Հայաստան

Այս Շարժումն Իշխանազավթման Փորձ Է


Այդ շարժումը արդեն  մի քանի անգամ փոխել է իր խոսույթը։ Նա սկզբում հայտարարում էին, որ սահմանազատման աշխատանքները որևէ մեկի կողմի չեն կարող ճանաչվել, բայց հենց Ֆրանսիայի ԱԳ-ը ողջունեց այդ գործընթացը, և դրա հետևեց նաև Ռուսաստանը, նրանք ստիպված լռեցին ու հետո սկսեցին ուրիշ բաներ խոսել։

Հովսեփ Խուրշուդյան

«Լուրեր»-ը զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են օրերս Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի անկումն ու Երևանում շարունաշվող բողոքի ակցիաները։
Հովսեփ Խուրշուդյանը նախ ցավակցեց Իրանի նախագահի և մյուս զոհերի մահվան կապացությամբ, ապա նշեց, որ Ռաիսին իր քաղաքական դիրքորոշմամբ պատկանում էր ավտոկրատական թիմին։ Ընդ որում պետք է նշել ևս մեկ, շատ ուշագրավ մի լուր․ միջազգային քրեական դատարանը Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուին, որը խոսուն ակտ է այն մասին, որ արևմտյան ժողովրդավար քաղաքականությունը փորձում է վերականգնել իր դիրքերը։ Կա զարմանալի զուգադիպություն նաև այն առումով, որ հենց նույն ժամանակներում տեղի ունեցավ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը, ինչպես նաև Հունգարիայի առաջնորդ Օրբանի դեմ ծավալված պայքարը, որով փորձ է արվում կանգնեցել ավտոկրատ ռեժիմները, որոնց գլխավորողն ու առաջամարտիկը Ռուսաստանն է։
Այնուհետև Հովսեփ Խուրշուդյանը անդրադարձավ Երևանում ընթացող բողոքի ցույցերին՝ ասելով, որ այդ շարժումն արդեն խոշոր հաշվով հանգել է և հիմա անցել է մինիմալ գործողությունների։ Այդ շարժումը արդեն մի քանի անգամ փոխել է իր խոսույթը։ Նա սկզբում հայտարարում էին, որ սահմանազատման աշխատանքները որևէ մեկի կողմի չեն կարող ճանաչվել, բայց հենց Ֆրանսիայի ԱԳ-ը ողջունեց այդ գործընթացը, և դրա հետևեց նաև Ռուսաստանը, նրանք ստիպված լռեցին ու հետո սկսեցին ուրիշ բաներ խոսել։ Երևանում մեկ ժամ տվին իշխանափոխության համար, հետո 15 րոպե։ Բայց տեսնում են, որ չի ստացվում։ բոլորի համար էլ պարզ է, որ այս շարժումը ավտոկրատ ռուսների կողմից է հովանավորվում։ Շարժման առաջնորդների խոսույթն ու դերակատարում այդ մասին են վկայում։
Հովսեփ Խուրշուդյանը նաև բացառեց, որ շարժան առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հաջողության կհասնի, առավել ևս վարչապետ կդառնա։ Դա նախ և առաջ հնարավոր չէ, որովհետև նրանք բավարար չափով աջակիցներ չունեն, հետո էլ ինչպե՞ս կարելի է երկքաղաքացուն վարչապետ ընտրել։ Ու խոսքը միայն այն մասին չէ, որ օրենսդրությունը պիտի փոխվի, որ Բագրատ արքեպիսկոպոսը կարող է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից։ Դա ոչ միայն բավական ժամանակատար է, այլև աննորմալ է ընդհանրապես, որովհետև Բագրատ արքեպիսկոպոսը Կանադային երդում է տվել քաղաքացիության ստացման ժամանակ։ Այդ երդումն այլևս չի աշխատո՞ւմ։ Ու ի՞նչ է նշանակում օրենսդրությունը փոխել։ Այդինքն փոխել միայն այն քաղաքացիների համար ովքեր Կանադայի քաղաքացինե՞ր են, թե ընդհանրապես երկքաղաքացիների համար։ Բայց կան նաև եռաքաղաքացիներ, քառաքաաղաքացիներ և այլն։ Այդ դեպքում ինչպես պիտի փոփոխվի և կարգավորվի օրենքը։ Հովսեփ Խուրշուդյանն անհեթեթություն որակեց Սահմանադրություն փոխելու և Բագրատ արքեպիսկոպոսի՝ վարչապետ դառնալու մտքերը։
Սա նունիսկ իշխանափոխություն էլ չէ, իշխանազավթման փորձ է։ Իշխանափոխությունն ընտրություններով է լինում, իսկ իրենք դեմ են ընտրություններին, ասում են իշխանությունը տվեք մեզ, մենք կկազմակերպենք ամեն ինչ, իսկ մարդիկ շատ լավ գիտեն, թե իրենք ինչպես են կազմակերպել այդքան տարի։ Հիմա էլ, տեսնելով որ շարժման առավելագույն կետը՝ իշխանության վերվնելը չի ստացվում, նրանք Բագրատ արքեպիսկոպոսին թողել են շարժման գլուխ և այդ շարժումը շարունակում է անկայունություն հրահրել ու թուլացնել Հայաստանը, այն էլ նման բարդ ու դժվարին իրավիճակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *