30.1 C
Yerevan

Ռուսաստա­նը Ահա­բեկչությունից Չի Հրա­ժարվի

Ռուսնե­րը կփորձեն փակե՞լ Լարսը, թող փորձեն։ Լարսը փակե­լով ռուսներն են տուժե­լու։ Նախ զրկվե­լու են Հայաստա­նից ու Հայաստա­նով կատարվող ներմուծումնե­րից, երկրորդն էլ՝ մենք կարող ենք արա­բա­կան շուկա փորձել մուտք գործել։ Կարող ենք ստանդարտի­զա­ցիա անցնել և նաև եվրո­պա­կան շուկա­ներ մտնել։ Դա ինչ որ անհնար բան չէ։

Դավիթ Ստե­փանյան

Freenews Armenia‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Սեփանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան ռազմա­վա­րությանն ու մի շարք ներքին հարցե­րի։
Խոսե­լով Հայաստա­նի ռազմա­վա­րության մասին՝ Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության ճանա­պարհը մեկն է՝ դեպի արևմուտք։ Եվ սա ոչ թե ու ոչ միայն այն պատճա­ռով, որ, ինչես ոմանք են նշում, Ռուսաստա­նը դավա­ճա­նել է հայե­րին։ Դա դեռ մի կողմ։ Ռուսաստա­նը այսօր մեկուսա­ցած պետություն է։ Դանդաղ, բայց կայուն քայլե­րով գնում է դեպի անկում։ Հույսե­րը կապել Ռուսաստա­նի հետ՝ նշա­նա­կում է հրա­ժարվել ապա­գա­յից։ Մեր ճանա­պարհը մեզ տանում է արևմուտք մի շարք պատճառնե­րով՝ սկսած ռազմա­կան ու տնտե­սա­կան հարցե­րից, մինչև արժեքներ ու նպա­տակներ։ Արևմուտքն այստեղ խաղա­ղություն է ուզում։ Արևմուտքը չի ուզում, որ հայերն ու ադրբե­ջանցի­նե­րը շարունա­կեն ոչնչացնել միմյանց։ Խաղա­ղությունը կայունություն է և հնա­րա­վո­րություն է տալիս զարգացման, ինչը բացառվում է Ռուսաստա­նի դեպքում։ Իսկ Ռուսաստա­նի դեպքում մենք պիտի հրա­ժարվենք մեր ժողովրդա­վա­րությունից, ինչպես նախկի­նում էր։ Ադրբե­ջա­նը չունի ժողովրդա­վա­րություն, Ալիևի կլա­նը մի օր միևնույն է հեռա­նա­լու է, իսկ մինչ այդ մենք պետք է ամրացնենք մեր ժողովրդա­վա­րությունը, շտկենք դրա­նում եղած սխալնե­րը, իրացնենք այն։
Դավիթ Ստե­փանյանն այն համոզմունքը հայտնեց, որ Ռուսաստա­նը պատրաստ է ամեն ինչի Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լու համար՝ ընդհուպ մինչև ահա­բեկչության, մանա­վանդ, որ նախա­դե­պեր արդեն եղել են։ Ռուսաստանն այս պահին չի կարո­ղա­նում Հայաստա­նին ճնշել այնպես, ինչպես առաջ։ Եթե առաջ այնպի­սի իրա­վի­ճակ էր, որ երբ Հայաստանն իրեն «սխալ էր պահում», ապա Ռուսաստա­նը Ալիև­ով էր պատժում, ապա հենց հիմա չկա այդ հնա­րա­վո­րությունը։ Ապա­գա­յում գուցե և իրա­վի­ճակ փոխվի, բայց համե­նայն դեպս հիմա այլևս չի կարո­ղա­նում։ Ռուսաստա­նը այլ միջոցնե­րով կարող է փորձել ազդել Հայաստա­նի վրա, օրի­նակ գազը թանկացնե­լով։ Բայց մենք հնա­րա­վո­րություն ունենք Իրա­նից գազ գնել ու ավե­լի մատչե­լի գնով, քան՝ Ռուսաստա­նից ենք ստա­նում։ Ռուսնե­րը կփորձեն փակե՞լ Լարսը, թող փորձեն։ Լարսը փակե­լով ռուսներն են տուժե­լու։ Նախ զրկվե­լու են Հայաստա­նից ու Հայաստա­նով կատարվող ներմուծումնե­րից, երկրորդն էլ՝ մենք կարող ենք արա­բա­կան շուկա փորձել մուտք գործել։ Կարող ենք ստանդարտի­զա­ցիա անցնել և նաև եվրո­պա­կան շուկա­ներ մտնել։ Դա ինչ որ անհնար բան չէ։ Իսկ այն, որ Ռուսաստա­նը այստե­ղից հեռա­նա­լիս փորձե­լու է ցնցումնե­րի գնալ, դա ակնհայտ է։ Ռուսա­կան զորքե­րը հեռա­նում են մեր սահմաննե­րից ու գալու է մի պահ, որ ռուսա­կան ռազմա­բա­զան ևս հեռա­նա այստե­ղից։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ ռուսնե­րը ևս մեկ միջո­ցով են փորձում ճնշել մեզ՝ այնտեղ ապրող հայե­րի հանդեպ հնա­րա­վոր ճնշումներ բանեցնե­լով։ Բայց այդ տարբե­րա­կը ևս այնքան հեշտ չէ, որքան ռուսներն են փորձում ներա­կա­յացնել։ Նախ, հայե­րի թիվը Ռուսաստա­նում երեք մլն չէ, ինչպես հայտա­րա­րում են իրենք, այլ մոտ 800 հազար, երկրորդն էլ ռուսներն իրենք աշխա­տուժի մեծ կարիք ունեն։ Ի՞նչ են պատրաստվում անել․ արտաքսե՞լ այնտե­ղի հայե­րին։ Չեն անի, որովհետև դա առա­ջին հերթին իրենց է վնաս։ Եվ եթե նույնիսկ փորձեն նման բան անել, մենք չպետք է Հայաստա­նի Հանրա­պե­տության ճակա­տա­գի­րը զոհենք Ռուսաստա­նում ապրող հայե­րի կոմֆորտի համար։ Թող գան Հայաստան։ Միևնույն է ռուբլին շատ ցածր կուրս ունի։ Թող գան Հայաստան և այստեղ աշխա­տեն։ Արևմուտքը մեզ համար երկու մլրդ եվրո է նախա­տե­սել, բայց մենք այդ գումա­րի հազիվ տասնհինգ տոկոսն ենք վերցրել և իրացրել, որովհետև կառա­վարման խնդիր ունենք, չենք կարո­ղա­նում մարսել այդ գումա­րը։ Բայց մենք կարող ենք ավե­լի լավ ինքնա­կա­ռա­վարվել, ստա­նալ ավե­լի մեծ գումար և դրա­նից կշա­հեն նաև Հայաստա­նում ապրող հայե­րը։ Իսկ եթե Ռուսաստա­նի հայե­րը չեն ցանկա­նում գալ այստեղ, ապա դա իրենց խնդիրն է, ամեն մարդ ինքն է որո­շում իր ճակա­տա­գի­րը և աշխարհում ոչ մի բան չի կարող ստի­պել որ Հայաստա­նի Հանրա­պե­տության ապա­գան վտանգվի այն մի խումբ մարդկանց համար, ովքեր չեն ցանկա­նում ապրել Հայաստա­նում։
Դավիթ Ստե­փանյա­նը նաև ավե­լացրեց, որ եվրաինտեգրման ճանա­պարհը մենք շատ դանդաղ ենք անցնում, այնինչ շտա­պել է պետք։ Եթե երկու տարի առաջ կարող էինք արտա­քին ռազմա­վա­րության ընտրության մասին խոսել, այսօր չունենք այդ ժամա­նա­կը ու չենք կարող ևս 10 տարի միայն խոսել, մեզ շատ արագ է շարժվել պետք, մանա­վանդ, որ աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րը շատ անսպա­սե­լի ու արագ են տեղի ունե­նում, այնպես, ինչպես ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, կամ՝ օրի­նակ ո՞ւմ մտքով կանցներ, որ Իսրա­յե­լի վարչա­պե­տին Միջազգա­յին Քրեա­կան դատա­րա­նը ձերբա­կա­լե­լու որո­շում կընդունի։ Մենք պետք է հասկա­նանք իրադրության լրջությունը և շտա­պենք, որպեսզի հերթա­կան անգամ ճակա­տագրա­կան ուշա­ցումներ չունե­նանք։

Առնչվող Հոդվածներ