22.8 C
Yerevan

Սա Պայքար Է Եվրաինտեգրման Դեմ

Իզուր չէ, որ Չարենցը իր բանաստեղծության մեջ գրել է որ հայ ժողովրդի փրկությունը իր հավա­քա­կան ուժի մեջ է, իսկ հավա­քա­կան ուժը բռունցք է, այսինքն տարբեր ուժեր համախմբվում են մեկ նպա­տա­կի ու գաղա­փա­րի շուրջ։ Բռունցք, որը տարբեր մատնե­րից է կազմված, իսկ եթե մատնե­րը միանման լինեն, դա բռունցք չի լինի։

Ռուբեն Բաբա­յան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նը։
Ռուբեն Բաբա­յա­նը, անդրա­դառնա­լով Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րին, այն կարծի­քը հայտնեց, որ այդ ցույցե­րի մտա­հո­գություննե­րը չեն սահմա­նա­փակվում Կիրանցի կամ մեկ երկու գյուղի սահմա­նա­զատման խնդրով։ Նախա­պես շարժումը խոսում էր գյուղե­րի սահմա­նա­զատման մասին, իսկ երբ եկան Երև­ան՝ մեկ ժամ տվե­ցին վարչա­պե­տին հրա­ժա­րա­կա­նի համար, իսկ հիմա էլ խուսում են ԵՄ-ին չանդա­մակցե­լու մասին։ Տպա­վո­րություն է, որ այս ամե­նը նպա­տակ ունի խանգա­րել Հայաստա­նի եվրաինտեգրումը։ Եվրաինտեգրումից խուսա­փե­լը նշա­նա­կում էնո­րից հետ գնալ այն իրա­վի­ճա­կին, որը մեզ որպես պետություն կքանդի, իսկ որպես էթնոս՝ մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ հետո կոչնչացնի։
Ռեժի­սո­րը, պատասխա­նե­լով այն հարցին, թե արդյո՞ք նորմալ է, որ մտա­վո­րա­կա­նությա­նը բաժա­նա­նեն իրա­րից, որ դու եթե կանգնած ես այստեղ, ուրեմն ընդդի­մա­դիր մտա­վո­րա­կան ես, եթե այնտեղ, ուրեմն՝ ոչ, ասաց, որ դա աննորմալ երև­ույթ է, ու ընդհանրա­պես ոչ միայն մտա­վո­րա­կա­նությա­նը, այլ հասա­րա­կությանն ընդհանրա­պես պետք չէ նման բաժա­նումնե­րի առաջ կանգնեցնել։ Ինչ վերա­բե­րում է նրանց, որ ցույցե­րը բնո­րոշվում են որպես ապա­քա­ղա­քա­կան, դա այնդպես չէ, քանի որ երբ ընթա­նում է քաղա­քա­կան պահանջներ առաջ քաշող շարժում, ապա դա ինքնին դառնում է քաղա­քա­կան։ Կարև­որ չէ, որ ցույցի մասնակցո­ղը ատամնա­բույժ է կամ այլ մասնա­գի­տության ներկա­յա­ցուցիչ, կարև­որն այն է, թե ինչ են խոսում, ինչ պահանջներ են առաջ քաշում։ Իսկ այն ինչ հիմա խոսում են, կոնկրետ քաղա­քա­կան պահանջ է։ Բացի դրա­նից, այս պահին բողո­քի ցույցե­րի շարքե­րում երև­ում են մարդիկ, ուժեր, որոնց խոսույթում միշտ եղել է անկա­խությունը բացարձակ արժեք չհա­մա­րե­լը, այլ պետության կազմում լինե­լը։
Մեզ ոչ թե միասնություն, այլ համախմբվա­ծություն է պետք։ Իզուր չէ, որ Չարենցը իր բանաստեղծության մեջ գրել է որ հայ ժողովրդի փրկությունը իր հավա­քա­կան ուժի մեջ է, իսկ հավա­քա­կան ուժը բռունցք է, այսինքն տարբեր ուժեր համախմբվում են մեկ նպա­տա­կի ու գաղա­փա­րի շուրջ։ Բռունցք, որը տարբեր մատնե­րից է կազմված, իսկ եթե մատնե­րը միանման լինեն, դա բռունցք չի լինի։
Երբ խոսում են, ասում են հայրե­նիք, աստված, հայ, ինքնության ճգնա­ժամ, հարկա­վոր է հասկա­նալ, որ աշխարհի հետ հնա­րա­վոր չէ հարա­բերվել, երբ քո խոսույթում չկա որո­շա­կիա­ցում և կանո­նա­կարգում։ 21-րդ դարում հնա­րա­վոր չէ խոսել միջնա­դարյան տերմիննե­րով, մեկին սատա­նա­յի մարդ համա­րել, իսկ մյուսին՝ աստծո։ Եվ բացի դրա­նից, ո՞վ կարող է իր վրա նման բարդ պատասխա­նատվություն վերցնել և բացարձակ ճշմարտության մասին խոսել։ Նման բաժա­նումնե­րից հետո ո՞ւր է մնա­լու այն քրիստո­նեա­կան սերը, որի մասին լսում ենք առա­վո­տից երե­կո։ Այդ սերը պետք չէ դատարկ բառե­րով փչացնել, այլ պետք է ցույց տալ գործով։
Անդրա­դառնա­լով մշտա­պես փրկիչ փնտրե­լուն՝ Բաբա­յանն ասաց, որ փրկիչ պետք է վախկո­տին։ Փրկիչ փնտրում է նա, ով վախե­նում է։ Այո՛, վախը հասկա­նա­լի երև­ույթ է, բայց մեկ բան է օբյեկտիվ իրա­կա­նությունից ծնվող վախը, մեկ այլ բան է, երբ քեզ մշտա­պես ստի­պում են վախի մեջ մնալ, որ հետո գան քեզ փրկեն։
Ինչ վերա­բե­րում է սահմա­նա­զատմա­նը, ապա ռեժի­սո­րը վերհի­շեց, որ իր քեռին երկար ժամա­նակ աշխա­տել է ԽՍՀՄ-Թուրքիա սահմա­նագծման աշխա­տանքնե­րի վար և դա սիրո­ղա­կան զբաղմունք չէ, դա արդար կամ անարդար չէ, այլ մասնա­գի­տություն, լուրջ ու ծանրակշիռ մասնա­գի­տություն և հարկ է, որ մենք էլ մեր շուրջ ընթա­ցող գործո­ղություննե­րին վերա­բերվենք մասնա­գի­տա­կան լրջությամբ, ոչ թե զուտ էմո­ցիա­յով ու վատ բեմադրված ներկա­յա­ցումնե­րով։
Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ