22.8 C
Yerevan

Թուրքա­կան Երա­զանքի Բրենդը

Կասկա­ծից վեր է, որ Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպությունն ու մասնա­վո­րա­պես դրա առաջնորդա­կան աներկբա հավակնորդ Թուրքիան հիա­նա­լի պատկե­րացնում են այդ ամե­նը եւ ձգտե­լու են այդ համադրվա­ծության կամ ներդաշնա­կության՝ տնտե­սություն-քաղա­քա­կա­նություն-անվտանգություն:

Հակոբ Բադալյան

Թուրա­նի պատրաստ ապրանքա­նի­շը

Ադրբե­ջա­նի Ֆրենչայզինգի ասո­ցիա­ցիա­յի ղեկա­վար Մովսուդո­վը հայտա­րա­րել է, որ Ադրբե­ջա­նի նախա­ձեռնությամբ Ղազախստա­նում մայի­սի 22-ին ստեղծվել է Made in Turan ապրանքա­նի­շը: Ըստ նրա, այդ ապրանքա­նի­շի նպա­տա­կը թյուրքա­կան աշխարհի ճանա­չե­լիության բարձրա­ցումն ու տնտե­սա­կան ուժի ամրա­ցումն է: Նախա­տեսվում է, որ Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպության անդամ երկրնե­րը կանցնեն միասնա­կան այդ ապրանքա­նի­շի կիրառման: Միասնա­կան այդ ապրանքա­նի­շը անշուշտ միայն առե­րեւույթ է տնտե­սա­կան նշա­նա­կության: Ժամա­նա­կա­կից աշխարհում տնտե­սությունն ու քաղա­քա­կա­նությունը անբա­ժա­նե­լի երկվորյակներ են, եւ ավե­լին՝ տնտե­սությունն ու ռազմա-քաղա­քա­կա­նությունը:

Գործնա­կա­նում, ինչպես ցույց է տվել միջազգա­յին հարա­բե­րություննե­րի պատմությունը, տնտե­սակկան միասնա­կան նախագծե­րի կենսունա­կությունն ապա­հո­վե­լու համար վաղ, թե ուշ պահանջվում է համարժեք ռազմա-քաղա­քա­կան նախագծե­րի եւ հաղորդակցության ապա­հո­վում: Երբ չկա այդ ներդաշնա­կությունը, գործնա­կա­նում ժամա­նա­կի ընթացքում խնդիրներ են առա­ջա­նում թե տնտե­սա­կան ձեւա­չա­փե­րի, թե նաեւ ռազմա-քաղա­քա­կան ձեւա­չա­փե­րի պարա­գա­յում: Կասկա­ծից վեր է, որ Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպությունն ու մասնա­վո­րա­պես դրա առաջնորդա­կան աներկբա հավակնորդ Թուրքիան հիա­նա­լի պատկե­րացնում են այդ ամե­նը եւ ձգտե­լու են այդ համադրվա­ծության կամ ներդաշնա­կության՝ տնտե­սություն-քաղա­քա­կա­նություն-անվտանգություն:

Բարդ չէ պատկե­րացնել, թե օրի­նակ ինչ է նշա­նա­կում կամ նշա­նա­կե­լու դա Կովկա­սի համար: Միասնա­կան ապրանքա­նիշն առա­ջին քայլե­րից մեկն է, որը ինքնին լինե­լով զուտ մարկե­տինգա­յին տրա­մա­բա­նության գործո­ղություն, բավա­կա­նին պարզո­րոշ ի ցույց է դնում ռազմա­վա­րա­կան նպա­տակներն ու հայե­ցա­կարգե­րը: Այս թեման հաճախ դիտարկվում կամ ընկալվում է այսպես ասած սարսա­փազդու տրա­մա­բա­նությամբ, այլ կերպ ասած՝ Թուրա­նի թուրքա­կան ռազմա­վա­րության վերա­բերյալ խոսակցություննե­րը դիտարկվում են իբրեւ հայ ժողովրդի, հայաստանյան հասա­րա­կության ահա­բեկման եւ այդ կերպ ենթարկեցնե­լու գործիք:

Առա­վել եւս, որ Թուրա­նի գաղա­փա­րի պատմա-քաղա­քա­կան արմատնե­րը մեղմ ասած միարժեք չեն, այլ թերեւս բազմա­շերտ երեւույթ են: Սակայն, կա ներկան, իր բավա­կա­նին պարզո­րոշ ուրվագծե­րով ու հեռանկարնե­րով, ու դրան պատասխան փնտրել հարյուրամյա անցյա­լում, թերեւս օպտի­մալ ճանա­պարհը չէ, քանի որ այսօր գոյություն ունե­ցող իրո­ղություննե­րը որքան նման են անցյա­լի պատկե­րին, այդքան էլ թերեւս ունեն էապես նոր տարրեր, որոնք բերում են էական տարբե­րություններ՝ եղած նմա­նություննե­րին զուգա­հեռ, հետեւա­բար ձեււա­վո­րում են օրգա­նա­պես նոր պատկեր: Եվ այդտեղ պետք է ոչ թե սարսա­փել, այլ պարզա­պես մտո­րել մարտահրա­վերնե­րի, եւ դրանց արձա­գանքե­լու համար անհրա­ժեշտ լուծումնե­րի շուրջ:

Հոդվա­ծը՝ 1in.amկայքից։

Առնչվող Հոդվածներ