16.7 C
Yerevan

Խարդախ Օրեր Ենք Ապրում

Ամե­նից վատն այն է, որ այժմ օգտա­գործվում են պատա­նի­նե­րը, ուսա­նողնե­րը, չարա­շահվում է նրանց հուզա­կան հայրե­նա­սի­րությունը։ Նրանք դեռևս չափա­զանց երի­տա­սարդ են իրե­րին սառը հայացքով նայե­լու համար, իսկ որոշնե­րը օգտվում են դրա­նից, մսխում են նրանց ավյունն ու էներգիան իրենց կարճա­ժամկետ պլաննե­րի համար։

Հակոբ Մովսես

1in TV‑ը հյրունկա­լել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սին։ Զրույցն ընթա­ցել է վերջին օրե­րին Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րի և Հայաստա­նի ճակա­տագրի մասին։
Բանաստեղծի խոսքով՝ ժողովրդա­վա­րությունը հզոր ուժ է, հզոր պաշտպա­նա­կան գործիք, հոյա­կապ քաղա­քա­կան գաղա­փար, բայց դա չեն կարո­ղա­նում հասկա­նալ այն ուժե­րը, որոն չունեն այդ մտա­ծե­լա­կե­րօը և որոնց համար այդ ամենն ընդա­մե­նը հումա­նի­տար պահվածք է և ոչ թե քաղա­քա­կան մտա­ծե­լա­կերպ։ Մինչդեռ ժողովրդա­վա­րությունը, որ գոյություն ունի դեռևս 10-րդ դարից և իր էությամբ բնո­րոշ է հայ ժողովրդին։ Ընդհանրա­պես այն ժողո­վուրդնե­րը, որոնք իրենց պատմության ընթացքում պետա­կա­նություններ են կերտել, արժեք ունեն ստեղծած, ավե­լի հակված են դեպի ժողովրդա­վա­րությունը։ Եվ հայ ժողո­վուրդն էլ իր էությամբ, պետա­կան մտա­ծո­ղությամբ մոտ է եվրո­պա­կան հասա­րա­կությա­նը, նրա հիմնա­րար արժեքնե­րին։
Հակոբ Մովսեսն ասաց, որ հիմա շատ բարդ ու որո­շիչ փուլ է հայ ժողովրդի կյանքում։ Բարդ է հատկա­պես նրա­նով, որ մենք երբեք մեր պատմության մեջ այսպի­սի խարդախ ժամա­նակներ չենք ունե­ցել։ Եղել են բարդ ժամա­նակներ, եղել են ողբերգա­կան ժամա­նակներ, բայց դրանք, որքան էլ որ լի են եղել ծանրա­գույն փորձություննե­րով, իրենք իրենցով պարզ են եղել, տեսա­նե­լի ու հասկա­նա­լի։ Իսկ հիմա վատ օրեր են, խարդախ ժամա­նակներ։ Նենգ պահվածք ու քարոզչություն է տիրում։ Եվ ամե­նից վատն այն է, որ այժմ օգտա­գործվում են պատա­նի­նե­րը, ուսա­նողնե­րը, չարա­շահվում է նրանց հուզա­կան հայրե­նա­սի­րությունը։ Նրանք դեռևս չափա­զանց երի­տա­սարդ են իրե­րին սառը հայացքով նայե­լու համար, իսկ որոշնե­րը օգտվում են դրա­նից, մսխում են նրանց ավյունն ու էներգիան իրենց կարճա­ժամկետ պլաննե­րի համար։
Ամե­նից ցավա­լին իհարկե այն է, որ այս իրա­վի­ճա­կում եկե­ղե­ցին կանգնեց նրանց կողքին, ովքեր իրենց իշխա­նության 20 տարի­նե­րի ընթացքում Հայաստա­նը վերա­ծե­ցին մի քրեաօ­լի­գարխիկ համա­կարգի։ Հակոբ Մովսեսն ասաց, որ այդ ամե­նը շատ վշտացնող երև­ույթ է, հատկա­պես, որ խոսքը վերա­բե­րում է մի այնպի­սի փառա­վոր երև­ույթի, ինչպի­սի հայ եկե­ղե­ցին է։ Բայց մենք պետք է կարո­ղա­նանք նայել իրա­կա­նության աչքե­րին։ Եկե­ղե­ցին անկա­խությունից հետո մերձե­ցել է իշխող վերնա­խա­վի հետ և նաև կոռումպացվել, ապրել է նրանց հետ ու շատ վատ գծեր և սովո­րույթներ ընդօ­րի­նա­կել։
Բանաստեղծը համա­ձայնվեց այ ն կարծի­քի հետ, որ Հայաստա­նում ներկա­յումս կատարվո­ղը չի կարող դրսից պատվիրված չլի­նել, քանի որ բազմա­թիվ ուժեր կան, որոնք աշխա­տում են ընդդեմ հՀա­յաստա­նի Հանրա­պե­տության, բայց մենք, նույնիսկ այս իրա­վի­ճա­կում չպետք է իրար վախեցնենք դրա­նով։ Մենք պետք է շարունա­կենք ապրել հանուն այսօրվա ամե­նա­մեծ արժե­քի՝ Հայաստա­նի Հանրա­պե­տութան։ Մեր պետությունը այն միաժ ուժն է, որը ճանա­չում են բոլո­րը, որի հետ են հաշվի նստում, որը պաշտպա­նում է մեզ։
Հակոբ Մովսե­սը նաև ասաց, որ այո՛, մենք պետք է լավ հարա­բե­րություններ պահպա­նենք ռուսնե­րի հետ, բայց նաև պետք է կարո­ղա­նանք հստա­կեցնել հարա­բե­րություննե­րը թուրքե­րի և մյուսնե­րի հետ։ Տարա­ծաշրջա­նում մեծ փոփո­խություններ են կատարվում՝ աշխարհա­քա­ղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումներ։ Ռուսաստա­նը ևս մեծ պատրաստություններր մեջ է ու մենք պիտի հասկա­նանք, որ ռուսներն ունեն իրենց շահե­րը ու եթե այդ շահե­րը պահանջում են զոհել Հայաստա­նը, ապա ռուսնե­րը ոչ մի վայրկյան չեզ հապա­ղի դա անել։ բայց մենք նաև պիտի կարո­ղա­նանք այնպես գործել, որ ռուսնե­րի ձեռքում մանրադրամ չդառնալ, որով նա ուրիշնե­րին վճա­րում է կեղտոտ ծառա­յություննե­րի համար։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ