22.8 C
Yerevan

Էրդո­ղա­նի «Նոր Բեմադրությունը»

Հաշվարկը բավա­կան պարզ է. Թուրքիա­յի պետա­կա­նությա­նը, թուրք քաղա­քա­կան եւ էնթնիկ-հոգեւոր ինքնությա­նը սպառնա­ցող վտանգ ներշնչել, չխնա­յել ոչինչ եւ ոչ ոքի, այդ հողի վրա հասնել «հայրե­նի­քը փրկե­լու» գաղա­փա­րի շուրջ հնա­րա­վո­րինս լայն կոնսո­լի­դա­ցիա­յի եւ խափա­նել ԺՀԿ‑ի՝ արտա­հերթ նախա­գա­հա­կան եւ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի պահանջը:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքա­կան մամուլի տեղե­կացվա­ծությամբ՝ անցած գիշեր Էրդո­ղա­նը խորհրդակցություն է անցկացրել Ազգա­յին հետա­խուզա­կան ծառա­յության տնօ­րեն Քալը­նի եւ արդա­րա­դա­տության նախա­րար Թունջի հետ: Ըստ աղբյուրներ՝ քննարկվել է ազգայնա­կան կուսակցության առաջնորդ Բահչե­լիի ներկացրած տեղե­կատվությունը, որ երկրի իրա­վա­պահ եւ արդա­րա­դա­տության համա­կարգի մի շարք բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչներ «Ֆետյո­յի» (վտա­րանդի գործիչ Ֆեթհուլլահ Գյուլե­նի «խորքա­յին կառա­վա­րության») հրա­հանգա­վորմամբ «զինված հեղաշրջում են նախա­պատրաստում»:

Նախօ­րեին Թուրքիա­յի հատուկ ծառա­յություննե­րը ձերբա­կա­լել են ոստի­կա­նության կազմա­կերպված հանցա­վո­րության դեմ պայքա­րի գլխա­վոր վարչության մի քանի բարձրաստի­ճան սպա­նե­րի, նրանց բնա­կա­րաննե­րում խուզարկություններ են անցկացվել: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պաշտո­նին հրա­ժեշտ կտա Անկա­րա­յի ոստի­կա­նա­պե­տը: Ի՞նչ է «բեմադրում» Ռեջեբ Թայիփ Էրդո­ղա­նը:

Թուրքիա­յում մունի­ցի­պալ ընտրություննե­րից հետո ներքա­ղաքկան դասա­վո­րությունը փոխվել է: Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության առաջնորդ Օզե­լի հետ ավե­լի քան երկու ժամ տեւած հանդիպմա­նը, երեւում է, Էրդո­ղա­նին չի հաջողվել հասնել հանուն երկրի ապա­գա­յի ներքին համե­րաշխության պայմա­նա­վորվա­ծության. «քեմա­լա­կաննե­րը» հազիվ թե բաց թողնեն իշխա­նության վերա­դարձի հնա­րա­վո­րությունը: Ըստ երեւույթին, ազգայնա­կան ուժե­րի «բացա­ռիկ տեղե­կացվա­ծությունը» հենց Քալը­նի գլխա­վո­րած հատուկ ծառա­յության հրա­հանգն է՝ տպա­վո­րություն ստեղծել, որ ԱՄՆ-ում ապաստան գտած Գյուլե­նը եւ իսրա­յե­լա­կան «Մոսա­դը» Թուրքիա­յի դեմ «դավադրություն են նյութում»:

Հաշվարկը բավա­կան պարզ է. Թուրքիա­յի պետա­կա­նությա­նը, թուրք քաղա­քա­կան եւ էնթնիկ-հոգեւոր ինքնությա­նը սպառնա­ցող վտանգ ներշնչել, չխնա­յել ոչինչ եւ ոչ ոքի, այդ հողի վրա հասնել «հայրե­նի­քը փրկե­լու» գաղա­փա­րի շուրջ հնա­րա­վո­րինս լայն կոնսո­լի­դա­ցիա­յի եւ խափա­նել ԺՀԿ‑ի՝ արտա­հերթ նախա­գա­հա­կան եւ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի պահանջը: Էրդո­ղա­նը ներկա­յումս ոչ միայն անձնա­կան, այլեւ կուսակցա­կան ամե­նա­ցածր վարկա­նիշ ունի եւ չի կարող լուծել իրա­վա­հա­ջորդի հարցը:

Ներքա­ղա­քա­կան կյանքում նրա դաշնա­կիցն առայժմ միայն ազգայնա­կան Բահչե­լին է, որո­շա­կի առումով՝ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի առա­ջին փուլում հինգ տոկոս քվե ստա­ցած՝ քաղա­քա­գետ Սինան Օղա­նը: Էրդո­ղա­նին առայժմ չեն աջակցում նախկին նախա­գահ Գյուլը, նախկին արտգործնա­խա­րար Դավութօղլուն: Մունի­ցի­պալ ընտրություննե­րում յոթ տոկոս քվե են ստա­ցել քրդա­մետ ուժե­րը: Անսպա­սե­լի հաջո­ղության է հասնել նախկին վարչա­պետ Էրբա­քա­նի որդի Ֆաթիհ Էրբա­քա­նը, որ նույնպես Էրդոա­նի ոխե­րիմ «բարե­կա­մի» համա­րում ունի:

«Ռազմա­կան հեղաշրջման սպառնա­լի­քը բացա­հայտվել է» Թուրքիա­յի համար արտա­քին քաղա­քա­կան շատ բարդ իրա­վի­ճա­կում. Չեղարկվել է նրա Վաշինգտոն այցը, ի հեճուկս սպա­սումնե­րի՝ Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը վերընտրվե­լուց հետո առա­ջին այցով մեկնում է Պեկին, ոչ մի կերպ չի ստացվում Անկա­րա-Բրյուսել երկխո­սությունը, գրե­թե ճգնա­ժա­մա­յին են Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րը, Սաուդյան Արա­բիան համառ հետեւո­ղա­կա­նությամբ չի ընդունում Թուրքիա­յի «պատրո­նա­ժը»: Այս ֆոնին գրե­թե պարզ բացա­հայտվել են նաեւ Թուրքիա-Իրան հակա­սություննե­րը:

Անհա­վա­նա­կան չէ, որ «զինված հեղաշրջման սպառնա­լի­քի բեմադրությունը„ խորքա­յին ծրա­գիր է: Էրդո­ղա­նը, կարծես, ազդակ է հղում վերո­հիշյալ բոլոր դերա­կա­տարնե­րին, որ Թուրքիան կարող է «մատնվել ներքին անկա­յունության՝» դրա­նից ենթադրվող տարա­ծաշրջա­նա­յին եւ անգամ գլո­բալ մարտահրա­վերնե­րով եւ, երեւի, աջակցություն է հայցում: Դա կարող է ունե­նալ նաեւ ներքին կյանքում ավե­լի կոշտ սահմա­նա­փա­կումնե­րի եւ ԺՀԿ դեմ հետապնդումնե­րի միջազգա­յին «ինդուլգենցիա ստա­նա­լու» ենթա­տեքստ: Էրդոա­նը կգնա՞ զանգվա­ծա­յին ձերբա­կա­լություննե­րի՝ իրա­վա­պահ մարմիննե­րը, բանա­կը եւ հատուկ ծառա­յություններն անցանկա­լի­նե­րից մաքրե­լու համար: Ինչպե՞ս կարձա­գանքեն դրան Վաշինգտո­նը եւ Բրյուսե­լը:

Ռուսաստա­նը կաջակցի՞ նրան՝ ինչպես 2016թվականին փրկեց: Եթե, իհարկե, կատարվա­ծը երկու երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի համա­տեղ բեմադրություն չէր: Բայց այդ դեպքում էլ հարց է՝ Էրդո­ղա­նը միայնա՞կ է «նոր բեմադրություն» հեղի­նա­կում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ