28 C
Yerevan

Աշխարհում Մեխա­նիզմ Է Փոխվում, Նախկին Կանոննե­րը Չեն Սշխա­տում

Այսինքն երկրում կուսակցություննե­րը վաղուց արդեն որևէ դերա­կա­տա­րում չունեն և չեն էլ կարող ունե­նալ, քանի որ երկրում քաղա­քա­կան միտք չկա, սպառվել է։ Մյուս կողմից էլ իշխա­նություննե­րի կողմից անընդհատ առասպե­լա­կա­նացվում են Ռ․ Քոչարյա­նը, Ս․ Սարգսյա­նը և իշխա­նության համար ապա­հո­վում դիվա­կա­նացված ընդդի­մություն։ Բայց դա էլ իր հերթին քաղա­քա­կան վակուումն ավե­լի է մեծացնում։

Մանվել Սարգսյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է քաղա­քա­գետ Մանվել Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են այս օրե­րին Երև­ա­նում տեղի ունե­ցաող բողո­քի ցույցե­րը, սահմա­նա­զա­տումը և այլ հարա­կից թեմա­ներ։
Քաղա­քա­գե­տը սահմա­նա­զատման մասին ասաց, որ կարև­որ է ընդգծել, այն, որ ներկայսումս կատարվո­ղը ոչ թե ավարտված կամ հաստատված ու հասկացված մ իբան է, այլ ավե­լի շատ գործընթա­ցա­յին բնույթ ունի։ Սահմա­նա­զատման աշխա­տանք կատարվում է, կան որոշ հատվածներ, որտեղ ինչ ինչ աշխա­տանքներ են կատարվել, բայց դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք նույն կերպ կընթա­նան աշխա­տանքնե­րը ողջ սահմա­նագծով, թե ոչ։ Ալմա­թիի հռչա­կա­գի­րը ոչ թե երկա­թե կանոն է այդ սահմա­նա­զատման համար, այլ ընդունվել է որպես ընդհա­նուր պայմա­նա­վորվա­ծություննե­րի հիմք։ Բնա­կա­նա­բար Ադրբե­ջա­նը ներկա­յումս տեղի ունե­ցող այդ աշխա­տանքնե­րը իր հանրությա­նը չի ներկա­յացնում որպես սահմա­նա­զատման աշխա­տանք, այլ որպես Հայաստա­նից անընդհատ ստացվող զիջումներ։ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է ներկա­յացնել իրա­վի­ճակն այնպես, որ իրենք պահանջում են, իսկ հայե­րը՝ զիջում։ Այդ հարցի հետ կապված մեկնա­բա­նություններն ավե­լի անո­րոշ են դառնում, քանի որ տեղե­կատվությունը երբեմն շատ հակա­սա­կան է ու միանգա­մից կողմնո­րոշվել չի ստացվում։ Նույն կետի հարցով կարող են իրար լրիվ հակա­սող լուրեր ստացվել։ Հասկա­նա­լը բարդացնում է նաև ՀՀ իշխա­նություննե­րի այն պահվածքը, որ տեղի ունե­ցո­ղը փորձում են ներկա­յացնել որպես դիվա­նա­գի­տա­կան հաղթա­նակ՝ ակնա­կե­լով, որ դրա այլընտրանքը պատե­րազմն է, ինչն էլ հասա­րա­կության ներսում լրիվ հասկա­նա­լի հուզմունք է առաջ բերում։
Մանվել Սարգսյա­նի կարծի­քով հենց այդ հուզմունքն է պատճառ է դարձել այս օրե­րին ընթա­ցող ցույցե­րի համար։ Ցույցե­րը ևս գործընթա­ցա­յին երև­ույթ են ու խոշոր հաշվով ոչ մի տեղ չեն տանում։ Մարդիկ հուզված են, բարկա­յա­ցած, նրանց արժա­նա­պատվությունը խոցված է ու այս ցույցե­րը ինչ որ առումով նաև պատի­վը, արժա­նա­պատվությունը փրկե­լու համար է։ Ինչ վերա­բե­րում է դրա ընթացքին, թե արդյո՞ք շարժումը կմա­րի, թե նոր թափ կհա­վա­քի, դժվար է միանշա­նակ ասել։ Այդ շարժումը բացա­սա­կան հույզե­րի հետև­անք է։ Օրի­նակ Կիրանցում խնդիր առա­ջա­ցավ, շարժումը թափ ստա­ցավ, շարժումը գուցե վաղը մի քանի տասնյակ անգամ ավե­լի մեծ ու հզոր լինի, եթե համա­պա­տասխան աստի­ճա­նի խնդիրներ առա­ջա­նան ինչ որ հարցե­րում, որոնք հասա­րա­կությա­նը կմղեն պոթկումնե­րի։ Բայց այս շարժումը հազիվ թե հանգեցնի այն քաղա­քա­կան հաղթա­նա­կին, որի մասին խոսում են ընդդի­մա­դիրնե­րը։ Պատճառնե­րը բազմա­թիվ են ու առա­ջին հերթին պետք է նշել անո­րո­շությունը։ Ի տարբե­րություն 2018թ․ Նիկոլ Փաշինյա­նի գլխա­վո­րած շարժման, որտեղ հստակ նշվում էր ծրա­գի­րը՝ քրեաօ­լի­գարխիկ տարրի հեռա­ցում, ժողովրդի կողմից ժամա­նա­կա­վոր վարչա­պե­տի ընտրություն, այնուհետև արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ, հիմա չկա այդ որո­շա­կիա­ցումը։ Անգամ իշխա­նության հասցեին հնչող մեղադրանքնե­րը կոնկրե­տացված ու դետա­լացված չեն։ Նիկոլ Փաշինյանն իր ժամա­նա­կին դիմում էր իշխող խմբակցությա­նը, որից էլ պահանջում էր որևէ գործո­ղություններ, իսկ հիմա շարժումը դիմում է ընդդի­մությա­նը։ Ինչի՞ համար, եթե ընդդի­մությունը ուժ չունի առա­ջադրված հարցերն իրա­կա­նացնե­լու համար։ Ընդ որում միայն ծրա­գի­րը բավա­կան չէ, այլ կարև­որ է նաև պահվածքը։ Քանի որ շատ են համե­մա­տություննե­րը Փաշինյա­նի շարժման հետ, ապա այն ժամա­նակ Փաշինյա­նը դիմում էր իշխա­նությա­նը՝ արտա­հերթ ընտրություններ անցկացնե­լու պահանջով, իսկ հիմա ընդդի­մությունը կարող է մանդատնե­րը վայր դնել ու դրա­նով իսկ ստի­պել իշխա­նություննե­րին, որ վերջիններս արտա­հերթ ընտրություննե­րի գնան։ Բայց չի անում, որովհետև հասկա­նում է, որ ընդդի­մության շատ ներկա­յա­ցուցիչներ այլևս չեն հայտնվի օրեսնդիր մարմնում, որոշ պատգա­մա­վորներ մանդա­տը դնե­լու պես կդատվեն։ Այնպես է ստացվել, որ ժողո­վուրդը նաև տեսնում է, որ ընդդի­մա­դիր ողջ դաշտը հավաքվել է շարժման շուրջը՝ նախկին համարվող ամբողջ համա­կարգը, իսկ մարդիկ նրանց լավ են հիշում ու հասկա­նա­լի է նրանց իներտությունը։ «Նախկին» կոչվող ներկա­յիս ընդդի­մությունը ինքնասպա­նության է գնում, սա իր վերջն է։
Մանվել Սարգսյա­նը մի կարև­որ դիտարկում իրա­կա­նացրեց առ ան, որ դեռևս 2010-ականնե­րի սկզբից Հայաստա­նում կուսակցություններն արդեն ամբողջո­վին սպառվել էին որպես կենսունակ մարմիններ։ 2010-ականնե­րից այս կողմ գրե­թե բոլոր կարև­որ իրա­դարձություննե­րի լուծմա­նը ձեռնա­մուխ են եղել քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րը, հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րը՝ «Էլեկտրիկ Երև­ան», «Դեմ եմ պարտա­դի­րին», «Ոչ 150 դրամնե­րին», Մաշտո­ցի պուրա­կի բնա­պահպա­նա­կան և այլ բնա­պահպա­նա­կան ակցիա­ներ։ Այսինքն երկրում կուսակցություննե­րը վաղուց արդեն որևէ դերա­կա­տա­րում չունեն և չեն էլ կարող ունե­նալ, քանի որ երկրում քաղա­քա­կան միտք չկա, սպառվել է։ Մյուս կողմից էլ իշխա­նություննե­րի կողմից անընդհատ առասպե­լա­կա­նացվում են Ռ․ Քոչարյա­նը, Ս․ Սարգսյա­նը և իշխա­նության համար ապա­հո­վում դիվա­կա­նացված ընդդի­մություն։ Բայց դա էլ իր հերթին քաղա­քա­կան վակուումն ավե­լի է մեծացնում։
Անդրա­դառնա­լով այն բանին, որ ռուսնե­րը իրենց որոշ հենա­կե­տե­րը հանե­ցին Հայաստա­նից ու նաև հեռա­նում են Արցա­խից, Մանվել Սարգսյանն ասաց, որ հայե­րը նոր են հասկա­նում, որ դա երկրի անկա­խությա­նը միտված կարև­որ քայլե­րից է։ Ի՞նչ տարբե­րություն, թե քո սահմա­նին ռուսա­կան զորք կլի­նի կանգնած, թե թուրքա­կան, եթե նրանք միասնա­կան ծրագրով են գործել։ Մենք մեր անվտանգությունը երկու հարյուր տարի է նույն մեխա­նիզմով են ցանկա­նում ապա­հո­վել ու չենք հասկա­նում, որ հստակ կանոններ են փոխվել, որ նախկին համա­կարգը, եթե նույնիսկ առաջ աշխա­տել է, հիմա չի աշխա­տում։ Քաղա­քա­գե­տը նաև անլուրջ որա­կեց այն կարծիքնե­րը, որ ռուսնե­րի հետ հնա­րա­վոր էր ավե­լի լավ հարա­բե­րություններ պահպա­նել, եթե իշխա­նություննե­րը այլ կերպ պահեին իրենց։ Ռուսներն իրենք են հեռա­նում այստե­ղից։ ՀԱյաստա­նը ռուսնե­րի համար կորցրել է իր նշա­նա­կությունը, ռուսներն էլ Հայաստա­նին մաս-մասն պատա­ռո­տում են՝ իրենց շահե­րի համար տալով սրան-նրան։ Մեխա­նիզմ է փոխվել ու եթե մենք չհասկա­նանք դա, միշտ դուրս ենք մնա­լու գործընթացնե­րից։ Բացի դրանցի էլ, ռուսնե­րի հետ մնա­լու միտքն այն էր, որ նրանք պաշտպա­նեին հայե­րին, բայց եթե ռուսնե­րը ոչ մի բան չեն անում, էլ մնում են ի՞նչ անեն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ