28 C
Yerevan

Բաքուն Իր «Ոճի» Մեջ Է

Հայկա­կան դիվա­նա­գի­տությունը, որքա­նով կռահվում է, ձգտում է միջազգա­յին աջակցություն համախմբել, որպեսզի տեղի ունե­ցա­ծը գնա­հա­տա­վի որպես միջպե­տա­կան սահմա­նի այդ՝ 12,7կմ. հատվա­ծի օրի­նա­կան վերա­կանգնում, որից մեկ մետր շեղումը պետք է ճանաչվի Հայաստա­նի սուվե­րեն տարածքի դեմ Ադրբե­ջա­նի ագրե­սիա:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի փոխվարչա­պետ Մուստաֆաեւի գրա­սենյա­կի մամլո ծառա­յությունը հայտա­րա­րություն է տարա­ծել, ըստ որի՝ մայի­սի 24-ին «Բաղա­նիս Այրում, Աղա­ղը ԱՍքի­փա­րա, Խեյրիմլի եւ Գըզլհա­ջի­լի գյուղե­րի տարածքնե­րը վերցվել են Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության Պետա­կան սահմա­նա­պահ ծառա­յության վերահսկո­ղության տակ» Նույն տեղում, ճիշտ է, ասվում է, որ դա տեղի է ունե­ցել սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րի արդյունքում, որ վերա­բերվել են 12,7 կիլո­մետր ընդհա­նուր երկա­րաթյամբ հատվա­ծին, բայց առա­ջին նախա­դա­սության տոնայնությունը Բաքվի «ոճի» մեջ է:

Կարե­լի է, թերեւս, լավա­տես լինել եւ ասել, որ Ալիեւը ներքին լսա­րա­նին ներշնչում է, որ «ամեն ինչ տեղի է ունե­նում Ադրբե­ջա­նի թելադրած պայմաննե­րով» – բայց հայ-ադրբե­ջա­նա­կան շփման գծի այդ հատվա­ծում սահմա­նա­զատման նկատմամբ արտա­քին ուշադրությունը չափա­զանց մեծ է, ուստի տպա­վո­րություն է ստեղծվում, թե Բաքուն տեղե­կատվա­կան ֆոն է ստեղծում, որ «արտա­կարգ ոչինչ տեղի չի ունե­ցել, Ադրբե­ջանն իրա­վունքի ուժով ստա­ցել է այն, ինչ պատկա­նում է իրեն, թեեւ կարող էր դրան հասնել ուժի կիրառմամբ»:

Այս «ենթա­տեքստա­յին» նարա­տի­վը չափա­զանց զգուշացնող է: Նույն օրը Հայաստա­նի ԱԱԾ‑ն հայտա­րա­րել է, որ Ադրբե­ջա­նի հետ ամբողջ սահմանն անցնում է սահմա­նա­պահ զորքե­րի հսկո­ղությա­նը, բայց մենք չգի­տենք, թե հակա­ռակ կողմում ինչ է նախա­պատրաստվում: Ադրբե­ջա­նը հեռացնե­լու՞ է հատուկ նշա­նա­կության զորախմբե­րը, որ տեղա­բաշխված են Սոթքից մինչեւ Ներքին Հանդ եւ Կապա­նի օդա­նա­վա­կա­յան: Ռազմա­կան հետա­խուզությունը, ԱԱԾ –ն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, իրա­զեկ են, թե ինչ իրա­վի­ճակ է սահմա­նի մյուս կողմում:

Խնդիրն այն է, թե սահմա­նա­զատման հարցն ի՞նչ մակարդա­կում է քննարկվում: Այլ հատվածնե­րում եւս պետա­կան սահմա­նի վերա­կանգնման աշխա­տանքներ են ընթա­նա­լու, ի՞նչ փաստա­թուղթ է մշակվում, որ պետք է ներկա­յացվի կողմե­րի խորհրդա­րաննե­րի վավե­րացմա­նը: Ադրբե­ջա­նում, դատե­լով Բաքվի մամուլի հրա­պա­րա­կումնե­րից, մոտ ժամա­նակներս կնշա­նակվեն արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ: Ըստ կանխա­տե­սումնե­րի, դրանք կանցկացվեն հուլիս-օգոստո­սին:

Սա ենթադրու՞մ է, որ մինչ այդ սահմա­նա­զատման «հիմունքնե­րի մասին» փաստա­թուղթն Ադրբե­ջա­նում խորհրդա­րա­նա­կան վավե­րա­ցում չի անցնի: Բաքուն մտադրված է ընդհա­նուր սահմա­նա­զատմանն անդրա­դառնալ «խաղա­ղության համա­ձայնագրի» ստո­րագրումից հետո՞: Այսինքն, կարող ենք ունե­նալ իրա­վի­ճակ, երբ Հայաստա­նը «խաղա­ղության համա­ձայնա­գիր սկտո­րագրի՝ չունե­նա­լով Ադրբե­ջա­նի կողմից իրա­վա­բա­նո­րեն ճանաչված հյուսիս-արեւելյան սահմա՞ն»: Թե հնա­րա­վոր է նախ խորհրդա­րա­նա­կան վավերցմամբ վերա­կանգնել սահմա­նը, ապա նոր գնալ «խաղա­ղության համա­ձայնագրի ստորագրմա՞ն»:

Տավուշ-Ղազախ հատվա­ծի սահմա­նա­զատման գոնե ֆորմալ միջնորդ չկա, հետեւա­բար չունենք նաեւ երրորդ կողմից երաշխա­վո­րություն: Եւ այստեղ գերկա­րեւոր է քաղա­քա­կան խոսույթը. Ադրբե­ջա­նը եւ Հայաստա­նը փոխա­դարձ համա­ձայնությամբ սահմա­նա­զա­տումն սկսել են այդ հատվածի՞ց, թե Ադրբե­ջա­նը ստա­ցել է «հասանելի՞քը»: Բաքուն, ինչպես հասկացվում է Շահին Մուստաֆաեւի գրա­սենյա­կի հաղորդագրությունից, զարգացնում է երկրորդ «պոստուլա­տը»: Դրան աջակցում է նաեւ Անկա­րան:

Հայկա­կան դիվա­նա­գի­տությունը, որքա­նով կռահվում է, ձգտում է միջազգա­յին աջակցություն համախմբել, որպեսզի տեղի ունե­ցա­ծը գնա­հա­տա­վի որպես միջպե­տա­կան սահմա­նի այդ՝ 12,7կմ. հատվա­ծի օրի­նա­կան վերա­կանգնում, որից մեկ մետր շեղումը պետք է ճանաչվի Հայաստա­նի սուվե­րեն տարածքի դեմ Ադրբե­ջա­նի ագրե­սիա: Բայց նախ՝ որքանո՞վ է դա միջազգայնորն «պաշտպանված» կամ «աջակցված»՝ պարզ չէ: Երկրորդ, Ադրբե­ջա­նի պարտա­վորվա­ծությունը հայ-ադրբե­ջա­նա­կան ամբողջ սահմա­նի նկատմա՞մբ է: Այսինքն, 2021թ. մայի­սին, 2022թ. սեպտեմբե­րին, առա­ջին պատե­րազմի տարի­նե­րին Ադրբե­ջա­նի կողմից զավթված տարածքնե­րում սահմա­նա­զա­տումն ի՞նչ հիմքով է իրա­կա­նացվե­լու:

Բաքուն «ոճի» մեջ է: Սահմա­նի մի հատվա­ծի լեգի­տի­մությունը չի բացա­ռում այլ «վիճե­լի» տեղե­րում էսկա­լա­ցիան, քանի դեռ չկա իրա­վա­կան ուժ ունե­ցող համա­ձայնություն, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը վերա­կանգնում են 1991թ. դեկտեմբե­րի 21-ին փոխա­դարձա­բար ինքնիշխան ճանաչված սահմաննե­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ