ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մայիսի 28` Դարավոր Երազանքի Իրագործումը Ու Մերօրյա Ուրացողները

Հիրավի, զարմանալի է, որ “Սրբազան շարժումը” իրեն նույնացնում է օրվա խորհրդի հետ, այն դեպքում, երբ իր շարքերում կան մարդիկ(իսկ գուցե և առաջնորդներ), որոնց համար Հայոց անկախությունը գերագույն արժեք չէ։ 

Մեր Ուղին

1918թ. տեղի ունեցած հրաշքը, դարավոր ստրկության շղթայի քանդումն էր, հայոց անկախության մտքի, ոգու ու կամքի հաղթանակը, 1918֊ը հայոց ամենանվիրական իղձերր կայացման տարին էր և 1918թ. Մայիսի 28-ին ի վերջո կատարվեց այն, հանուն ինչի դարեր շարունակ սերունդներ էին պայքարել, զոհվել, բայց գնացել դրա հետևից։ Եվ 1918֊ի ֆենոմենը դարձավ այն հավատը վաղվա օրվա հանդեպ, որ նույնիսկ ԽՍՀՄ օրոք անկախության միտքը չարեց և այդ մտքի դեմ բոլշևիկները պայքարեցին ոչ միայն Հանրապետության գոյության տարիներին, այլ Հայաստանի խորհրդայնացումից նույնիսկ տասնյակ տարիներ անց, քանի որ պետք էր սպանել ազատության ու անկախության ձգտող միտքը։ Բայց չարիքի կայսրություն ԽՍՀՄ֊ը ինքը փլուզվեց ու 1991թ. Հայաստանը կրկին անկախացավ։ 1991֊ը դարձավ 1918֊ի շարունակությունը։ Նորանկախ Հանրապետությունը կրկին ծանր գոյապայքար էր մղում իր գոյության համար։ Արցախի համար մղվող պայքարը Հայաստանի պայքարն էր հանուն Հայաստանի։ Ցավոք, Հանրապետության կյանքը լի էր կոպտագույն սխալներով ու վրիպումներով ու դրա հետևանք էր նաև 2020֊ի պարտությունն ու 2023֊ի Արցախի հայաթափումը։ Բայց մենք, լինելով հայոց անկախության մտքի զավակները, լի ենք վստահությամբ, որ մենք շարունակելու ենք այն, ինչ սկսվել էր դեռևս 1918թ.` դեպի հզոր և անկախ Հայաստան։ Անկախություն մենք ունենք, և հիմա պահն է, որ ի վերջո սթափվենք մեր երեսնամյա մշուշից և նորից սկսենք հյուսել մեր հայրենքի պատռված և բացակայող մասերը, քանի որ, հակառակ դեպքում մենք կրկին կանգնելու ենք ապրել֊չապրելու ընտրության առաջ։

Իսկ մարտահրավերները բազմաթիվ ենսկսած արյունարբու հարևաններից մինչև բարեկամի դիմակով թշնամիներն ու նրանց տարատեսակ գործակալները, որ պատրաստ են քարուքանդ անել վիրավոր Հայաստանը հանուն մի պնակ ոսկե ապուրի կամ հանուն իրենց գաղափարական այլասերվածության։

Այսօր Հայաստանում ընթանում է “Սրբազան Պայքար” կոչվող մի շարժում, որն իրեն անվանում է հայրենիք փրկող և համերաշխություն բերող, բայց ակնհայտ է, որ ծավալվում է մի պայքար, որում կագախոս է հայրենիքը, բայց նպատակ է իշխանությունը, այլապես շարժումը ավելի քիչ անվանական պայքար կտաներ ու ավելի շատ ծրագրային պահվածք կցուցաբերեր, բայց ափսոս, որ Հայաստանում դեռևս պայքար է ընթանում հանուն սեփական կամ նույնիսկ հանուն ուրիշի շահերի, որը միշտ լինում է ընդդեմ Հայաստանի։

Այսօր մայիսի 28֊ն է, այսինքն անկախության օր և հիրավի, զարմանալի է, որ “Սրբազան շարժումը” իրեն նույնացնում է օրվա խորհրդի հետ, այն դեպքում, երբ իր շարքերում կան մարդիկ(իսկ գուցե և առաջնորդներ), որոնց համար Հայոց անկախությունը գերագույն արժեք չէ։ Այնպես ինչպես երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն իր ելույթներից մեկում դեմ չէր արտահայտվել միութենական պետությանը, այնպես ինչպես ՀՀԿ մի պատգամավոր հայտարարում էր, որ հայերը միշտ էլ սրա նրա լծի տակ են եղել, ավելի լա՞վ չի գոնե ռսի լծի տակ լինենք, նրանք գոնե բարեկամ են(իսկ հետո խմբագրում էր իր բառերը) և նման մարդկանցով լեցուն շարժումը, մեղմ ասած, նույնիսկ հեռավոր կապ չունի անկախության, ուր մնաց այդ օրվա խորհուրդի հետ նույնացվելու հետ։ Բայց ամենազարմանալին ու տխուրն իհարկե ՀՅԴ մասնակցությունն է այդ ամենին։ Կարծես պարադոքս լինի, քանի որ հենց ՀՅԴ֊ն է եղել մայիսի 28֊ի գլխավոր կնքահայր, ՀՅԴ֊ն է եղել Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հիմնադիրը, ՀՅԴ֊ն է եղել Հայոց դարավոր երազանքն իրագործողներից մեկը, ՀՅԴ֊ն է դարձել հայոց ապագան հաստատուն դարձնողներից մեկը։ ՀՅԴ֊ն է բանակցել թուրքերի հետ ու իր վրա վերցրել և՜ պայքարելու, և՜ բանակցելու պատասխանատվությունը ու ծանրությունը։ Ի վերջո, ՀՅԴ֊ն է եղել այն քչերից մեկը, որ մայիսի 28֊ից առաջ էլ տասնամյակներ շարունակ պայքարում էր հանուն հայ ժողովրդի։ Եվ նման կուսակցությունն այսօր կոալիցիայի մեջ է մի անձնավորություն հետ, ով դեմ չէ միութենական պետության գաղափարին, մի անձնավորություն, ում նախկին վարչապետ Արամ Սարգսյանը մեղադրում է Մեղրիի միջանցքը ռուսների հովանավորությամբ Ադրբեջանին կամ ռուսներին հանձնելու մեջ, այսինքն կոտրելու Հայաստանի ողնաշարը։ Եվ ՀՀՅԴը ի՞նչ է կորցրել այնտեղ, ի՞նչ է փորձում անել ՀՅԴ֊ը, որ իրեն պետք է գալիս դաշնակցել նման մարդու հետ։ Բացի դրանից ի՞նչ էր կորցրել ՀՅԴ֊ը մեկ այլ ուժի հետ անընդհատ կոալիցիաներումէ նույն ՀՀԿ֊ի, որ իրեն համարում էր նժդեհական, բայց գրեթե դատարկել էր այն նույն Սյունիքը, որի համար այդքան պայքարել էր Նժդեհը։

Եվ այսօր, մայիսի 28֊ին մեզ մնում է հիանալ պատմական այդ հրաշքով և կրկնակի պատասխանատվությամբ պաշտպանել այն ու այսօրվա անկախ պետականությունըներքին ու արտաքին թշնամիներից, անկախ նրանից, որ ներքին թշնամին հաճախ գործում է հայրենասերի, իսկ արտաքինը բարեկամի դիմակով։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *