22.8 C
Yerevan

Հայաստա­նից Հող Չի Զիջվել

Հայկա­կան կողմն առա­ջարկել է Ռուսաստա­նին, որ Զվարթնոց օդա­նա­վա­կա­յա­նում, ինչպես նաև ՀՀ տարածքում գտնվող 17 հենա­կե­տե­րը, որոնք տեղա­կայվել էին պայմա­նա­վորվա­ծություննե­րի հիմքով, դուրս բերվեն Հայաստա­նից, ինչը և կատարվում է։

Արմեն Գրի­գորյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է Հայաստան-Ադրբե­ջան սահմա­զատման աշխա­տանքնե­րի և դրանց վերա­բե­րող լուրե­րին։
ԱԽ քարտուղարն իր խոսքում նշել է, որ այդ սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րը կատարվում են հիմք ընդունե­լով Ալմա Աթա­յի հռչա­կա­գի­րը և 1976թ․ խորհրդա­յին քարտեզնե­րը։ Քարտե­զի ադմինստրա­տիվ սահմաննե­րը դառնում են պետա­կան սահման և այն ինչ պատկա­նում է Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, մնում է Հայաստա­նին և ոչ մի սանտի­մետր չի զիջվում Ադրբե­ջա­նին։ Գալով նրան, որ այս պահին կան հատվածներ, որ պիտի փոխանցվեն Ադրբե­ջա­նին, քանի որ ըստ քարտե­զի դա մտնում է նրա կազմի մեջ՝ Արմեն Գրի­գորյա­նը նշեց, որ Ոսկե­պա­րում, Բաղա­նի­սում խնդիրներ չկան, որոշ բարդություններ կան Կիրանցի հետ կապված, ավե­լի կոնկրետ՝ չորս շինություն, որ հիմա հայկա­կան կողմում են, բայց պիտի փոխանցվեն Ադրբե­ջա­նին։ Դրանցից մեկը տուն է, մյուսը՝ վագոն-վաճա­ռասրահ, որը հիմա չի աշխա­տում։ Այդ չորս կառույցնե­րի մասով կառա­վա­րությունը պատրաստ է անել անհրա­ժեշտ ամեն ինչ, որպեսզի դա բացա­սա­բար չազդի սեփա­կա­նա­տե­րե­րի վրա։ Բայց դա չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը հող է հանձնում Ադրբե­ջա­նին։ Մի բան է վերահսկե­լը, մեկ այլ բան է օրի­նա­կան հիմքով տիրա­պե­տե­լը։ Եվ պետք է հասկա­նալ, որ այդ քարտեզնե­րի հիման վրա կատարված սահմա­նա­զատման գործընթա­ցում նաև Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ գտնվող այն հատվածնե­րը, որոնք պատկա­նում են Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, կվե­րա­դարձվեն Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։
Արմեն Գրի­գորյանն ասաց, որ սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րը մեկ օրում արվող չեն, դա պարզա­պես հնա­րա­վոր չէ, ընդ որում դա բավա­կան բարդ և երկա­րատև գործընթաց է և անհնար է, որ որևէ խնդիր չծա­գի։ Խնդիրնե­րի առա­ջա­ցումը բնա­կա­նոն երև­ույթ է, բայց կարև­որ է նաև այն, որ ՀՀ կառա­վա­րությունը պատրաստա­կամ է լուծել առա­ջա­ցած ցանկա­ցած խնդիր։
ԱԽ քարտուղա­րը, մեկնա­բա­նե­լով այն լուրե­րը, որ Հայաստա­նին վերա­դարձվող 25 հեկտար տարա­ծությունը սուտ է, ասաց, որ այդ հատվա­ծում կատարված սահմա­նա­զատման հետև­անքով Հայաստա­նը հնա­րա­վո­րություն է ստա­ցել օգտա­գործե­լու 25 հեկտար հողա­տա­րածք, որը անհնար էր շփման գծի առկա­յության ժամա­նակ։ Հիմա, երբ զինված ուժե­րի փոխա­րեն այնտեղ ծառա­յություն են իրա­կա­նացնե­լու սահմա­նա­պահ զորքե­րը, այդ 25 հեկտա­րը նորից դառնում է լիո­վին վերահսկվող ու կիրառման համար պիտա­նի։
Ինչ վերա­բե­րում է, նրան, որ ընդդի­մա­դիրնե­րը հայտա­րա­րում են, որ այս ամբողջ գործընթացն ապօ­րի­նի է, քանի որ Ալմա Աթա­յի հռչա­կա­գի­րը չի կարող հիմք հանդի­սա­նալ սահմա­նա­զատման համար, Արմեն Գրի­գորյանն ասաց, որ այդ հռչա­կագրի համա­ձայն հետխորհրդա­յին 12 պետություններ փոխա­դարձա­բար ճանա­չում են միմյանց սահմաննե­րը, ամեն ինչ օրի­նա­կան հիմքե­րի վրա է կառուցված։ Իսկ այն, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև ողջ ԽՍՀՄ գոյության ընթացքում միայն երկու անգամ է օրի­նա­կան վարչա­տա­րածքա­յին փոփո­խություններ արվել, դրանցից մեկը 1929 և 1984–88թթ․ գործընթանցերն են, ապա այս դեպքում կա մի իրա­վի­ճակ, որ 1984–88թթ․ գործընթացնե­րը մինչև վերջ չեն կատարվել, չեն ամբողջացվել ուստի և չեն կարող հանդի­սա­նալ սահմա­նա­զատման հիմք, իսկ 1976թ․ քարտե­զը, որով և սահմա­նա­զա­տումն իրա­կա­նացվում է, հիմնվում է 1969, ապա և 1929թ․ քարտեզնե­րի վրա։
Արմեն Գրի­գորյա­նը նաև խոսեց Հայաստան-Ռուսաստան բանակցություննե­րի ու դրանց հետև­անքով ռուսա­կան 17 հենա­կե­տե­րի դուրս բերման մասին։ Հայկա­կան կողմն առա­ջարկել է Ռուսաստա­նին, որ Զվարթնոց օդա­նա­վա­կա­յա­նում, ինչպես նաև ՀՀ տարածքում գտնվող 17 հենա­կե­տե­րը, որոնք տեղա­կայվել էին պայմա­նա­վորվա­ծություննե­րի հիմքով, դուրս բերվեն Հայաստա­նից, ինչը և կատարվում է։ Ինչ վերա­բե­րում է նրան, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաննե­րին դեռևս շարունա­կում են մնալ ռուսա­կան զորքեր, ապա դրանք միջպե­տա­կան պայմա­նագրա­յին հիմքեր ունեն, Հայաստանն այս մասին որևէ բանակցություն չի վարել Ռուսաստա­նի հետ։ ԱԽ քարտուղարն ասաց նաև, որ Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րը չեն կարող և չպետք է վերածվեն տարա­ծաշրջա­նա­յին խնդիրներ բարձրացնե­լու միջո­ցի, ուստի և անհասկա­նա­լի է ռուսնե­րի այն պահվածքը, երբ նրանք հայտա­րա­րում են, որ ԵՄ դիտորդնե­րի առկա­յությունը բացա­սա­բար է անդրա­դառնում տարա­ծաշրջա­նի երկրնե­րի վրա։

Մանրա­մասնե­րը՝
https://www.youtube.com/watch?v=Wj3XhKOoG1U

Առնչվող Հոդվածներ