30.1 C
Yerevan

Այս շարժումը Քի Վեսթի Շարունա­կությունն Է

Ռուսնե­րը, որ մեզ մեղադրում են Արցա­խի թեման Պրա­հա­յում փակե­լու մեջ, կարծես թե մոռա­ցել են, որ հենց Վլա­դի­միր Պուտինն էր  Պուտինն էր հայտա­րա­րում, որ Արցա­խը Ադրբե­ջա­նի մաս է, մոռա­նում են, որ Շոյգուն ասաց, որ իրենք ադրբե­ջանցի­նե­րի հետ փայլուն գործո­ղություն են իրա­կա­նացրել։ Իսկ ի՞նչ արեց ընդդի­մությունը։ Արա­յիկ Հարությունյա­նին փոխա­րի­նե­ցին Սամվել Շահրա­մանյա­նով, որից 9 օր հետո Արցախն ընկավ։ Դա էր նրանց «ձեռքբե­րումը»։



Արամ Սարգսյան

1in TV‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են այս օրե­րին Երև­ա­նում ընթա­ցող բողո­քի շարժումը, Հայաստա­նի շուրջ տեղի ունե­ցող քաղա­քա­կան դեպքերն ու դրանց ազդե­ցությունը ՀՀ վրա։
Արամ Սարգսյա­նը, խոսե­լով բողո­քի շարժման մասին, ասաց, որ դա ոչ մի լավ բան չի տալու Հայաստա­նին և մեծ վտանգներ է պարունա­կում իր մեջ։ Ի՞նչ է ուզում շարժումն ու որն է նրա նպա­տա­կը։ Նախ սկսե­ցին խոսել Կիրանցից, իսկ հետո եկան Երև­ան ու իշխա­նա­փո­խություն պահանջե­ցին։ Ովքե՞ր են նրանցից բացի իշխա­նա­փո­խություն պահանջում՝ Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում լուծել սահմա­նա­զատման հարցե­րը։ Պարզ է, որ բերե­լու են ռուսա­կան ուղե­կալներ շարեն սահմա­նին, տան Մեղրիի միջանցքը։ Այդպես են ուզում Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը։ Ինչպե՞ս են շարունա­կե­լու Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Ասում են, որ արտա­քին վեկտո­րի փոփո­խություն չպի­տի լինի, այլ շարունա­կե­լու են Ռուսաստա­նի հետ խորացնել հարա­բե­րություննե­րը։ Իսկ նման բան ուզում են նախկիններ, ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը, որովհետև նրանց պետք է, որ Հայաստա­նը չգնա արևմուտք, միշտ մնա ինքնուրույնությունից զուրկ մի երկիր, որի փոխա­րեն ամեն ինչ կորո­շեն ռուսնե­րը, բայց նրանք չեն հաջո­ղե­լու, ոչնչի չեն հասնե­լու, որովհետև մարդիկ նրանց կողքը չեն կանգնում։ Շարժումը չունի հանրա­յին լայն աջակցություն, որովհետև մարդիկ շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվել ու կատարվում, թե ով իրեն ինչպես է պահել։ Ի՞նչ իմաստ ունի ռուսնե­րի հետ ինչ որ հարա­բե­րություններ խորացնե­լու, եթե ռուսներն են տարա­ծաշրջա­նում ադրբե­ջանցի­նե­րի հետ ձեռք-ձեքռի տված աշխա­տում։ Ռուսնե­րը, որ մեզ մեղադրում են Արցա­խի թեման Պրա­հա­յում փակե­լու մեջ, կարծես թե մոռա­ցել են, որ հենց Վլա­դի­միր Պուտինն էր հայտա­րա­րում, որ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը ինքն է առա­ջարկել ու հեղի­նա­կել, մոռա­նում են, որ մինչև նոյեմբե­րի 9‑ը հենց Պուտինն է մի քանի անգամ հայտա­րա­րել, որ Արցա­խը Ադրբե­ջա­նի մաս է, մոռա­նում են, որ Շոյգուն ասաց, որ իրենք ադրբե­ջանցի­նե­րի հետ փայլուն գործո­ղություն են իրա­կա­նացրել, մոռա­նում են, որ Արցա­խում ռուսա­կան զորքե­րի հրա­մա­նա­տա­րը շնորհա­կա­լություն հայտնեց ադրբե­ջա­նա­կան կողմին։ Ու այսքա­նից հետո հավա­տալ, որ ռուսնե­րը պիտի օգնեն․․․Իսկ ի՞նչ արեց ընդդի­մությունը։ Արա­յիկ Հարությունյա­նին փոխա­րի­նե­ցին Սամվել Շահրա­մանյա­նով, որից 9 օր հետո Արցախն ընկավ։ Դա էր նրանց «ձեռքբե­րումը»։ Այդպես էլ չհասկա­ցան, որ դեմքե­րի փոփո­խությունը կարև­որ չէ, եթե եգործունեությունը նորից հինն է ու հին ձևի։ Իսկ այն ինչ հիմա պահանջում է ու ցանկա­նում է անել «սրբա­զան պայքա­րը», նույնն է ինչ որ Քոչարյանն ուզում էր անել 90-ականնե­րին։ ԹԵման նույնն է՝ հանձնել Մեղրիի միջանցքը։ Արամ Սարգսյա­նը պատմեց, որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանն իրեն ասել էր, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյա­նը կողմ էին Մեղրին փոխա­նա­կե­լու մտքի հետ ու նաև իրբև թե Կարեն Դեմիրճյա­նին այն ժամա­նակ հարցրել էր, թե ինչպե՞ս են իրենց ժամա­նակ արել, որ Սյունի­քը չդա­տարկվի, իսկ Դեմիրճյանն էլ իբրև թե ասել է, որ ինչ էլ անեն՝ Սյունի­քը դատարկվում է, այնտեղ մնում են միայն ծերունի­ներ։ Մեղրիի փոխա­նակման պլա­նի մասին իրեն՝ Արամ Սարգսյա­նին Քոչարյանն ասել է որպես պետա­կան գաղտնիք, իսկ ինքը դրա մասին խոսել է միայն ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ի հետ, ով այդ մասին կարճ ասել է, որ դա լինե­լու բան չէ։ Իսկ ավե­լի ուշ, իր ձեռքում է հայտնվել Վազգեն Սարգսյա­նի մի գիրք, որտեղ կար Վ․ Սարգսյա­նի ձեռագրով գրված մի փաստա­թուղթ, որում Վ․ Սարգսյա­նը նշում էր, որ «Արա­րա­տը, Մեղրին․․․մեր խելքի բանը չէ, ես դա չեմ ընդունում, պապին էլ համա­ձայն չէ»։ Պապի ասե­լով նկա­տի ուներ Կարեն Դեմիրճյա­նին։ Արամ Սարգսյանն ավե­լացրեց, որ Քի Վեսթը մերժեց ոչ թե Քոչարյա­նը, այլ Հեյդար Ալիևը, ով դրա դիմաց ստա­ցավ իր նավթա­գա­զա­յին ճամփուղի­նե­րը և էլի ուրիշ հսկա­յա­կան առա­վե­լություններ։ Քոչարյանն առանց Ռուսաստա­նի հրա­հանգի, չէր կարող նման բան առա­ջարկել, իսկ հիմա այն ինչ կատարվում է, հենց Քի Վեսթի շարունա­կությունն է, պարզա­պես որոշ դեմքեր փոխվել են։ Այն ժամա­նակ էլ իրեն արտա­սահմանցի իր գործընկերնե­րից մեկը հարցրել էր, թե հայ ժողո­վուրդն ինչ կարծիք ունի դրա մասին ու երբ իմա­ցել էր, որ ժողո­վուրդը տեղյակ չէ, զարմա­ցած հարցրել էր, թե իսկ ինչպե՞ս են հայե­րը պատարստվում նման հարց լուծել՝ առանց ժողովրդին տեղյակ պահե­լու։
Արամ Սարգսյանն ավե­լացրեց, որ այս շարժումը քաղա­քակրթա­կան ընտրություն է նաև։ Մարդիկ ամեն ինչ շատ լավ են հասկա­նում ու տեսնում։ Տեսնում են, որ եվրո­պա­ցի դիտորդնե­րը որտեղ որ կանգնած են, այնտեղ խաղաղ է։ Այսինքն հասկա­նում են, որ դիա­վա­նա­գի­տությունը ևս մեծ զենք չէ, իսկ Հայաստա­նի անվտանգությունն ավե­լի երաշխա­վորված կլի­նի ԵՄ կազմում։ Վատ է այն, որ մենք որպես ժողո­վուրդ, դանդա­ղա­շարժ ենք ու նույնիսկ վարչա­պե­տի մակարդա­կով հայտա­րա­րում ենք, որ երա­զանք է այս տարի ԵՄ մտնե­լը։ Բայց ինչո՞ւ է երա­զանք։ Ինչո՞ւ ավե­լի կոնկրետ քայլեր չեն արվում այդ ուղղությամբ։
Արամ Սարգսյա­նի խոսքով, եթե հանրաքվե անցկացվի, մինչ այդ ժողովրդին մանրա­մասն բացատրվի, թե ինչն ինչոց է, մարդկանց 70 տոկո­սը կքվեարկի կողմ ԵՄ անդա­մության հետև­ից գնա­լուն։ Մարդիկ ձգտում են դեպի Եվրո­պա, դեպի եվրո­պա­կան կրթություն, եվրո­պա­կան հագուստ, եվրո­պա­կան ուտե­լիք, տոխնո­լո­գիա։ ԹԵկուզ Վրաստա­նի օրի­նա­կով կարող ենք տեսնել, որ եվրո­պա­կան տեխնո­լո­գիա­նե­րի շնորհիվ վրա­ցա­կան սովո­րա­կան գինին շատ ավե­լի թանկ արժե, քան հայկա­կան տասը տարե­կան կոնյա­կը, ինչ աբսուրդ է։
Արամ Սարգսյա­նը նաև խոսեց օրերս տեղի ունե­ցած ավիավթա­րից, իր ցավակցություննե­րը հայտնեց զոհե­րի ընտա­նիքնե­րին։ Նշեց, որ Իրա­նում իշխա­նությունն ամբողջա­պես պատկա­նում է Այա­թոլլահ Խոմեյնիին, իսկ նախա­գա­հի պաշտո­նը մոտա­վո­րա­պես նույնն է, ինչ կիսա­նա­խա­գա­հա­կան պետությունում՝ վարչա­պե­տը, այսինքն քաղա­քա­կան պաշտոն չէ։ Իհարկե այնպես, չէ, որ ընդհանրա­պես քաշ չունի, բայց ամեն դեպքում Իրա­նի արտա­քին քաղա­քա­կան կուրսի փոփո­խություն չի սպասվում։
Արամ Սարգսյա­նը խոսեց նաև լոգիստի­կա­յից, մասնա­վո­րա­պես նշե­լով, որ Եվրո­պա­յի համար Ադրբե­ջա­նը պլան Ա‑ն էր, իսկ Իրա­նը՝ պլան Բ‑ը։ Բայց քանի որ Ադրբե­ջանն ինքն իր կամքով ռուսա­նում է, ամբողջո­վին ռուսա­կան նավի մեջ է հայտնվում, Եվրո­պան կարող է օգտա­գործել իր պլան Բ‑ը։ Ամեն դեպքում Հայաստա­նը շարունա­կում է մնալ Ասիա-Եվրո­պա ճանա­պարհի կարև­որ մի հատված, չի կարե­լի ձեռքից բաց թողնել նման հսկա­յա­կան հնա­րա­վո­րություննե­րը։ Կատարն ու Իրա­նը միա­սին ունեն այնքան նավթ, որքան որ Ռուսաստա­նը և Եվրո­պան ուրա­խությամբ կազատվի ռուսա­կան էներգե­տիկ ճնշումից։ Եվրո­պան ցանկա­նում է խաղա­ղություն, որպեսզի մեծ ներդրումներ կատա­րի այստեղ, իսկ Ռուսաստա­նը, ով առա­ջարկե­լու ոչինչ չունի, մնա­լու միակ միջո­ցը դիտում է պատե­րազմը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝
https://www.youtube.com/live/bZ3rBNX_iNQ

Առնչվող Հոդվածներ