30.1 C
Yerevan

Սուվե­րե­նության Խնդիր Ունե՞նք

«Ընտրությունը ձերն է, մենք միայն խորհուրդ ենք տալիս լինել Եվրո­պա­յի ճանա­պարհի ուղեւոր»-սա է Վրաստա­նի իշխա­նություննե­րին եւ ժողովրդին Ֆրանսիա­յի նախա­գա­հի ուղերրձը:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նը ինքնիշխան սուբյեկտության պահպանման խնդիր ունի՞

Apsny.ge‑ն փոխանցում է անկա­խության օրվա առթիվ Վրաստա­նի վարչա­պետ Կոբա­խի­ձեի ուղերձը, որտեղ նա ընդգծել է, որ կառա­վա­րությա­նը հաջողվել է վերջին երկու տարում երկի­րը զերծ պահել փորձություննե­րից՝ «չնա­յած էքզիստենցիալ սպառնա­լիքնե­րին եւ դավա­ճա­նություննե­րին, այդ թվում՝ նախա­գա­հի կողմից»: Իր հերթին նախա­գահ Զուրա­բիշվի­լին քննա­դա­տել է կառա­վա­րությա­նը եւ հայտա­րա­րել, որ աշնա­նը կայա­նա­լիք խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը պետք է որո­շեն Վրաստա­նի ճանա­պարհը՝ «դեպի արեւմտյան քաղաքակրթությու՞ն, թե՞՝ Ռուսաստան»:

Որ Վրաստա­նում «արշա­լույսնե­րը խաղաղ չեն»՝ հասկա­նա­լի էր «օտա­րերկրյա գործա­կալնե­րի» մասին օրենքի շուրջ ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունից ամիսներ առաջ, երբ նախկին վարչա­պետ Ղարի­բաշվի­լին հայտա­րա­րեց, որ Արեւմուտքն ստի­պում Ռուսաստա­նի «դեմ երկրորդ ճակատ բացել» եւ պարզո­րոշ ասաց, որ «Վրա­ցա­կան երա­զանք» իշխող կուսակցությունը մերժել է: Ավե­լի սուր հակա­սություններ բացա­հայտեց գործող վարչա­պետ Կոբա­խի­ձեն՝ Եվրա­միության հանձնա­կա­տարնե­րից մեկին մեղադրե­լով, որ իրեն սպառնա­ցել է Սլո­վա­կիա­յի վարչա­պետ Ֆիցո­յի ճակա­տագրով:

Վրաստա­նի անկա­խության օրվա առթիվ պաշտո­նա­կան Թբի­լի­սին շնորհա­վո­րանքներ է ստա­ցել եվրո­պա­կան երկրնե­րից եւ Միացյալ Նահանգնե­րից: Ֆրանսիա­յի նախա­գա­հի անունից տարածված ուղերձում, մասնա­վո­րա­պես, ասվում է, որ «Վրաստանն ինքը պետք է ընտրի սեփա­կան ճանապարհը»-բայց անմի­ջա­պես էլ ընֆգծված է, որ եվրո­պա­կանն «օրենքի խոստման, ժողովրդա­վա­րության եւ երկխո­սության, հուսա­լի եւ քաղա­քա­կիրթ գործընկե­րության շրջա­նակնե­րում ընդհա­նուր բարգա­վաճման ճանա­պարհ է»:

«Ընտրությունը ձերն է, մենք միայն խորհուրդ ենք տալիս լինել Եվրո­պա­յի ճանա­պարհի ուղեւոր»-սա է Վրաստա­նի իշխա­նություննե­րին եւ ժողովրդին Ֆրանսիա­յի նախա­գա­հի ուղերրձը: Իսկ ահա այդ հարցում Միացյալ Նահանգնե­րը չափա­զանց ուշագրավ չեզո­քություն է դրսեւո­րել. «Անկա­խության օրվա առթիվ շնորհա­վո­րում ենք Վրաստա­նին: Մաղթում ենք երջա­նիկ տոնել այդքան դժվա­րությամբ նվա­ճած ազա­տության եւ անկա­խության օրը: Միացյալ Նահանգնե­րը շարունա­կում է ամուր սատա­րել Վրաստա­նի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը»- ասված է նախա­գահ Բայդե­նի անունից Թբի­լի­սիում ԱՄՆ դեսպա­նա­տան տարա­ծած ուղերձում:

Վրաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի, նրա ընտրության մասին ոչինչ չասե­լով, անգամ որեւէ ակնարկ չանե­լով՝ Վաշինգտոնն իրեն դու՞րս է դնում «Վրաստա­նի համար աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունից»: Համա­րում է, որ դա Եվրամիությա՞ն խնդիրն է, Բրյուսե՞լը պիտի Թբի­լի­սին «կարո­ղա­նա պահել եվրաատլանտյան ուղեծրում»: Հնա­րա­վոր է: Այդուհանդերձ, տպա­վո­րություն է, թե Միացյալ Նահանգնե­րը ներվրա­ցա­կան դիմա­կա­յությա­նը, Թբի­լի­սի-Բրյուսել «փոխհրաձգությա­նը» խորքա­յին-աշխարհա­քա­ղա­քա­կան կարեւո­րություն չի տալիս:

Ի վերջո, ռազմա-աշխարհա­քա­ղա­քա­կան «կադաստրի վկա­յա­կա­նով» չկա Վրաստան, Հայաստան եւ Ադրբե­ջան, չկա նույնիսկ Հարա­վա­յին Կովկաս: Խոշոր խաղա­ցողնե­րի սահմանմամբ՝ գոյություն ունի Սեւծովյան-Կասպյան ռեգիոն, որ Արեւելյան Եվրո­պա­յից հասնում է Մերձա­վոր Արեւելք եւ Կենտրո­նա­կան Ասիա: Եւ այն կամ եվրաատլանտյան կլի­նի, կամ՝ եվրա­սիա­կան: Ամեն ինչ որոշվում է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի թատե­րա­բե­մում:

«Մեզ Եվրա­միություն չեն ընդունի, մենք մուսուլմա­նա­կան երկիր ենք»-հայտարարել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հը: Իսկ դա նշա­նա­կում է, որ Սեւծովյան-Կասպյան տարա­ծաշրջա­նը եվրաատլանտյան աշխարհի «մաս չի լինի»: Համե­նայն դեպս, Ալիեւը դա է ասում: ԱՄՆ‑ը Վրաստա­նը «կհանձնի՞ Ռուսաստա­նի տնօ­րի­նությա­նը»: Իսկ Հայաստա­նը ոչ թե աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրության, այլ ինքնիշխան սուբյեկտության պահպանման խնդիր ունի՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ