15.2 C
Yerevan

Միա­կողմա­նիության Վտանգը

(Մաս 2‑րդ)

Ցանկա­ցած վեհ և ազնիվ գաղա­փա­րա­խո­սություն նախ և առաջ տեսա­կան է և սխալ ու բարդ պրակտի­կա­յում կիրառվե­լիս առա­ջացնում է մի շարք հիմնա­կան խնդիրներ, որոնք տանում են նոր ճգնա­ժա­մի:

Արա­յիկ Մկրտումյան


Այս շարքը կարե­լի է շատ երկար շարունա­կել: Բայց երև­ույթը մնում է մեկը՝ լավ գաղա­փա­րը փոխա­նակ զարգացնի, տանում է դեպի անմարդկա­յին կորուստնե­րի: Եվ հարց է առա­ջա­նում, թե ո՞րն է խնդի­րը: Եթե գաղա­փա­րը վատը լինի, այդ դեռ հասկա­նա­լի է, բայց ինչո՞ւ է լավ գաղա­փա­րը տանում վատ իրա­վի­ճա­կի: Ինչո՞ւ է ազգա­յին զարթոնքը հագեցնում ֆաշիզմի ու նացիզմի, ազա­տությունը՝ բռնա­պե­տության, եղբայրությունը՝ կոտո­րա­ծի և այլն: Նույնիսկ ժողովրդա­վա­րությունը մի օր փորձանք է բերե­լու, եթե ամբողջո­վին միա­կողմա­նի լինի:
Այդ բոլո­րի պատճա­ռը միա­կողմա­նի վերա­բերմունքն է, երբ հասա­րա­կությունը կամո­վին կամ ակա­մա վազում է որևէ գաղա­փա­րի հետև­ից և չի նկա­տում, որ գաղա­փա­րը զարգա­նա­լու փոխա­րեն կանգ է առել, սկսվել է այլա­սերվել, հեռա­ցել է իր նպա­տակնե­րից: Որովհետև երբ չկա սխալն ընդունե­լու կամք, քննա­դա­տե­լու քաջություն, ապա գաղա­փա­րը վերածվում է «աստվա­ծա­յին» ճշմարտության և անգամ ամե­նա­կո­պիտ սխալնե­րը դառնում են սուրբ և պաշտե­լի: Գերմա­նա­կան ազգի, աշխարհին հաղթե­լու քայլե­րը ի վերջո մոխրա­կույտի վերա­ծե­ցին Բեռլի­նը: Հիմա իհարկե գերմա­նա­ցի­նե­րը կասեն, որ Հիտլե­րը բռնա­պետ էր և գերման ժողո­վուրդը երբեք չի ցանկա­ցել այն, ինչ անում էին նացիստնե­րը, բայց մի՞թե Հիտլե­րը կարող էր իր չորս օգնա­կաննե­րով դառնալ Երրորդ Ռեյխի ֆյուրեր, եթե մարդիկ նրան չընտրեին, չհնա­զանդվեին:
Փորձենք հասկա­նալ, թե ինչպես է աշխա­տում միա­կողմա­նիությունը:
Հասա­րա­կության համար ամե­նավտանգա­վոր ճանա­պարհը ոչ թե տնտե­սա­կան կամ ռազմա­կան խնդիրներն են, այլ ընդհանրա­պես խնդիրնե­րին նայե­լու միա­կողմա­նիությունը: Ցանկա­ցած միա­կողմա­նի վերա­բերմունք ի վերջո հանգեցնում է դեգրա­դա­ցիա­յի: Եթե որևէ խնդիր ունե­ցող հասա­րա­կություն ընտրում է ոչ թե համա­չափ հավա­սա­րա­զոր զարգացման ուղին, այլ հենց սկզբից կամ որոշ ընթացք համընդհա­նուր պայքա­րից հետո ընտրում է միա­կողմա­նի վերա­բերմունք, նրա մոտ զարգա­նում է ճնշող փոքրա­մասնություն, որն էլ հետա­գա պայքա­րի մեջ է մտնում ողջ հասա­րա­կության հետ:
Եթե փորձենք ավե­լի պարզ արտա­հայտվել, ապա նշենք, որ այդ հիմնա­կա­նում արտա­հայտվում է առա­վե­լա­պես քաղա­քա­կան առումով, քանի որ որպես այդպի­սին սովո­րա­բար քաղա­քա­կան շրջա­նակնե­րին կողմ կամ դեմ արտա­հայտվե­լով է փորձ արվում ընդհա­նուր խնդիրնե­րի նկատմամբ վերա­բերմունք ցույց տալ: Հատկա­պես եթե հասրա­կության ու պետության առաջ որևէ սուր հարց է դրված, ապա հասա­րա­կությունը սովո­րա­բար ընտրում է առա­վել ռեակցիոն որևէ խմբի կամ անհա­տի, որից սպա­սում է բոլոր խնդիրնե­րի լուծման շուտա­փույթ բանա­լին:
Ինչպես հաճախ է պահանջում այդ նեղ խմբի կողմից հռչակված գաղա­փա­րա­խո­սությունը սովո­րա­բար շատ կիսատ է լինում և հատկա­պես կրթության գիտության և տնտե­սության հարցե­րը ոչ միայն գաղա­փա­րա­պես խորը հիմնա­վորված չեն նրանց ծրագրե­րում, այլև հաճախ մի կողմ են մղվում քանի որ ընտրված խումբը հիմնա­կա­նում զբաղված է նեղ ոլորտով՝ առա­վե­լա­պես քաղա­քա­կան-ռազմա­կան ուղղությամբ: Այդ դեպքում մեծ դեր է հատկացվում բանա­կին, ոստի­կա­նությա­նը, բյուրոկրա­տիա­յին իսկ մնա­ցած ոլորտնե­րը՝ տնտե­սությունը սպա­սարկվում է մինի­մալ չափով, իսկ կրթության գիտության, առողջա­պա­հության և մնա­ցած հարցե­րով զբաղվում են այնքան, ինչքան կարող են զբաղվել կողմնա­կի խնդրով և այնքան ինչքան պետք է իրենց:
Միա­կողմա­նիությունը երբ սկսում է հաղթել, սկսում է ճնշել, իսկ ճնշումը միշտ դիմադրություն է առա­ջացնում: Այդ պարա­գա­յում երեք տարբե­րակ կա, կամ դիմադրությա­նը կոտրում են ու դառնում ավե­լի տոտա­լի­տար, կամ դիմադրությունը հաղթում է և ձևա­վո­րում նոր ճնշող հատված, կամ էլ դիմադրությունը չի կոտրվում բայց չի էլ հաղթում, և հասա­րա­կությունը էլ ավե­լի է պառակտվում ինքն իր մեջ: Ցանկա­ցած վեհ և ազնիվ գաղա­փա­րա­խո­սություն նախ և առաջ տեսա­կան է և սխալ ու բարդ պրակտի­կա­յում կիրառվե­լիս առա­ջացնում է մի շարք հիմնա­կան խնդիրներ, որոնք տանում են նոր ճգնա­ժա­մի:

Գրա­ռումը՝ Արա­յիկ Մկրտումյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ