28 C
Yerevan

Բամբասա՞նք, Թե Անփութություն

Մինչ այդ նախա­գա­հա­կան ուղղաի­թի­ռը մշտա­պես վարել են Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի օդա­չունե­րը, բայց այդ օրը նրանց փոխա­րի­նել են բանա­կա­յին զինծա­ռա­յողնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքա­կան խարդավա՞նք

Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության ղեկա­վար Հոսեյն Ամիր Աբդո­լա­հիա­նը չպետք է գտնվեր կործանված ուղղաթիռում,-հաղորդում է թուրքա­կան Türkiye պարբե­րա­կա­նը՝ հղե­լով Իրա­նի հատուկ ծառա­յություննե­րի անա­նուն աղբյուրնե­րին: Թուրքա­կան լրատվա­մի­ջո­ցի տեղե­կացվածվա­ծությամբ՝ ուղեւորնե­րի ցուցա­կը «փոփո­խության է ենթարկվել վերջին պահին եւ Հոսեյն Ամիր Աբդո­լա­հիանն ու այլ անձինք հայտնվել են նախա­գա­հա­կան ուղղա­թի­ռում, թեեւ նախա­պես որոշված էր, որ նրանք պետք է այլ ուղղա­թի­ռում լինեն»:

«Ծրագրված էր, որ արտա­քին գործե­րի նախա­րա­րը եւ Արեւելյան Ադրբե­ջա­նի նահանգա­պետ Մալիք Ռահմե­թին պետք է այլ ուղղա­թի­ռով միա­սին թռչեին»-գրում է թուրքա­կան լրատվա­մի­ջո­ցը, որի հրա­պա­րա­կումից հատվածներ է փոխանցել ռուսաստանյան inosmi.ru կայքը: Բացի այդ, թերթը գրում է, որ մինչ այդ նախա­գա­հա­կան ուղղաի­թի­ռը մշտա­պես վարել են Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի օդա­չունե­րը, բայց այդ օրը նրանց փոխա­րի­նել են բանա­կա­յին զինծա­ռա­յողնե­րը:

Ուղղա­թիռն, ըստ տեղե­կություննե­րի, հագեցված էր դիտարկման երեք սարքա­վո­րումնե­րով՝ ստանդարտ GPS, տրանսպոնդեր եւ հատուկ սարքա­վո­րում, որ յոթա­նա­սուներկու ժամ անընդմեջ ազդանշան արձա­կե­լու հնա­րա­վո­րություն ունի: Այդուհանդերձ, այդ սարքա­վո­րումը չի գործել, եւ աղե­տի վայրի հայտանբե­րումն ուշա­ցել է: Ադրբե­ջա­նա­կան մամուլի տեղե­կություննե­րով՝ Իրա­նի նախա­գա­հի ուղղա­թի­ռի խորտակման վայրը տեղո­րոշվել է թուրքա­կան «Բայրաքթար-Աքինչի» ԱԹՍ‑ի «ջերմազգա­յուն սարքա­վորման միջո­ցով»:

Որքանո՞վ է իրա­կա­նության մոտ թուրքա­կան մամուլի հրա­պա­րա­կած տեղե­կատվությունը՝ բարդ է ասել: Ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբե­ջա­նը համա­տեղ քարոզչություն են ծավա­լել, որպեսզի միջազգայնո­րեն թերագնա­հատվի Իրա­նի անվտանգա­յին համա­կարգը, ի ցույց դրվի այդ երկրի «տեխնո­լո­գիա­կան հետամնա­ցությունը»: Իսկ նախա­գա­հա­կան ուղղա­թի­ռի օդա­չունե­րի անսպա­սե­լի փոփո­խության մասին ասվա­ծը բաց ակնարկ է, որ Ռեի­սիի հետ տեղի ունե­ցա­ծը «ներքին մրցա­պայքա­րի հետեւանք է»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3423783.html

Առնչվող Հոդվածներ