22.8 C
Yerevan

Պուտի­նի Չինա­կան Ձախո­ղումը

Իրա­կան հաշվեկշռով Չինաստա­նը Ռուսաստա­նին բոլոր առումնե­րով գերա­զանցում է: Եթե արեւմտյան մամուլի տեղե­կություննե­րը հավաստի են կամ գոնե՝ արժա­նա­հա­վատ, ապա Պուտին-Սի Ծինփին բանակցություննե­րը հետխորհրդա­յին երկրնե­րի համար իրենց ինքնիշխա­նությունը եւ ընտրության ազա­տությունը պաշտպա­նե­լու առումով կարեւոր նշա­նա­կություն ունեն:

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփի­նին

Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նին Պեկի­նում շքեղ ընդունե­լություն են կազմա­կերպել, կողմերն ստո­րագրել են երե­սուն էջա­նող համա­տեղ հայտա­րա­րություն, որ անմի­ջա­պես հրա­պա­րակվել է Կրեմլի պաշտո­նա­կան կայքում: Փաստա­թուղթն, իհարկե, տպա­վո­րիչ է, բայց չէ՞ որ Ռուսաստա­նի նախա­գա­հի այցին ընդա­ռաջ արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով նրա օգնա­կան Ուշա­կովն ասել է, որ այցի առանցքա­յին նպա­տակն ԱՊՀ տարածքում ինտեգրա­ցիան եւ Չինաստա­նի «մեկ գոտի՝ մեկ ճանա­պարհ» նախա­ձեռնության համադրման-լծորդման հնա­րա­վո­րությունն է: Համա­տեղ հայտա­րա­րության տեքստում այդ մասին ոչ մի դրույթ չկա:

Կարե­լի է ենթադրել, որ չինա­կան կողմը խուսա­փել է հարցի քննարկումից: Հնա­րա­վոր է՝ Ռուսաստա­նի նախա­գա­հը եւ Չինաստա­նի առաջնորդը «մտքե­րի փոխա­նա­կում են ունե­ցել» կամ թեման շոշափվել է ավե­լի ցածր ձեւա­չա­փի հանդի­պումնե­րում, բայց փաստը մնում է փաստ. ինտեգրա­ցիոն նախագծե­րի համադրման համա­ձայնության կողմե­րը չեն եկել: inosmi.ru‑ն փոխանցում է Պուտին-Սի Ծինփին բանակցություննե­րից արեւմտյան առա­ջա­տար լրատվա­մի­ջոցնե­րի առա­ջին տպա­վո­րություննե­րը:

Գերիշխող է այն տեսա­կե­տը, որ, չնա­յած համա­գործակցությունը շարունա­կե­լու եւ խորացնե­լու, այդ թվում՝ ռազմա­կան ոլորտում, մասին հավաստիա­ցումնե­րին, ամե­նա­ռանցքա­յին հարցում, այնումե­նայնիվ, Սի Ծինփի­նը մնա­ցել է իր տեսա­կե­տին. Ուկրաի­նա­յի հարցում նա Ռուսաստա­նին հրա­պա­րա­կա­յին չի քննա­դա­տում, թեեւ Արեւմուտքն ահռե­լի ճնշումներ է գործադրում, բայց շարունա­կում է հավա­տա­րիմ մնալ կարգա­վորման իր տասներկու կետից բաղկա­ցած հայե­ցա­կարգին, որտեղ առաջնա­յին է Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նության եւ տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպա­նումը:

Այս առումով բրի­տա­նա­կան The Telegraph‑ի մեկնա­բա­նը նկա­տել է տվել, որ բանակցություննե­րից հետո, ընդ որում նա ասում է, որ Ուկրաի­նա­յի հարցով Պուտի­նը եւ Սի Ծինփի­նը հատուկ դեմ առ դեմ հանդի­պում են ունե­ցել, Ռուսաստա­նի նախա­գա­հը մամուլի համար հայտա­րա­րությամբ միայն մի նախա­դա­սություն է հնչեցրել՝ չինա­կան կողմին շնորհա­կա­լություն հայտնե­լով «այդ հարցի (ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտության) լուծման առա­ջարկություններ ներկա­յացնե­լու համար»: Բրի­տա­նա­ցի մեկնա­բա­նը եզրա­կացրել է, որ Պուտի­նին «չի հաջողվել Սի Ծինփի­նից հստակ երաշխիքներ ստա­նալ, որ նա չի մասնակցի Ուկրաի­նա­յի հարցով Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք խորհրդա­ժո­ղո­վին»:

Մեկնա­բա­նի գնա­հատմամբ՝ «Սի Ծինփի­նը բաց է թողել Արեւմուտքի հետ պայմա­նա­վորվա­ծության դուռը»:  Ըստ էության, Պեկի­նի սկզբունքա­յին մոտե­ցումն այն է, որ Ռուսաստա­նը եւ Չինաստա­նը համա­գործակցում են այնտեղ եւ այնքա­նով, որտեղ եւ որքա­նով դա չի հասնում «կողմե­րից մեկի ազատ ընտրության սահմա­նա­փակմա­նը»: Հետխորհրդա­յին տարածքի ինտեգրման ռուսաստանյան ծրա­գիրն, ըստ այդմ, Պեկի­նը գնա­հա­տել է իր «ազատ ընտրությունը սահմա­նա­փա­կող»: Առկա իրո­ղություննե­րով դա միանգա­մայն օրի­նա­չափ մոտե­ցում է. Չինաստա­նը կայուն ներկա է Կենտրո­նա­կան Ասիա­յում, գործնա­կան կապեր ունի Ադրբե­ջա­նի հետ, ըստ տեղե­կություննե­րի՝ Վրաստա­նում ձեռնա­մուխ է եղել Անակլիա նավա­հանգստի կառուցմա­նը, աջակցում է Հայաստա­նի հարա­վում կոմունի­կա­ցիա­յի բացմա­նը:

«Լծորդվել» ԱՊՀ ինտեգրացման Մոսկվա­յի նախա­ձեռնությա­նը, նշա­նա­կում է հետխորհրդա­յին տարածքում ցանկա­ցած նախա­ձեռնություն պայմա­նա­վո­րել Ռուսաստա­նի համար նպա­տա­կա­հարմա­րությամբ: Մինչդեռ իրա­կան հաշվեկշռով Չինաստա­նը Ռուսաստա­նին բոլոր առումնե­րով գերա­զանցում է: Եթե արեւմտյան մամուլի տեղե­կություննե­րը հավաստի են կամ գոնե՝ արժա­նա­հա­վատ, ապա Պուտին-Սի Ծինփին բանակցություննե­րը հետխորհրդա­յին երկրնե­րի համար իրենց ինքնիշխա­նությունը եւ ընտրության ազա­տությունը պաշտպա­նե­լու առումով կարեւոր նշա­նա­կություն ունեն: Խոսքը մասնա­վո­րա­պես Կենտրո­նա­կան Ասիա­յի եւ Հարա­վա­յին Կովկա­սի երկրնե­րի մասին է: Մեր դեպքում չափա­զանց մարտահրա­վե­րա­յին կլի­ներ, եթե Ռուսաստա­նը եւ Չինաստա­նը պայմա­նա­վորվեին տարա­ծաշրջա­նում Ադրբե­ջա­նի «բացարձակ առաջնորդության» հարցում:

Չի հետեւում, իհարկե, թե այդպի­սով Ադրբե­ջա­նը Չինաստա­նի համար կորցնում է հետաքրքրությունը, բայց մի բան է չին-ադրբե­ջա­նա­կան կոմունի­կա­ցիոն համա­գործակցությունը, բոլո­րո­վին այլ, եթե դա ներգրվում է ռուս-չինա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան «լծորդությա­նը»: Հայաստա­նը պետք է կարո­ղա­նա այդ հնա­րա­վո­րությունը կապի­տա­լի­զացնել եւ պահպա­նել ինքնիշխան սուբյեկտությունը:

Հոդվա­ծը ՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ