28 C
Yerevan

Էրդո­ղա­նը Ստուգում Է “Ալիքնե­րը”

Անկա­րան ու Բաքուն գուցե մտմտան, որ առկա իրա­վի­ճա­կում Իրա­նին իրենց աջակցությունը կարող են «վաճա­ռել» հենց Իրա­նի վրա՝ հաղորդուղի­նե­րի հարցում իրա­նա­կան դիրքո­րո­շումը փոխե­լու համար։

Հակոբ Բադալյան

Էրդո­ղա­նը «ստուգե՞լ» է Ալիեւին իրա­նա­կան աղե­տից հետո

Ադրբե­ջա­նը բազմիցս արտա­հայտել է իր հավա­տարմությունը երկա­րա­տեւ խաղա­ղությա­նը եւ նույնը սպա­սում ենք Երեւա­նից, Թուրքիա­յի կառա­վա­րության նիստից հետո հայտա­րա­րել է այդ երկրի նախա­գահ Էրդո­ղա­նը, որը մինչ այդ էլ հեռա­խո­սազրույց էր ունե­ցել Ալիեւի հետ: Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցի հիմնա­կան պատճա­ռը կամ առի­թը թերեւս Իրա­նի նախա­գահ Իբրա­հիմ Ռեյի­սիի ողբերգա­կան մահն էր, որ տեղի ունե­ցավ իրան-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին հենց Ալիեւի հետ նրա հանդի­պումից ժամեր անց:

Էրդո­ղանն ըստ ամե­նայնի Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցում փորձել է հասկա­նալ իրա­վի­ճակն ու այն հնա­րա­վոր առնչություննե­րը, որ դրան կարող էր ունե­նալ Ադրբե­ջա­նը՝ ուղղա­կի, թե անուղղա­կի, հաշվի առնե­լով այն իսրա­յե­լա­կան հենա­կե­տե­րի առկա­յությունը, որ կա Ադրբե­ջա­նում: Ի վերջո, շատ փորձա­գետներ խոսում են այն մասին, որ հնա­րա­վոր է Իրա­նի նախա­գա­հին տեղա­փո­խող ուղղա­թի­ռը ենթարկվել է արտա­քին հեռա­հար ազդե­ցության: Սա իհարկե վարկած է, սակայն բավա­կա­նին քննարկվող եւ միանգա­մայն տրա­մա­բա­նո­րեն հիմնա­վորված վարկած:

Թուրքիա­յին հուզողն իհարկե լայն իմաստով այն հնա­րա­վոր սցե­նարներն են, որ կարող են ծավալվել ռեգիո­նում: Անկախ ամեն ինչից՝ կա արտա­քին միջամտություն, թե ոչ, անկասկած է, որ Իրա­նի նախա­գա­հի ողբերգա­կան մահը առա­ջացնե­լու է վակուումներ ռեգիո­նալ կարեւո­րա­գույն դերա­կա­տարնե­րից մեկի ներքին կյանքում, որն առանց այդ էլ մշտա­պես գտնվում է այսպես ասած բավա­կա­նին լարված նյարդի վիճա­կում: Որքան էլ հնչի տարօ­րի­նակ, մի կողմից լինե­լով Իրա­նի ռեգիո­նալ մրցա­կից, Թուրքիան մյուս կողմից այսօր թերեւս շահագրգռված չէ Իրա­նի թուլացմամբ, որից ավե­լի շուտ կարող է օգտվել Իսրա­յե­լը, այլ ոչ թե Անկա­րան:

Եվ իհարկե ոչ միայն Իսրա­յե­լը, այլ օրի­նակ նաեւ Սաուդյան Արա­բիան եւ արա­բա­կան աշխարհը ընդհանրա­պես: Եվ այդ իմաստով, Էրդո­ղա­նի համար առնվազն այս շրջա­փուլում թերեւս էական է այն, որ Իրա­նի շուրջ չլի­նի ուժեղ մթնո­լորտա­յին ճնշում, որը բերի լուրջ ցնցումնե­րի կամ վայրի­վե­րումնե­րի: Այդ իմաստով, Ալիեւի հետ նրա խոսակցության առանցքա­յին մոտի­վը ըստ ամե­նայնի եղել է հենց դա:

Մյուս կողմից սակայն, «երկա­րա­ժամկետ» խաղա­ղության մասին հայտա­րա­րությամբ Էրդո­ղա­նը թերեւս ակնարկում է հաղորդուղի­նե­րի հարցը: Գաղտնիք չէ, որ հենց այդ հարցի լուծումն են Անկա­րան ու Բաքուն դիտարկում որպես երկա­րա­ժամկետ խաղա­ղության «հիմք», բնա­կա­նա­բար՝ իրենց պատկկե­րացմամբ լուծումը: Իսկ այդ պատկե­րա­ցումնե­րի հիմնա­կան խոչընդո­տը եղել է Իրա­նը: Անկա­րան ու Բաքուն գուցե մտմտան, որ առկա իրա­վի­ճա­կում Իրա­նին իրենց աջակցությունը կարող են «վաճա­ռել» հենց Իրա­նի վրա՝ հաղորդուղի­նե­րի հարցում իրա­նա­կան դիրքո­րո­շումը փոխե­լու համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3423321.html

Առնչվող Հոդվածներ