28 C
Yerevan

Ավե­լի Մանրա­մասն Սահմա­նա­զատման Մասին

Սահմա­նի հաջորդ հատվա­ծի ընտրությունը, որը պետք է սահմա­նա­զատվի, պետք է դառնա այն լակմուսա­յին թղթի­կը, որը ցույց կտա, թե ինչ զարգա­ցում է ունե­նա­լու այս գործընթա­ցը ու որոնք են դրա իրա­կան նպա­տակնե­րը: Ու Տավուշում, ի բացա­ռության Բերդա­վա­նի նշված հատվա­ծի, չկա այլ հատված, որտեղ հայկա­կան կողմը այս տրա­մա­բա­նությամ շարունա­կե­լու պարա­գա­յում կարող է կորուստ ունե­նալ:

Սամվել Մելիքսեթյան

1976 թ. գենշտա­բի քարտե­զով սահմա­նա­զա­տումը Տավուշի հատվա­ծում ստեղծե­լու է ադրբե­ջա­նա­կան մի քանի գյուղե­րի համար նույն կամ ավե­լի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկա­կան գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել: Պատճա­ռը նրա­նում է, որ սահմա­նի երկայնքի մոտ 70 տոկո­սի հատվա­ծում հենց հայկա­կան կողմն էր 90-ականնե­րին նահանջել ու դիրքա­վորվել իր սահմաննե­րից ներս ու սահմա­նա­յին ադրբե­ջա­նա­կան գյուղե­րը այդ ընթացքում յուրացրել էին որո­շա­կի հողա­տա­րածքներ: Բացի դրա­նից, 70-ականնե­րից հետո մինչ Խորհրդա­յին Միության փլուզումը ադրբե­ջա­նա­կան գյուղե­րը ավե­լի արագ տեմպե­րով էին աճում, քան հայկա­կան գյուղե­րը ու 1980-ականնե­րին նրանց սահմաննե­րը արդեն տարբերվում էին այն սահմաննե­րից, որ նշված են 70-ականնե­րի քարտեզնե­րում (այդ տարբե­րությունը կարե­լի է տեսնել Ներքին Ոսկե­պար (Աշա­ղը Ասկի­պա­րա) գյուղի կառուցա­պատված հատվա­ծը համե­մա­տե­լով 1976 և 1990 թթ. կցված քարտեզնե­րի վրա):
Օրի­նակ, նախկին վարչա­կան սահմա­նին վերա­դա­ռա­նա­լու պարա­գա­յում Բալա Ջաֆարլի գյուղը զրկվե­լու է ճանա­պարհից դեպի շրջկենտրոն և երեք կողմից հայտնվե­լու է հայկա­կան տարածքի ներսում: Հիմա Ադրբե­ջա­նը այդ շրջա­նում պահում է մոտ 6 կմ² Հայաստա­նի տարածք (Վազա­շե­նի հողեր) ու դրա­նով ապա­հովվում է գյուղի կապը Ադրբե­ջա­նի մյուս հատվա­ծի հետ:
Յարա­դուլլու ու Քյոհնաղշլաղ գյուղե­րը կորցնե­լու են տներ, ճանա­պարհներ, հողա­տա­րածքներ և ոռոգման համա­կարգեր՝ այդտեղ Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ են մոտ 10 կմ² ՀՀ տարածք Պառա­վա­քար գյուղի այգի­նե­րից ու հանդե­րից: Ալի­բեյլի գյուղը կորցնե­լու է այգի­ներ ու մի քանի բնա­կա­րաններ:
Աղդամ և Գարա­լար գյուղե­րը կորցնե­լու են այգի­ներ ու ֆերմա­ներ:
Ներքին Ոսկե­պար և Բաղա­նիս Այրում գյուղե­րը արդեն իսկ կորցրել են տասնյակ տներ, ու եթե համե­մա­տենք գենշտա­բի 1 կմ-ոց քարտե­զը 1976 թ.՝ որտեղ եկե­ղե­ցուց մինչ սահման 100-ից ավել մետր է, ու համե­մա­տենք 1990 թ. գենշտա­բի 500-մետրա­նոց քարտե­զի հետ՝ որտեղ մոտ 20 մ է՝ այս տարբե­րա­կը հայկա­կան կողմի համար այդ հատվա­ծում նույնիսկ չէր ակնկալվում, քանի որ նույնիսկ ոսկե­պարցիք էին սոսովրել, որ եկե­ղե­ցուց անմի­ջա­պես այն կողմ խորհրդա­յին ուշ շրջա­նում արդեն Ադրբե­ջանն էր: Բաղա­նիս Այրում գյուղի պարա­գա­յում գյուղի տարածքի մոտ 20 տոկո­սը այս սահմա­նա­զատման արդյունքում անցնում է Հայաստա­նին:
Տավուշի սահմա­նի միակ նշա­նա­լի հատվա­ծը, որտեղ հայա­կա­կան զինուժը կանգնած է խորհրդա­յին շրջա­նի սահմա­նից առաջ, դա Բերդա­վան գյուղից արև­ելք բլուրն է՝ Ղալինջա­քար ամրո­ցից հյուսիս-արև­ելք՝ լքված Մելիքլի գյուղի հատվա­ծում: Բաղա­նիս-Կիրանց հատվա­ծից զատ սա միակն է, որտեղ հայկա­կան կողմը այս սահմա­նա­զատման արդյունքում գնա­լու է էական զիջումի:
Տավուշում 90-ականնե­րից հայկա­կան կողմի վերահսկո­ղությունից դուրս գտնվում է մոտա­վո­րա­պես 90–95 կմ² տարածք, որից մոտա­վո­րա­պես 35 կմ² ադրբե­ջա­նա­կան ուղիղ վերահսկո­ղության տակ է, իսկ մոտ 60՝ չեզոք գոտի է: Բացի այդ, չեզոք գոտուն հարող ևս մի քանի տասնյակ կմ² այս 30 տարի­նե­րի ընթացքում չեն մշակվել մասնա­կի կամ ամբողջո­վին, ինչը նաև ունե­ցել է բնա­կան ժողովրդագրա­կան արդյունքներ: Տավուշի համար, հատկա­պես Իջև­ա­նի ու Բերդի տարա­ծաշրջաննե­րի դրանք ամե­նա­բա­րենպաստ կլի­մա­յա­կան պայմաններ ունե­ցող նախա­լեռնա­յին տարածքներն են: Համե­մա­տե­լու համար, պետք է նշել, որ անկլավնե­րից դուրս հայկա­կան կողմի վերահսկո­ղության տակ էր Տավուշի հատվա­ծում Ադրբե­ջա­նակն ԽՍՀ‑ի մոտ 13 կմ², որից 3 կմ² հայկա­կան կողմը հանձնեց այս գործընթա­ցի ժամա­նակ:
Քանի որ մարդիկ այս ամե­նի մասին պատկե­րա­ցում չունեն, նրանք մտա­ծում են, որ Տավուշում հայկա­կան կողմը առա­վե­լություն ունի և պայմա­նա­կան ստա­տուս քվոն շահա­վետ է հայկա­կան կողմի համար: Իրա­կա­նում, սահմա­նի հաջորդ հատվա­ծի ընտրությունը, որը պետք է սահմա­նա­զատվի, պետք է դառնա այն լակմուսա­յին թղթի­կը, որը ցույց կտա, թե ինչ զարգա­ցում է ունե­նա­լու այս գործընթա­ցը ու որոնք են դրա իրա­կան նպա­տակնե­րը: Ու Տավուշում, ի բացա­ռության Բերդա­վա­նի նշված հատվա­ծի, չկա այլ հատված, որտեղ հայկա­կան կողմը այս տրա­մա­բա­նությամ շարունա­կե­լու պարա­գա­յում կարող է կորուստ ունե­նալ: Բարե­կա­մա­վա­նից Կոթի ու Սարիգյուղից մինչ Չինա­րի ու այդտե­ղից մինչ Գեղարքունի­քի սահմաննե­րը հայկա­կան զինուժը գրե­թե բոլոր հատվածնե­րում սահմա­նից ներս է կանգնած ու ցանկա­ցած հատվա­ծի սահմա­նա­զա­տումը բերե­լու է այդ իրա­վի­ճա­կի բարե­լավմա­նը:
Քարտեզնե­րում Ոսկե­պա­րի եկե­ղե­ցին է սահմա­նից 1976 թ. քարտե­զով՝ 100 մ‑ից ավել, և 1990 (88) թ. գենշտա­բի 500 մետրա­նոց (1 սմ = 500 մ) քարտե­զով՝
որտեղ արդեն մոտ 20 մ է: Իմի­ջիայլոց, Կիրանցի հատվա­ծում այս երկու քարտեզնե­րի միջև տարբե­րություն չկա և հայտնի դարձած Մհե­րի տունը իսկա­պես հայտնվում է սահմա­նի վրա:

Գրա­ռումը՝ Սամվել Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից։

https://www.facebook.com/share/p/cFey8ZrEitMShRMj/?

Առնչվող Հոդվածներ