30.1 C
Yerevan

Հավա­սա­րակշռություն Է Պետք

Գաղտնի­քը» սակայն այն էր թերեւս, որ Ադրբե­ջա­նի սահմա­նա­պահ զորքը իր սպա­ռա­զի­նության մակարդա­կով շատ քիչ է զիջում ցամա­քա­յին զինուժին: Ըստ էության, սահմա­նա­պահ ստո­րա­բա­ժաննումնե­րը հագե­ցած են այնպես, որ դրանք կարող են լիո­վին համարվել ընդուպ մարտա­կան ստո­րա­բա­ժա­նումներ:

Հակոբ Բադալյան

ԱԱԾ հայտա­րա­րությունը. Երեւա­նը կապա­հո­վի՞ բալանսը

Հայաստա­նի ԱԱԾ հայտա­րա­րություն է տարա­ծել, որ մայի­սի 23-ից սկսած, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի սահմա­նի՝ Տավուշի մարզի Բերքա­բեր բնա­կա­վայրի 1,9 կմ, Ոսկե­պար և Բաղա­նիս բնա­կա­վայրե­րի 4,9 կմ հատվածնե­րի պահպա­նությունը ստանձնում է Հայաստա­նի ԱԱԾ սահմա­նա­պահ ծառա­յությունը: Միա­ժա­մա­նակ, հայտնում են, որ Կիրանց բնա­կա­վայրի 5,6 կմ հատվա­ծում մինչեւ հուլի­սի 24‑ը կիրա­կա­նացվի անցումա­յին ռեժի­մով պահպա­նություն: Ըստ էության դա նշա­նա­կում է, որ պահպա­նությունը կիրա­կա­նացնեն թե սահմա­նա­պահնե­րը, թե զինուժը, իսկ հուլի­սի 24-ից՝ միայն սահմա­նա­պահնե­րը: ԱԱԾ հայտնում է, որ ադրբե­ջա­նա­կան կողմից էլ պահպա­նությունը ստանձնում է սահմա­նա­պահ ծառա­յությունը:

Ըստ էության, այդպի­սով ամբողջա­նում է ապրի­լի 19‑ի պայմա­նա­վորվա­ծությունը, որի գնա­հա­տա­կաննե­րը կրկնե­լու կարիք այս պահին թերեւս չկա, քանի որ դրանք շատ հայտնի են՝ թե Հայաստա­նի իշխա­նության կատարմամբ, թե Հայաստա­նի ընդդի­մության կատարմամբ, թե Ադրբե­ջա­նի կատարմամբ: Դրան անդրա­դառնա­լու առիթներ եղել են ու դեռ կլի­նեն: Տվյալ պարա­գա­յում էական է մի հանգա­մանք, որը հայտնի է շատ վաղուց: Բանն այն է, որ Ադրբե­ջա­նը դեռեւս տարի­ներ առաջ, նույնիսկ 2018-ից առաջ է հայտա­րա­րել, որ Տավուշի մարզում սահմա­նին տեղա­կա­յում է սահմա­նա­պահ զորքեր՝ զինուժի փոխա­րեն: Բաքվի այդ որո­շումն այն ժամա­նակ Հայաստա­նում արժա­նա­ցավ ուշադրության, այն առումով, թե ինչու՞ է Ադրբե­ջա­նը գնում այյդպի­սի քայլի:

Առա­ջին հայացքից, դա այսպես ասած խաղա­ղա­րար քայլ էր, այն դեպքում, երբ Ադրբե­ջանն այն ժամա­նակ վարում էր լրիվ հակա­ռակ քաղա­քա­կա­նություն եւ շեշտը դրել էր ռազմա­կան գործի­քա­կազմի վրա: Հետեւա­բար հարց էր առա­ջա­նում, ինչու՞ է Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում, որ Տավուշի հատվա­ծում զինուժը փոխա­րի­նում է սահմա­նա­պահնե­րով: «Գաղտնի­քը» սակայն այն էր թերեւս, որ Ադրբե­ջա­նի սահմա­նա­պահ զորքը իր սպա­ռա­զի­նության մակարդա­կով շատ քիչ է զիջում ցամա­քա­յին զինուժին: Ըստ էության, սահմա­նա­պահ ստո­րա­բա­ժաննումնե­րը հագե­ցած են այնպես, որ դրանք կարող են լիո­վին ամարվել ընդուպ մարտա­կան ստո­րա­բա­ժա­նումներ:

Տարի­ներ առաջ Բաքվի որո­շումը այդ իմաստով այլ բան չէր, քան մի կողմից այսպես ասած դիվա­նա­գի­տա­կան քող՝ իր ռազմա­տենչ քաղա­քա­կա­նության համար, իսկ մյուս կողմից պատե­րազմի պատրաստվե­լու շրջա­նա­կում ուժե­րի վերա­դա­սա­վո­րում: Ի դեպ, Ադրբե­ջա­նը ըստ էության սահմա­նա­պահ ուղե­կա­լի անվան տակ գործնա­կա­նում ռազմա­կան հենա­կետ է կառուցում նաեւ Վրաստա­նի հետ սահմա­նի այն հատվա­ծում, որը վիճա­հա­րույց է եւ պարբե­րա­բար դառնում է աղմկոտ իրա­վի­ճա­կի պատճառ՝ Դավիթ Գարե­ջիի վանա­կան համա­լի­րի հատվա­ծը: Երբ այսօր դեմ առ դեմ կանգնում են Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի սահմա­նա­պահ ծառա­յություննե­րը, ըստ էության հարկ է արձա­նագրել, որ Ադրբե­ջա­նի պարա­գա­յում սահմա­նա­պահ ծառա­յությունը ըստ էության մարտա­կան ստո­րա­բա­ժա­նում է, հետեւա­բար հարց է առա­ջա­նում, արդյո՞ք Հայաստա­նին հաջողվե­լու է ապա­հո­վել այդ իմաստով անհրա­ժեշտ հավա­սա­րակշռություն: Այն դեպքում, երբ պաշտո­նա­կան Երեւանն ինքն էլ խոստո­վա­նում է, որ սահմա­նի արձա­նագրումը դեռ անվտանգության համո­զիչ երաշխիք չէ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ