յիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ