Մինչ այդ նախագահական ուղղաիթիռը մշտապես վարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդաչուները, բայց այդ օրը նրանց փոխարինել են բանակային զինծառայողները:
Վահրամ Աթանեսյան
Թուրքական խարդավա՞նք
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը չպետք է գտնվեր կործանված ուղղաթիռում,-հաղորդում է թուրքական Türkiye պարբերականը՝ հղելով Իրանի հատուկ ծառայությունների անանուն աղբյուրներին: Թուրքական լրատվամիջոցի տեղեկացվածվածությամբ՝ ուղեւորների ցուցակը «փոփոխության է ենթարկվել վերջին պահին եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու այլ անձինք հայտնվել են նախագահական ուղղաթիռում, թեեւ նախապես որոշված էր, որ նրանք պետք է այլ ուղղաթիռում լինեն»:
«Ծրագրված էր, որ արտաքին գործերի նախարարը եւ Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմեթին պետք է այլ ուղղաթիռով միասին թռչեին»-գրում է թուրքական լրատվամիջոցը, որի հրապարակումից հատվածներ է փոխանցել ռուսաստանյան inosmi.ru կայքը: Բացի այդ, թերթը գրում է, որ մինչ այդ նախագահական ուղղաիթիռը մշտապես վարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդաչուները, բայց այդ օրը նրանց փոխարինել են բանակային զինծառայողները:
Ուղղաթիռն, ըստ տեղեկությունների, հագեցված էր դիտարկման երեք սարքավորումներով՝ ստանդարտ GPS, տրանսպոնդեր եւ հատուկ սարքավորում, որ յոթանասուներկու ժամ անընդմեջ ազդանշան արձակելու հնարավորություն ունի: Այդուհանդերձ, այդ սարքավորումը չի գործել, եւ աղետի վայրի հայտանբերումն ուշացել է: Ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ Իրանի նախագահի ուղղաթիռի խորտակման վայրը տեղորոշվել է թուրքական «Բայրաքթար-Աքինչի» ԱԹՍ-ի «ջերմազգայուն սարքավորման միջոցով»:
Որքանո՞վ է իրականության մոտ թուրքական մամուլի հրապարակած տեղեկատվությունը՝ բարդ է ասել: Ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ քարոզչություն են ծավալել, որպեսզի միջազգայնորեն թերագնահատվի Իրանի անվտանգային համակարգը, ի ցույց դրվի այդ երկրի «տեխնոլոգիական հետամնացությունը»: Իսկ նախագահական ուղղաթիռի օդաչուների անսպասելի փոփոխության մասին ասվածը բաց ակնարկ է, որ Ռեիսիի հետ տեղի ունեցածը «ներքին մրցապայքարի հետեւանք է»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։