22.8 C
Yerevan

Այս Շարժումն Իշխա­նա­զավթման Փորձ Է


Այդ շարժումը արդեն  մի քանի անգամ փոխել է իր խոսույթը։ Նա սկզբում հայտա­րա­րում էին, որ սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րը որևէ մեկի կողմի չեն կարող ճանաչվել, բայց հենց Ֆրանսիա­յի ԱԳ‑ը ողջունեց այդ գործընթա­ցը, և դրա հետև­եց նաև Ռուսաստա­նը, նրանք ստիպված լռե­ցին ու հետո սկսե­ցին ուրիշ բաներ խոսել։

Հովսեփ Խուրշուդյան

«Լուրեր»-ը զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել են օրերս Իրա­նի նախա­գահ Ռաի­սիի ուղղա­թի­ռի անկումն ու Երև­ա­նում շարունաշվող բողո­քի ակցիա­նե­րը։
Հովսեփ Խուրշուդյա­նը նախ ցավակցեց Իրա­նի նախա­գա­հի և մյուս զոհե­րի մահվան կապա­ցությամբ, ապա նշեց, որ Ռաի­սին իր քաղա­քա­կան դիրքո­րոշմամբ պատկա­նում էր ավտոկրա­տա­կան թիմին։ Ընդ որում պետք է նշել ևս մեկ, շատ ուշագրավ մի լուր․ միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նը Իսրա­յե­լի նախա­գահ Բենիա­մին Նեթանյա­հուին, որը խոսուն ակտ է այն մասին, որ արևմտյան ժողովրդա­վար քաղա­քա­կա­նությունը փորձում է վերա­կանգնել իր դիրքե­րը։ Կա զարմա­նա­լի զուգա­դի­պություն նաև այն առումով, որ հենց նույն ժամա­նակնե­րում տեղի ունե­ցավ Սլո­վա­կիա­յի վարչա­պե­տի դեմ մահա­փորձը, ինչպես նաև Հունգա­րիա­յի առաջնորդ Օրբա­նի դեմ ծավալված պայքա­րը, որով փորձ է արվում կանգնե­ցել ավտոկրատ ռեժիմնե­րը, որոնց գլխա­վո­րողն ու առա­ջա­մարտի­կը Ռուսաստանն է։
Այնուհետև Հովսեփ Խուրշուդյա­նը անդրա­դարձավ Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րին՝ ասե­լով, որ այդ շարժումն արդեն խոշոր հաշվով հանգել է և հիմա անցել է մինի­մալ գործո­ղություննե­րի։ Այդ շարժումը արդեն մի քանի անգամ փոխել է իր խոսույթը։ Նա սկզբում հայտա­րա­րում էին, որ սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րը որևէ մեկի կողմի չեն կարող ճանաչվել, բայց հենց Ֆրանսիա­յի ԱԳ‑ը ողջունեց այդ գործընթա­ցը, և դրա հետև­եց նաև Ռուսաստա­նը, նրանք ստիպված լռե­ցին ու հետո սկսե­ցին ուրիշ բաներ խոսել։ Երև­ա­նում մեկ ժամ տվին իշխա­նա­փո­խության համար, հետո 15 րոպե։ Բայց տեսնում են, որ չի ստացվում։ բոլո­րի համար էլ պարզ է, որ այս շարժումը ավտոկրատ ռուսնե­րի կողմից է հովա­նա­վորվում։ Շարժման առաջնորդնե­րի խոսույթն ու դերա­կա­տա­րում այդ մասին են վկա­յում։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև բացա­ռեց, որ շարժան առաջնորդ Բագրատ արքե­պիսկո­պո­սը հաջո­ղության կհասնի, առա­վել ևս վարչա­պետ կդառնա։ Դա նախ և առաջ հնա­րա­վոր չէ, որովհետև նրանք բավա­րար չափով աջա­կիցներ չունեն, հետո էլ ինչպե՞ս կարե­լի է երկքա­ղա­քա­ցուն վարչա­պետ ընտրել։ Ու խոսքը միայն այն մասին չէ, որ օրենսդրությունը պիտի փոխվի, որ Բագրատ արքե­պիսկո­պո­սը կարող է հրա­ժարվել Կանա­դա­յի քաղա­քա­ցիությունից։ Դա ոչ միայն բավա­կան ժամա­նա­կա­տար է, այլև աննորմալ է ընդհանրա­պես, որովհետև Բագրատ արքե­պիսկո­պո­սը Կանա­դա­յին երդում է տվել քաղա­քա­ցիության ստացման ժամա­նակ։ Այդ երդումն այլևս չի աշխատո՞ւմ։ Ու ի՞նչ է նշա­նա­կում օրենսդրությունը փոխել։ Այդինքն փոխել միայն այն քաղա­քա­ցի­նե­րի համար ովքեր Կանա­դա­յի քաղաքացինե՞ր են, թե ընդհանրա­պես երկքա­ղա­քա­ցի­նե­րի համար։ Բայց կան նաև եռա­քա­ղա­քա­ցի­ներ, քառա­քաա­ղա­քա­ցի­ներ և այլն։ Այդ դեպքում ինչպես պիտի փոփոխվի և կարգա­վորվի օրենքը։ Հովսեփ Խուրշուդյանն անհե­թե­թություն որա­կեց Սահմա­նադրություն փոխե­լու և Բագրատ արքե­պիսկո­պո­սի՝ վարչա­պետ դառնա­լու մտքե­րը։
Սա նունիսկ իշխա­նա­փո­խություն էլ չէ, իշխա­նա­զավթման փորձ է։ Իշխա­նա­փո­խությունն ընտրություննե­րով է լինում, իսկ իրենք դեմ են ընտրություննե­րին, ասում են իշխա­նությունը տվեք մեզ, մենք կկազմա­կերպենք ամեն ինչ, իսկ մարդիկ շատ լավ գիտեն, թե իրենք ինչպես են կազմա­կերպել այդքան տարի։ Հիմա էլ, տեսնե­լով որ շարժման առա­վե­լա­գույն կետը՝ իշխա­նության վերվնե­լը չի ստացվում, նրանք Բագրատ արքե­պիսկո­պո­սին թողել են շարժման գլուխ և այդ շարժումը շարունա­կում է անկա­յունություն հրահրել ու թուլացնել Հայաստա­նը, այն էլ նման բարդ ու դժվա­րին իրա­վի­ճա­կում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ